16:43 03.11.2021
Թուրքիայում հերթական սոցհարցումն են կատարել երկրի տնտեսական դրության և քաղաքական հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով։ «+1» հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծամասնությանն անհանգստացնում է Թուրքիայի տնտեսական դրությունը։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հարցվածների 63.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսության վիճակն է, 10.7 տոկոսի կարծիքով՝ գործազրկությունը, 7.4 տոկոսը՝ կրթությունը, 5.7 […]
16:42 03.11.2021
ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N1210 որոշմամբ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով Կախակն գյուղի միջնակարգ դպրոցում կառուցվել է ջեռուցման համակարգ, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Տեղադրվել է 330 հատ մարտկոց, կառուցվել կաթսայատուն, տաք ջրի ջրամատակարարման /110,5մ/ և հետադարձ համակարգ, տեղադրվել է 85կվ հզորության կոշտ վառելիքի կաթսա: Կառուցված համակարգի շնորհիվ ջեռուցվում է […]
16:37 03.11.2021
2022 թվականին 24 համայնքներում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձևավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղություններով՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում և […]
16:30 03.11.2021
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանը խորհրդարանին է ներկայացրել պալատի բյուջետային հայտը: Հաշվեքննիչ պալատն իրականացնում է Հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում հաշվեքննության բյուջետային ծրագիրը՝ երկու միջոցառմամբ: Կտրամադրվի 1 մլրդ 49 մլն 227 հազար դրամ: Հատկացումների գերակշիռ մասն ուղղվելու է կառույցի աշխատակիցների վարձատրությանը: Ոչ ֆինանսական […]
16:25 03.11.2021
Իրկուտսկի մերձակայքում կործանվել է Ան-12 ինքնաթիռը, դրա կործանման վայրը հայտնաբերվել է, հաղորդել է սիբիրյան ավիացիոն փրկարարական կենտրոնը։ Ինքնաթիռը, որ կատարում է Յակուտսկ-Իրկուտսկ չվերթը, անհետացել է ռադարների էկրաններից, հայտնում է ՏԱՍՍ-ի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ «Իրկուտսկի մարզի երկնքում ռադարներից անհետացել է Յակուտսկ-Իրկուտսկ չվերթի Ան-12 ինքնաթիռը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Իրկուտսկի մարզում անհետացած Ան-12 օդանավում, նախնական տվյալներով, 8 […]
16:23 03.11.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ խորհրդի անդամ Գոհար Նավասարդյանը, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Ստաս Նազարյանը, «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ նախագահ Սամվել Ռոստոմյանը, ֆեդերացիայի անդամ Վարդուհի Արամյանը, […]
16:17 03.11.2021
Այս տարի նշվում է Հայաստանի անկախության, ինչպես նաև Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ ԱՄՆ դեսպանության Ամերիկյան կենտրոնում կազմակերպված քննարկումը, որին մասնակցում էին քաղաքագետներ, հայկական մի շարք բուհերի դասախոսներ և ուսանողներ, հենց այս երկու կարևոր իրադարձությունների շուրջ էր։ Քննարկման մասնակիցներին ուղղված իր խոսքում դեսպան Թրեյսին անդրադարձավ հայ-ամերիկյան բազմաշերտ ու բազմակողմ […]
16:13 03.11.2021
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումները: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը բարձրաձայնել է 2022-ի պետական բյուջեի նախագծով ծառայության ծախսերի համար նախատեսված հատկացումները: Կառույցին կհատկացվի 758,4 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ […]
16:07 03.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի, և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանի, «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագրի շրջանակում կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական մասնագիտական ուսուցման ձևաչափի զարգացման, ներդրման և հնարավորությունների ընդլայնման նպատակով: Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով: Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ կողմերը կհամագործակցեն տեխնոլոգիական կրթության և […]
16:02 03.11.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022թ. բյուջետային նախագիծը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Հակակոռուպցիոն կոմիտեն նոր է ստեղծվել, այդ պատճառով գալիք տարվա բյուջեն դեռևս մշակման փուլում է: Սասուն Խաչատրյանը ներկայացրել է նախագծի նախնական տարբերակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, կառույցն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների […]
15:55 03.11.2021
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ ներկայացվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ դատախազությանը նախատեսված միջոցները և իրականացվելիք ծրագրերը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ դատախազությանը նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 681 մլն դրամ: Կիրականացվի 3 […]
15:55 03.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի […]
15:46 03.11.2021
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Թուրքական Bianet լրատվական կայքը տվյալներ է հրապարակել 2021-ի հոկտեմբերին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նշվում է, որ Թուրքիայում 2021թ. հոկտեմբերին տղամարդիկ 22 կին են սպանել, որոնցից մեկը Ղրղզստանից էր: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21: Ըստ […]
15:39 03.11.2021
Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրերի ղեկավար Արման Վալեսյանին և նույն կազմակերպության հետկոնֆլիկտային աջակցման ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունուն: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր հանդիպել Գեղարքունիքի […]
15:32 03.11.2021
ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։ Ներկայումս ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` բժիշկների հսկողության ներքո։ Քրեակատարողական ծառայությունից միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. […]
15:25 03.11.2021
Շարունակվում է «Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում ▪️ Մակերեսը` 0.5-100 հա, ▪️ Առավելագույն գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ, ▪️ Տարեկան տոկոսադրույքը՝ 0% ▪️ Մարման ժամկետը` մինչև 8 տարի, ▪️ Մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 5 տարի։ Վարկը հասանելի […]
15:20 03.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ (համատեղության կարգով) Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (Vahram Kazhoyan) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Չայ Նավուտին (H.E. Mr. Chay NAVUTH): Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Կամբոջա ցամաքային և […]
15:13 03.11.2021
ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանը բաց նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին․ «Հայկական բժշկական ասոցիացիան մեր երկրի խոշորագույն բժշկական հասարակական կառույցն է, ներկայացնում է հազարավոր բժիշկների։ Նրանցից շատերն արդեն երկար ամիսներ ամեն օր պայքարում են կորոնավիրուսով վարակաված մեր հայրենակիցների կյանքի համար։ Նրանց շնորհիվ ապաքինվել են հարյուր […]
15:00 03.11.2021
2020թ. օգոստոսից 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում: Վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային […]
14:55 03.11.2021
Նոյեմբերի 3-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի […]
14:52 03.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով. «ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց […]
14:44 03.11.2021
Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով ամփոփվել է «Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ դասական երաժշտության սիրահարներին բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային համբավ վայելող երաժիշտների մասնակցությամբ: Ամփոփիչ համերգային երեկոյի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչել են հետևյալ ստեղծագործությունները՝ Պյոտր Չայկովսկի՝ Պոլոնեզ «Եվգենի Օնեգին» օպերայից, Ալեքսեյ Շոր՝ Դաշնամուրի […]
14:37 03.11.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին քննարկվել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ՀՀ քննչական կոմիտեի ֆինանսական հատկացումները, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ 2022-ին կոմիտեի համար նախատեսվել է 8 մլրդ 340 մլն դրամ: Կիրականացվի […]
14:30 03.11.2021
Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ Instagram-ում դեսպանատան պաշտոնական էջը հակերային հարձակման է ենթարկվել և F-35-երի խնդրին առնչվող աղմկահարույց հրապարկումը որևէ կապ չունի իրենց հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իսրայելի դեսպանատան ինստագրամյան հաշվում լուսանկար էր հրապարակվել Մեծ քսանյակի (G-20) գագաթնաժողովի շրջանակում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպումից։ Լուսանկարը, որի անկյունում արհեստականորեն փակցված է եղել iPhone 13 Pro-ի նկար, պարունակել […]
14:24 03.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:18 03.11.2021
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
14:12 03.11.2021
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների և ծախսերի քննարկումը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 2022 թվականին ևս կառույցն իրականացնելու է միակ՝ «Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովում» ծրագիրը, որի համար կառավարությունը […]
14:05 03.11.2021
ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից օգտվել է ???? շահառու, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի շահառուներին վաճառվել է․ ☑️1374.2 տոննա գարնանացան գարու սերմ, ☑️ 514.3 տոննա կորնգանի սերմ, ☑️ 262.3 տոննա վարսակի սերմ, ☑️ 130.1 տոննա գարնանացան ցորենի սերմ, ☑️ 70 տոննա ոլոռի […]