23:43 29.10.2021
2021 թվականի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Կանադայի Գերագույն դատարանի նախագահ, Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության նախագահ Ռիչարդ Վագների միջև տեղի ունեցած նամակների փոխանակման և դրան նախորդած քննարկումների արդյունքում Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության բյուրոն միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ Ընկերակցությանն անդամակցությանը: Այս մասին տեղեկանում են ՍԴ-ի ֆեյսբուքյան էջից։ Ֆրանկոֆոն սահմանադրական […]
23:31 29.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Երևան քաղաքում հոկտեմբերի 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:20 29.10.2021
ԱՄՆ հետախուզական հանրությունը չի կարծում, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Այս մասին ասված է զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կայքում։ «Մենք կարծում ենք, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք», – ասվում է փաստաթղթում: Երկրի հետախուզական գերատեսչությունների մեծ մասը նաև կարծում է, որ վիրուսը, հավանաբար, գենետիկորեն չի փոխվել: […]
22:55 29.10.2021
Այսօր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրեցինք, որ «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: «Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»։
22:07 29.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ծնողներ, Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։ Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։ Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել […]
21:51 29.10.2021
Երկրի ուղղությամբ շարժվում է մագնիսական պլազմայի ամպը։ Դա տեղի է ունեցել աճող արեգակնային ակտիվությունից հետո։ Այդ կապակցությամբ սպասվում են վերջին մի քանի տարիների ընթացքում ամենախոշոր մագնիսական փոթորիկները։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայում ուշադրություն են դարձրել այն բանին, որ Երկրի մագնիսական դաշտի առաջին շփումը պլազմայի հետ տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով […]
21:31 29.10.2021
Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները: Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Organization, WSO) […]
21:22 29.10.2021
Հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի պարապմունքներն ավանդական եղանակով կմեկնարկեն նոյեմբերի 1-ից եւ կտևեն մինչեւ նոյեմբերի 13-ը։ Առաջին հերթով կկազմակերպվեն բանասիրական, բնագիտական, տնտեսագիտական, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները, իսկ 2-րդ հերթով՝ մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետինը։ Անհրաժեշտ է համալսարան ներկայանալ բժշկական դիմակով և պահպանել համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ կանոնները։
21:13 29.10.2021
Հոկտեմբերի 29-ից Նիդերլանդները Հայաստանը ներառել է շատ բարձր ռիսկի երկրների գոտում։ Համաձայն նոր որոշման՝ Հայաստանից Նիդրելանդներ ճամփորդելիս պետք է ներկայացնել COVID-19 դեմ պատվաստման վկայական, որը գործելու է մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ Հոկտեմբերի 31-ից հետո պատվաստման վկայականի հետ միասին անհրաժեշտ է լինելու ներկայացնել նաև թեստի արդյունքը։ Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ստորև նորկայացված հղումներով՝ https://www.nederlandwereldwijd.nl/…/reizen/reisadvies https://www.government.nl/…/checkli…/from-outside-the-eu
16:53 29.10.2021
Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլորիդ թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում։ Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, […]
16:49 29.10.2021
2021 թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ կազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021 թվականի հոկտեմբերի 30-ին […]
16:45 29.10.2021
NASA-ի տիեզերական զոնդը՝ Juno-ն, կարողացել Է անցնել Յուպիտերի ամպերի շերտի տակ եւ չափել նշանավոր Մեծ Կարմիր բծի՝ ընդարձակ հակացիկլոնի խորությունը, որի տրամագիծը գերազանցում Է Երկրի տրամագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան: Juno-ն Յուպիտերի շուրջը պտտվում Է 2016 թվականից, ապարատի միկրոալիքային ռադիոմետրը գիտնականներին թույլ Է տալիս «նայել» ամպերի տակ […]
16:44 29.10.2021
Թուրքական բանակը հրթիռներից կրակ է բացել Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է քրդական ANHA լրատվական գործակալությունը: «Թուրքական բանակը և նրանց կողմից վերահսկվող վարձկանները հինգշաբթի երեկոյան արկեր և հրթիռներ են արձակել Էյն Դաքնա և Բիյլունիա բնակավայրերի ուղղությամբ։ Տասնյակ արկեր են պայթել այդ բնակավայրերում»,- գրում է գործակալությունը։ […]
16:41 29.10.2021
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի վերականգնողական, հաշմանդամության, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով կոորդինատոր Սաթիշ Միշրային: Քննարկվել են վերականգնողական բուժօգնության կառավարմանը, հասանելիությանը և ապակենտրոնացմանն առնչվող հարցերը` որպես առողջապահության նախարարության կարևոր առաջնահերթություն: Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում վերականգնողական բուժօգնությանը մեծ ուշադրություն է հատկացվել, մասնավորապես` դրանք վերազինվել […]
16:38 29.10.2021
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:36-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է տան տանիք (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին։
16:35 29.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակազմին է ներկայացրել այդ կառույցների նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին: Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մեր երկրի մշակութային և քաղաքակրթական կարևորագույն անձնագրերից է, և այսօր մենք կարող ենք մաեստրո Թոփչյանի ջանքերի շնորհիվ միայն հպարտանալ այդ […]
16:34 29.10.2021
Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժևորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը: Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման […]
16:31 29.10.2021
Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության […]
16:30 29.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 29-ի վերահսկողական միջոցառումն անցկացվել է Երևանի Կենտրոն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Կենտրոնում, Արաբկիրում և Դավիթաշենում։ Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 95 տրանսպորտային […]
16:26 29.10.2021
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության միջին խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 35 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն բարձրագույն, առավելապես՝ իրավաբանական կամ մանկավարժական կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ՀՀ […]
16:23 29.10.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
16:18 29.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձևերի և մեթոդների կիրառումը» թեմայով ուսումնավարժանք: Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ, ԱԻՆ […]