TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

21:55 13.02.2023

̰
Երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ

21:47 13.02.2023

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 12-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել երեք երիտասարդի: Բաժնում խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, և 14 փամփուշտ, իսկ […]

̰

21:45 13.02.2023

Ռումինիայի հարավ-արևմուտքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին փետրվարի 13-ին հայտնել է երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ազգային ինստիտուտը։ «Ժամը 16:58-ին (Երևանի ժամանակով 18:58-ին) 5,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Օլթենիա քաղաքում՝ 15 կմ խորության վրա», – ասված է հաղորդագրության մեջ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժ է տեղի ունեցել նաև հարևան […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Բելառուսը

21:41 13.02.2023

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկուշաբթի ՝ փետրվարի 13-ին, կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ ։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը: Նախարարությունում նշել են, որ «Բելառուս ցանկացած այց խստորեն խորհուրդ չի տրվում» Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և բելառուսական օդային տարածքի փակման համատեքստում, փոխանցում է RT-ն։ «Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկվում է […]

̰
Սիսիանում շչակ է գործարկվելու

21:40 13.02.2023

Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00 – 12։00 ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Սիսիան քաղաքում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։ Սյունիքի մարզպետարանը բնակչությանը խնդրում է խուճապի չմատնվել։

̰
Արտաշատի թոնրատներից մեկում հրդեհ է բռնկվել

21:37 13.02.2023

Փետրվարի 13-ին, ժամը 18։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկի թոնրատանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է թոնրատան տանիքը՝ մոտ 20 քմ։

̰
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը

21:34 13.02.2023

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե եկեղեցում կատարվեց Երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նախատոնակ, որից […]

̰
Սպասվում է ձյուն․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:30 13.02.2023

Հանրապետության տարածքում փետրվարի 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ: Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ը քաղաքի […]

̰
Դանակահարություն Արտաշատում. նախաձեռնվել է քրեական վարույթ

21:24 13.02.2023

Փետրվարի 11-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություններ ստացան, որ ժամը 01.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի լճի հարակից տարածքում վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և 26-ամյա արտաշատցի երիտասարդի միջև, որի ընթացքում 26-ամյա […]

̰
Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում

21:21 13.02.2023

Ռուսական աստղադիտարանները դիտարկում են բավական խոշոր՝ մոտ 800 մետր տրամագծով աստղակերպ, որը Երկրին կմոտենա արդեն այս հինգշաբթի՝ փետրվարի 16-ին։ Ինչպես սպասվում է, աստղակերպը Երկրին կմոտենա մինչև 4,6 մլն կմ հեռավորության վրա՝ շարժվելով 24,6 կմ/վրկ արագությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի Telegram ալիքը։ Արդյոք օբյեկտը սպառնալիք է ներկայացնում […]

̰
Հայտնի է՝ ինչ վիճակում է հոսպիտալացված Բեդրոս Կիրկորովը

21:15 13.02.2023

Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչ Եկատերինա Ուսպենսկայան հայտնել է, որ Բեդրոս Կիրկորովի վիճակը լավացել է։ «Նա լավ տրամադրություն ունի, զրուցում է բոլորի հետ։ Բայց դեռ հիվանդանոցում է»,- ասել է երգչի մամուլի քարտուղարը «ՌԻԱ Նովոստի»-ին։ Նա նաև հայտնել է, որ 90-ամյա արտիստի մոտ դեռ ախտորոշում չկա։ Բեդրոս Կիրկորովին հոսպիտալացրել են փետրվարի 9-ին։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ բժիշկներին է դիմել […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:10 13.02.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 6 շենք, Թամանյան փ. 3, 5 շենքեր, Իսահակյան փ. 46, 46/1 առանձնատներ, Ա․Տիգրանյան փ. 20, 21, 38 շենքեր և 11-60 առանձնատներ, Վ․Փափազյան փ. 2/5 շենք և 1-55 առանձնատներ, Չոլակյան […]

̰
Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

21:08 13.02.2023

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում փետրվարի 14/15-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 12:00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ 💎Ագարակ, 💎Ոսկեհատ, 💎Ուջան, 💎Շամիրամ, 💎Կոշ, 💎Արագածոտն, 💎Դպրեվանք, 💎Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը: 💦Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

̰
Վթար Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ

21:04 13.02.2023

Փետրվարի 13-ին՝ ժամը 20։09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Արտակարգ պատահար Բաթումի լողափում

20:51 13.02.2023

Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Բաթումի լողափում պայթյուն է որոտացել, փոխանցում է Aliq.ge-ն։ «Բաթումելեբի»-ի այս պահի տեղեկություններով՝ անհայտ առարկա է պայթել ծովում։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Բաթումում՝ Սև ծովի ափին ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին փետրվարի 13-ին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն ։

̰
Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել

20:33 13.02.2023

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է […]

̰
ԱՄՆ-ն ու Վրաստանը Փոթիում փոխադրման երկաթուղի են կառուցել

20:30 13.02.2023

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Փոթի քաղաքում ավարտվել է փոխադրման երկաթուղու նախագծի շինարարությունը, հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ փոխադրման կետը կօգնի Վրաստանին անցկացնել լայնածավալ զորավարժություններ և տեղափոխել անհրաժեշտ տեխնիկա: «Մենք աշխատել ենք պաշտպանության նախարարության հետ: Շինարարության գործին ԱՄՆ-ից ներգրավվել է ռազմածովային ուժերի 133-րդ շինարարական գումարտակը: Ուժը միասնության մեջ է»,- նշել են […]

̰
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:00-ի դրությամբ

20:23 13.02.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրի ղեկավարին

20:04 13.02.2023

Փետրվարի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ծրագրի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզին։ Ողջունելով հյուրերին՝ Սարգսյանը մատնանշել է ծրագրի աջակցությամբ ոստիկանության բարեփոխումների մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ արդեն իսկ արձանագրվում են դրական արդյունքներ։ Ներքին […]

̰
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը

16:01 13.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տարածքում փետրվարի 10-12-ն անցկացվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են տղամարդկանց և կանանց 8-ական թիմեր: 1-ից 6-րդ տեղերը գրաված թիմերին Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրվել են վարկանիշային միավորներ: Այդ միավորները հնարավորություն են տալիս մարզիկներին մասնակցելու ձյան […]

̰
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

16:00 13.02.2023

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:00 13.02.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Դանակահարել է 32 և 33-ամյա քաղաքացիներին, այնուհետև «Լեքսուս»-ով դիմել փախուստի

15:59 13.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Եղեգնաձոր համայնքի երկու բնակչի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ․ փետրվարի 11-ին՝ ժամը 23։40-ին, «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Եղեգնաձոր համայնքի 33-ամյա բնակիչը՝ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած […]

̰
Անհրաժեշտ է միջազգային բոլոր ատյաններում էլ ավելի ակտիվացնել ջանքերը` ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը. Արծվիկ Մինասյան

15:54 13.02.2023

Մենք չմասնակցեցինք ՀՀ գլխավոր դատախազի` միջնորդագրերի ներկայացմանը, քանի որ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետն անցած են: Եվ եթե մենք ստորագրեինք, ուրեմն չէին լինի այդ միջնորդագրերը: Իսկ մենք հրաժարվել ենք այդ միջնորդագրերը ստորագրելուց, քանի որ կարծում ենք` մեղավոր չենք: Այդ գործերը շինծու են: Որեւիցե մի շահ որեւիցե մի հարցում մենք չենք ունեցել եւ որեւիցե շրջանակի հետ […]

̰
Գետափ գյուղում այրվել է անասնագոմ

15:51 13.02.2023

Փետրվարի 13-ին, ժամը 11։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ և մարագ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 14։17-ին։ Այրվել […]

̰
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվել է 13 հայ

15:49 13.02.2023

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը: «Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ […]

̰
Միջազգային և անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Տիգրան Աբրահամյան

15:47 13.02.2023

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի՝ այդ պահի իշխանությանը, որը որեւէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ հումանիտար բեռ են փոխանցում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է […]

̰
Եղվարդի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

15:45 13.02.2023

Փետրվարի 13-ին՝ ժամը 12։54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։44-ին, մարվել՝ 14։01-ին։ Այրվել է աղբ (մոտ 3 խմ)։

̰
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ շտապօգնության մեքենայով Երևան տեղափոխելիս 13-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

15:38 13.02.2023

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են […]

̰
Հայաստանը մարդասիրական քայլ է արել. Սարգիս Խանդանյան

15:34 13.02.2023

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության նորմալ անդամ, նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես՝ այսպիսի մասշտաբներով աղետներին եւ առաջարկի օգնություն, համաձայնության դեպքում օգնի: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, փետրվարի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վրա Հայաստանի կողմից Թուրքիային ուղարկված հումանիտար օգնությունը հարցին՝ […]

̰
BACK_TO_TOP