TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված

13:49 27.10.2021

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

̰
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

13:46 27.10.2021

Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։ Երեկոյան մրցահերթում 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը կմրցի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ ուժերը կչափի հնդիկ Սինգ Վարինդերի հետ։

̰
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի ընդլայնված կազմով հանդիպումը

13:42 27.10.2021

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի ընդլայնված կազմով հանդիպումը։  

̰
Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

13:40 27.10.2021

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
ԻՊ-ի ահաբեկիչները հարձակվել են Իրաքի գյուղերից մեկի վրա. կա 11 զոհ

13:37 27.10.2021

«Իսլամական պետության» ահաբեկիչները հարձակվել են Իրաքի գյուղերից մեկի վրա։ Զոհվել է 11 մարդ, ևս 13-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով անվտանգության ծառայություններում իր աղբյուրները։ Զինյալները հարձակվել են երկրի արևելքում գտնվող Դիյալա նահանգի գյուղերից մեկի վրա, որտեղ ապրում էին անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ։ Այժմ գյուղը պահպանության տակ է վերցված։ Նշենք, որ ՄԱԿ-ի 2021 […]

̰
Փոթորիկներ ԱՄՆ-ում․ Նյու Յորքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

13:31 27.10.2021

ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում տեղատարափ անձրևներ են տեղացել՝ հեղեղելով ճանապարհները և առաջացնելով ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ազգային օդերևութաբանական ծառայության (NWS) հաղորդագրության համաձայն՝ ուժեղացող փոթորիկը պայմանավորված է եղել ափերին ցածր ճնշման շրջանով: Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլն արտակարգ դրություն է հայտարարել նահանգի որոշ մասերում տարերային աղետների կապակցությամբ՝ ներառյալ Նյու Յորքի շրջանը և Ալբանի տարածաշրջանը:  

̰
Երիտասարդության ոլորտում փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել

13:22 27.10.2021

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու գործողություններին մասնակցելու միջոցով խրախուսել երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցությունը: Կողմերը համագործակցելու են երիտասարդությանն առնչվող հարցերով միջազգային գիտաժողովների ու […]

̰
Լիտվայի արդարադատության նախարարի անունից դեսպանը Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս մի շարք ուղղություններով համագործակցելու համար

13:15 27.10.2021

Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրում եմ մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես փոխանցում են ՀՀ […]

̰
Իրաքում և Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետը երկարաձգվել է

13:12 27.10.2021

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ), «Ազգայնական շարժում»  (ԱՇԿ-MHP) և  ընդդիմադիր  ազգայնական IYI կուսակցությունները: Իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող  քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունները դեմ են քվեարկել: Հիշեցնենք, […]

̰
Մակունցն ու կոնգրեսական Քլարկը քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր

00:30 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման […]

̰
Գերմանիան առանց կանցլերի․ Անգելա Մերկելը նոր դարաշրջան է մտել որպես հանդիսատես

23:59 26.10.2021

«Գերմանական խորհրդարանի նոր դարաշրջանում նա մտավ որպես հանդիսատես»: Նման վերնագրերով համաշխարհային մամուլը գնահատել է Բունդեսթագի 20-րդ գումարման առաջին նիստը, և դե ֆակտո թոշակի է ուղարկել Անգելա Մերկելին, որը վերջին 16 տարում զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Անգելա Մերկելին և նրա կառավարությանը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում աշխատանքի համար, բարձր է գնահատել […]

̰
Մասկը ամենահարուստ մարդն է դարձել Forbes-ի հաշվարկների ողջ պատմության ընթացքում

23:48 26.10.2021

Իլոն Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի արժեքի աճի ֆոնին երկուշաբթի հասել է 270 մլրդ դոլարի, այդ կերպ նա Forbes-ի հաշվարկների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենահարուստ մարդը, հայտնում է հրատարակությունը: Երկուշաբթի Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են գրեթե 13 տոկոսով՝ Hertz-ի հետ 100 հազար էլեկտրամոբիլների մատակարարման շուրջ գործարքի մասին լուրերի ֆոնին: Այդ ժամանակ էլ Tesla-ի կապիտալիզացիան հասել և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:35 26.10.2021

Հոկտեմբերի 24-ից 26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 2 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Դոնբասում Bayraktar-ի կիրառումը

23:23 26.10.2021

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք: «Այսօր ՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով միացյալ ուժերի գործողության անցկացման շրջանում առաջին անգամ տեղի է ունեցել Bayraktar հետախուզական հարվածային անօդաչու համալիրի մարտական […]

̰
Հակոբ Արշակյանը կղեկավարի միջխորհրդարանական հանձնաժողով և բարեկամական խմբեր

23:11 26.10.2021

ԱԺ խորհրդի որոշմամբ` Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ղեկավարելու է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արշակյանը։ «ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով

22:58 26.10.2021

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-29-ը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սյունիքի մարզում 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

22:46 26.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան- Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող КамАЗ 53213 մակնիշի բեռնատարի հետնամասին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]

̰
Ուկրաինան առաջին անգամ թուրքական Bayraktar է կիրառել․ ԶԼՄ

22:40 26.10.2021

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք ՝ անջատողականների հրետանու ոչնչացման համար։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է կամավոր Ռոման Դոնիկը և լրագրող Յուրի Բուտուսովը։ Նրանց խոսքով ՝ անջատողականները հնարավոր առավելագույն հեռահարությունից (15+կմ) գնդակոծել են Դոնեցկի մարզի Գրանիտնոյե գյուղը և նրանց դիրքերը հայտնաբերելու համար օդ են բարձրացրել «Բայրաքթարը»: Դրա շնորհիվ հայտնաբերվել է […]

̰
Կոտայքի և Լոռու մարզերում գազանջատումներ կլինեն

22:28 26.10.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ […]

̰ ̰ ̰
̰
SHANTNEWS

21:55 26.10.2021

̰
Սվերդլով գյուղում այրվել է 470 հակ անասնակեր

21:46 26.10.2021

Հոկտեմբերի 26-ին` ժամը 16։14-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մոտ 470 հակ անասնակեր։

̰
Կորոնավիրուսի պատճառով խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա

21:37 26.10.2021

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլ չեն տա մուտք գործել երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Schengen Visa Infօ-ն: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իտալիան մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացրել է D ցուցակի երկրների շարքից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է որոշակի պայմաններից ելնելով այցելել Իտալիա: Իտալիայի առողջապահության նախարարության […]

̰
Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել

21:28 26.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի […]

̰
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու Mercedes-ը

21:11 26.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում  Արշակունյաց պողոտա- Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի  կինոՀայրենիքի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

21:02 26.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության մասնագետները 2021 թվականի սեպտեմբերի 14-22-ը ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացրել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Արզնի,Պտղնի և Քասախ համայնքներում։ Ինչպես տեղեկացրին ՔՏՀԱ-ից, հայտնաբերվել են ՀՀ Հողային օրենսգրքի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Արձանագրված խախտումների բնույթներին ըստ համայնքների մանրամասն ծանոթանալու համար

̰ ̰
Թրյուդոն հայտնել է Կանադայի պաշտպանության նորանշանակ նախարարի անունը

20:45 26.10.2021

Անիտա Անանդը նշանակվել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարության ղեկավար։ Այս մասին ասված է վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայության տարածած փաստաթղթերում: Անանդը ծնվել է 1967 թվականին։ Ավելի վաղ նա զբաղեցրել է հանրային աշխատանքների և գնումների նախարարի պաշտոնը։ Անանդը կդառնա Կանադայի պատմության մեջ երկրորդ կին պաշտպանության նախարարը Կիմ Քեմփբելից հետո, որը գերատեսչությունը գլխավորել է 1993 թվականին:

̰
BACK_TO_TOP