TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստան-Կոսովո` 0:1

20:31 26.10.2021

Հոկտեմբերի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացավ ՖԻՖԱ կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի չորրորդ մրցափուլի Հայաստան-Կոսովո հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, կանանց Հայաստանի ազգային հավաքականը լարված պայքարում նվազագույն հաշվով զիջեց մրցակցին: Հայաստան-Կոսովո՝ 0:1 (0:0) Երևան, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ Մրցավար՝ Վիոլա Ռաուժդինա (Լատվիա) Գոլը` Սիլա, 87

̰
Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները

20:23 26.10.2021

Հերթական բնակարանաշինություն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար։ ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային վաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000֊1300քմ։ Նոր բնակավայրը ունենալու է 254 առանձնատուն`2, 3, 4 և 5 սենյականոց։ Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում […]

̰
Խորհրդարանը շարունակել է քննարկել օրակարգային հարցերը. նախատեսվում է քննիչ հանձնաժողով ստեղծել

20:15 26.10.2021

Խորհրդարանը հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի ընթացքում քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջարկված ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից […]

̰
Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը

16:00 26.10.2021

Երևան քաղաքի Մոսկովյան 3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում, կտեղադրվի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Նախագծին «կողմ» քվեարկեց ավագանու 33 անդամ, «դեմ»՝ մեկը, երկու անդամ «ձեռնպահ» […]

̰
«Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը վերսկսել է աշխատանքը

15:59 26.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը երկամսյա դադարից հետո վերսկսել է աշխատանքը՝ Գյումրիի օդանավակայանի վերագործարկման և կանոնավոր չվերթների իրականացմանը զուգահեռ։ Մասնավորապես, ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ […]

̰
Հանրային սննդի 31 օբյեկտներից 11-ում հայտնաբերվել են խախտումներ

15:57 26.10.2021

Երեկ երեկոյան համավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում: 31 օբյեկտներից 11-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 […]

̰
Դիտարկվել է Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում հասարակական տրանսպորտը․ հայտնաբերվել են խախտումներ

15:52 26.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 94 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել […]

̰
Մեքենա, հեռուստացույց, ցուլ և ոչխար էին գողացել․ ոստիկանների բացահայտումը

15:48 26.10.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին Բաղրամյան գյուղի 25-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա եղբոր ու երկու ընկերների հետ 2019-ից 2021 թվականը հանրապետության տարբեր մարզերում մեկ տասնյակից ավելի գողություն […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեկ տասնյակից ավելի աշխատակիցների կոռուպցիոն ներգրավվածության բազմադրվագ դեպքեր

15:43 26.10.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն իրենց մոտ գտնվող կատարողական վարույթների շրջանակներում մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու […]

̰
Ոստիկանները բացահայտել են տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է

15:37 26.10.2021

Հոկտեմբերի 10-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի մի ավտոնորոգման կետից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դարպասը, կոտրել ներսում տեղադրված վճարային տերմինալի դուռն ու փող գողացել։ Հափշտակել էին նաև երկու էլեկտրական սղոց ու չորս […]

̰
ԱՄԷ կրթության նախարարը մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան

15:32 26.10.2021

Հոկտեմբերի 25-ին ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին այցելել է էքսպո 2020 Դուբայում Հայաստանի տաղավար, կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։ Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրենի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները եւ նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

̰
Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է փողոցներից մեկը վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով

15:24 26.10.2021

2008 թվականից ի վեր Ստամբուլի քաղաքապետարանը մերժում է Բաքըրքյոյի Զեյթինլիք թաղամասում գտնվող փողոցներից մեկն վերանվանել օսմանյան բանակի հայազգի վառոդապետ Հովհաննես Տատյանի անունով։ Չնայած հենց այդ փողոցում են գտնվում Տատյանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և Տատյան (Տատեան,Դադյան) վարժարանը՝ քաղաքապետարանը պնդում է, որ փողոցը պետք է կրի «Մաբեթ» անունը։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, նշյալ եկեղեցու և […]

̰
ՀՖՖ նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն

15:17 26.10.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի սիրողական ֆուտբոլի առաջնություն: Կմասնակցեն 11 թիմեր՝ Էկո Վիլ, Արարատի-Արաքս, Կիլիկիա, Զովունի, Ֆալկոնս, ՊԵԿ, Արմիֆուդ, Լրագրողների հավաքական, Գազպրոմ Արմենիա, Աջափնյակ Երևան, Ախթամար: Նպատակներն են ՀՀ տարածքում սիրողական ֆուտբոլի հետագա զարգացմանը նպաստելը, սիրողական ֆուտբոլիստների վարպետության մակարդակի բարձրացմանը նպաստելը, ազգաբնակչության մոտ առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը խթանելը:

̰
Ճարտարի բնակչին բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրգործը վարույթ է ընդունվել

15:04 26.10.2021

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1957թ. ծնված Սեյրան Վահանի Մնացականյանի կողմից անզգուշությամբ ծառից ընկնելու, մարմնական վնասվածքներ ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ենթադրաբար մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի […]

̰
SHANTNEWS

14:55 26.10.2021

̰
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել նախագահի տեղակալ

14:51 26.10.2021

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 26-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն իններորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Դոնթի բանաձևի […]

̰
Հոկտեմբերի 25-26-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:45 26.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 25-26-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 27.4 մլն մ³-ով

14:38 26.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հոկտեմբերի 26-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 27.4 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 0.30 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 11.4 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.60 մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.03 մլն մ³-ով:

̰
Կառավարությունն առաջարկում է կրճատել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը

14:30 26.10.2021

Հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքերով` նախագիծը մշակվել է օրենքի կիրարկման ընթացքում առաջացած գործնական խնդիրները լուծելու, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները պատշաճ ապահովելու, ինչպես նաև քաղաքացիության հարցերի լուծման ընթացքում վարչարարությունն առավել […]

̰
Դատապարտյալի նկատմամբ ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ սահմանվել է հաշմանդամության կարգավիճակ

14:26 26.10.2021

Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից՝ բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից: Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների […]

̰
Աշխարհի առաջնության եմ եկել ոսկե մեդալի համար․ Գուրգեն Մադոյան

14:21 26.10.2021

Գուրգեն Մադոյան. «Աշխարհի առաջնության եմ եկել ոսկե մեդալի համար»: Աշխարհի առաջնությունում Սլովակիայի ներկայացուցչին հաղթելուց հետո Գուրգեն Մադոյանը կիսվել է տպավորություններով: «Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ արենայում մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի: Կպատրաստվեմ հաջորդ մենամարտին: Ես այստեղ եմ եկել ոսկե մեդալ նվաճելու համար»,- […]

̰
Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը

14:16 26.10.2021

Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպումը։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են […]

̰
Երբ հաղթողին ծափահարում է նաև մրցակիցը․ Գուրգեն Մադոյանի հաղթանակը սլովակ Ալջազ Սիռչելյաի նկատմամբ

14:08 26.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկել է վստահ հաղթանակով: Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել սլովենացի Ալջազ Սիռչելյայի նկատմամբ։ «Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր, ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ մրցահարթակում, մի փոքր լարվածություն կար, […]

̰
Կարևորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը

14:04 26.10.2021

Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ջերմ […]

̰
Քաջարանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում

13:55 26.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

̰
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև  մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները

13:41 26.10.2021

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։ Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան […]

̰
Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

13:33 26.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական […]

̰
3 անձի մահվան ելքով վթար Տավուշի մարզում. հարուցվել է քրեական գործ

13:25 26.10.2021

2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 32-ամյա բնակիչը «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 37-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում, որի հետևանքով ավտոմեքենայի երեք ուղևոր մահացել է, իսկ մեկը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության […]

̰
Արագածոտնի մարզում 11 և 19-ամյա քույրեր են մահացել․ ՔԿ-ն պարզում է մահվան պատճառը

13:16 26.10.2021

2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից՝ պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի […]

̰
Վահան Զարոյանը Գեղարքունիքի փոխմարզպետ է նշանակվել

13:10 26.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Զարոյանին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահան Զարոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

̰
BACK_TO_TOP