TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

42 ստուգայց, 9 արձանագրություն․ ՍԱՏՄ տեսուչները Էրեբունու հանրային սննդի օբյեկտներն են դիտարկել

16:18 27.10.2021

Երեքշաբթի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում: 42 տնտեսավարողի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 9 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր: […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռներ

16:14 27.10.2021

ԱՄՆ Կոնգրեսի 11 անդամներ Թուրքիայի վերաբերյալ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար և կոչ է արվել Թուրքիային չվաճառել F-16 ռազմական ինքնաթիռները։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ կոնգրեսականներն ընդգծել են, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից 40 F-16  գնելու մտադրության մասին լուրերին։ Նրանք […]

̰
Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

16:11 27.10.2021

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 7-ի սահմաններում քրեական հետախույզները Վարշավյան փողոցից, «Մուստանգ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Ազատության պողոտայի 21-ամյա մի բնակչի՝ Վարշավյան փողոցում հաշվառված, 23-ամյա ուղևորի հետ։ Վարորդի և ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա մանրացնող 3 աղաց, իսկ մեքենայի զննությամբ՝ պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված, […]

̰
Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

16:08 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ և բարերար Արամ Աբրահամյանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, ՀՀ-ում […]

̰
Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

16:04 27.10.2021

ՀՀ Ազգային ժողովն Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնել է արդյունքները: Քվեարկությանը մասնակցած 85 պատգամավորից Մանուկյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 20-ը:

̰
Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը

16:03 27.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։ Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շուրջ 400 դպրոցականների համար։ Յուրաքանչյուր օր կանցկացվի 3 վարպետաց դաս, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն հայկական մանրանկարչության, գույների ստացման մասին գիտելիքներ: Բոլոր […]

̰
Ազգային ժողովը քննարկել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը

16:01 27.10.2021

Խորհրդարանը հոկտեմբերի 27-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Արտակ Չուբարի Մանուկյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային ուղին: […]

̰
Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվել է մեկնարկում

15:57 27.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում: Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝ 0-5 հաշվով զիջել Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբբես Մոուհիդայնիին։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

15:53 27.10.2021

Հոկտեմբերի 27-ին` ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել […]

̰
Հայտնաբերվել են համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման դեպքեր

15:44 27.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գրության հիման վրա ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության աշխատակիցները, իրենց վերապահված գործառույթների շրջանակում, 2020-2021 թթ. ընթացքում Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջաններում հայտնաբերել են ինքնակամ կառուցապատման, […]

̰
Արցախի խորհրդարանի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:29 27.10.2021

Հոկտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են հոկտեմբերի 28-ին կայանալիք ԱԺ լիագումար նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բնապահպանական վճարների […]

̰
Հոկտեմբերի 30-ին միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը

15:24 27.10.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11-ից ժամը 16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ:

̰
«ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն. ՀՀ դրամի չափով վնաս

15:22 27.10.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտա­գործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369 խմ. ավելի ջրառ։ Սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 […]

̰
Հայտնի է՝ ով կնշանակվի Արագածոտնի մարզպետ

15:17 27.10.2021

Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ինքը՝ Պետրոսյանը: «Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Պետրոսյանն անկուսակցական է:

̰
Դուռը բաց էր, տանտերը` քնած. Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

15:15 27.10.2021

Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հոկտեմբերի 23-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում բնակարանային գողություն են արել: Հանցագործության վերաբերյալ ո՛չ հաղորդում էր եղել, ո՛չ ահազանգ: Տեղեկությունը ստուգելու և այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից` տեղեկությունը հաստատվեց, նաև պարզվեց, որ 50-ամյա մի տղամարդ, օգտվելով բնակարանի մուտքի դռան չկողպված […]

̰
Արվեստագետները երախտագիտություն են հայտնել դեսպան Թումանյանին մշակույթի ոլորտում Հայաստան-Իրան կապերի ամրապնդման համար

15:11 27.10.2021

Հոկտեմբերի 25-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպանություն այցելեցին արվեստի տարբեր ճյուղերի մի խումբ ներկայացուցիչներ՝ երաժշտագետ Ռազմիկ Օհանյանը, պարուսույց Արուս Ավագյանը, կինոպրոդյուսեր Սիմոն Սիմոնյանը, գեղանկարիչ Լոլիտա Բաղդասարյանը, արծաթագործ Սարո Մկրտչյանը։ Ինչպես տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից` նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին դեսպան Թումանյանին մշակույթի ոլորտում Հայաստան-Իրան կապերի ամրապնդման և հայ համայնքի մշակութային գործիչների հետ […]

̰ ̰
Արարատ Միրզոյանն ու Էդգար Պենյա Պառան մասնակցել են նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը

15:01 27.10.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան մասնակցեցին «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։  

̰
SHANTNEWS

14:55 27.10.2021

̰
Էրդողանը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ստեղծված լարվածությամբ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից

14:50 27.10.2021

Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը: Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) արտաքին քաղաքականության փորձագետ Նիլս Սքմիդը, որը Գերմանիայում կոալիցիոն բանակցություններ է վարում Կանաչների և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) հետ, գերմանական «RBB» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ բարդ դիվանագիտական ​​աշխատանք է իրականացվել, սակայն վերջում Էրդողանը հետքայլ […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի հատվածներից մեկում

14:42 27.10.2021

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ ս․թ․ հոկտեմբերի 29-ին` ժամը 9։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ-Արզանյան խաչմերուկից մինչև Ազատամարտիկների պողոտայից դեպի Դավիթ Բեկ փողոց տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։ Գերատեսչությունից հայտնում են, որ նշված հասցեներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունը կիրականացնի պրոֆիլակտիկ աշխատանքներ։

̰
«Խնդրում եմ, պատվաստվեք, այս պահին այլընտրանք պարզապես չկա». Արմեն Մուրադյան

14:35 27.10.2021

Այլևս հնարավոր չէ ձերբազատվել այնպիսի գլոբալ արհավիրքից, ինչպիսին է համավարակը, ասում է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ «Խնդրում եմ, պատվաստվեք, այս պահին այլընտրանք պարզապես չկա»,- հավելել է Արմեն Մուրադյանը։

̰
Ինչ և ինչպես են պաշտպանում հակավիրուսները. պարզաբանում է Արմեն Կարապետյանը

14:28 27.10.2021

Թեև կիբերհանցագործները գնալով ավելի շատ նախընտրում են գրոհել խոշոր ընկերությունները, անհատ օգտատերերի վրա զանգվածային գրոհները դեռևս մնում են նրանց զինանոցում։ Անհատ օգտատերերի վրա գրոհների սաստկացմանը նպաստում է նաև համավարակի պայմաններում հեռավար աշխատանքի տարածումը, քանի որ աշխատակցի տան չպաշտպանված սարք ներթափանցելու դեպքում ցանցահենները շատ հաճախ կարողանում են դրա միջոցով թափանցել արդեն ընկերության կորպորատիվ ցանց։ Այս մասին […]

̰ ̰
̰
Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ

14:14 27.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, և «Դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված` բարձր է հիվանդության տարածման ռիսկը՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։

̰
Հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար. Արարատ Միրզոյան

14:07 27.10.2021

Հայաստանում Սուրբ Աթոռի (Վատիկան քաղաք-պետության) նստավայրի՝ առաքելական նվիրակության բացումով նոր էջ կսկսվի Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ուրախ է ողջունել Էդգար Պենյա Պառային Հայաստանում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած […]

̰
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել

14:05 27.10.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը: Հարցին՝ ի՞նչն է եղել ազատման դիմում գրելու պատճառը, Եղիազարյանը նշեց՝ կոմպետենտ չեմ այդ հարցին պատասխանելու: Նշենք, որ Դավիթ Գևորգյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

̰
Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելը

14:00 27.10.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու թեման, հայտարարել է, որ մտավախությունները հաստատվում են, մատակարարումները կարող են հանգեցնել բացասական հետևանքների և ապակայունացման: «Մենք իսկապես հատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախություններն այն մասին, որ նման զինատեսակների մատակարարումներն ուկրաինացի զինվորականներին կարող են հանգեցնել շփման […]

̰
Նորագյուղ համայնքի հյուսիսարևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի  շինարարական աշխատանքները

13:51 27.10.2021

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակում նոր բնակավայրերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի հյուսիսարևելյան հատվածում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ներկա դրությամբ բնակավայրում հողային աշխատանքներ են կատարվում։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32,0 […]

̰
BACK_TO_TOP