23:33 27.10.2021
Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում են: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, 1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցը ավելի շատ հարվածներ հասցրեց և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում մեր մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունը […]
23:22 27.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ը սպասվում է անձրև:
23:11 27.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի […]
22:49 27.10.2021
Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մարտունու շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, համակարգի բուժաշխատողներ և այլ հրավիրվածներ: Ողջունելով ներկաներին ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Համբարձումյանը երախտագիտություն է հայտնել […]
21:50 27.10.2021
Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից, տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Շահառուները կարող են դիմել առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով. գումարը կվճարվի անկանխիկ՝ վերջինիս քարտային հաշվին փոխանցելով։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված […]
21:38 27.10.2021
Հոկտեմբերի 27-ին՝ խորվաթական Օմիս քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ խմբի առաջին մրցափուլի (Հայաստան) – «Լինց» (Ավստրիա) հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 4:5 հաշվով։ Հայկական ակումբից դուբլերի հեղինակ դարձան Սարո Գալստյանը և Գամլետ Մանուկյանը։
21:24 27.10.2021
Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մուշեղ Ներսիսյանը։ Ս/թ հոկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել Եղեգնաձոր համայնքի նախկին ղեկավարին երկարամյա աշխատանքային գործունեության և վերջին երկու տարիների համատեղ աշխատանքի համար: Արարատ Գրիգորյանը, շնորհավորելով Մուշեղ Ներսիսյանին՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնը […]
21:10 27.10.2021
Իրավապահ մարմինները Rust վեսթերնի նկարահանման հրապարակում խուզարկությունից հետո մի քանի մարտական փամփուշտ են գտել: Այս մասին հայտարարել Է Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոսան։ Շերիֆը հայտնել է, որ քննիչները չեն հայտնաբերել միջադեպի տեսագրությունը։ «Դեպքի վայրի շրջանում եղել են նկարահանող սարքեր, և մենք հույս ունեինք տեսագրություն գտնել։ Սակայն նկարահանում այդ պահին չի իրականացվել, ձայնագրությունը գտնել չի […]
20:40 27.10.2021
Հոկտեմբերի 27-ին` ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և ավտոսանդուղք։ […]
20:27 27.10.2021
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հերթականը հոկտեմբերի 26-ի երեկոյան էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է […]
20:15 27.10.2021
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-վատիկանյան՝ ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի վրա հիմնված միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկան, ինչի վառ ապացույցն են բարձր մակարդակի փոխայցելությունները և շփումները: […]
17:00 27.10.2021
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը կայանալու են Grand Swiss և կանանց Grand Swiss մրցաշարերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանից տղամարդկանց մրցաշարում մասնակցում են 7 շախմատիստ՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Գաբրիել Սարգիսյան, Սամվել Տեր-Սահակյան և Մանուել Պետրոսյան։ Կանանց պայքարում ունենք երկու շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյան և Աննա Սարգսյան։ Մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու […]
16:59 27.10.2021
Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։ Արդյունքների ամփոփմամբ ընտրվել են լավագույնները, որոնք մասնակցելու են եզրափակիչ փուլին: Մրցաշարը […]
16:58 27.10.2021
Իրանական կողմը հանդես է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության և հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջը համագործակցության զարգացման օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանն Աֆղանստանի հարևան երկրների հանդիպմանը, որը հոկտեմբերի 27-ին կայացել Է Թեհրանում: «Աֆղանստանում կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով մենք առաջարկում ենք ստեղծել […]
16:57 27.10.2021
Արձանագրվել է հերթական գանձագողության փորձն ու մշակութային շերտի վնասումը Արտանիշի Ամրոց (4. 18.1) հուշարձանների տարածքում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ծառայությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:
16:53 27.10.2021
Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նվիրակության բացման արարողությունը կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ: Մինչ նվիրակության բացման արարողությանը Հայաստանի ԱԳ նախարարն ու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, […]
16:52 27.10.2021
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում թագաժառանք Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն ստեղծող և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններ է արել նաև Էլ-Ռիադում պանելային քննարկման ժամանակ։ «Անվտանգ ենք։ Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական սպառնալիք կա։ Հավատում եմ, որ Թուրքիան, ի վերջո, […]
16:49 27.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 26-27-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
16:47 27.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթությունները, քննարկվել ԱՀԿ կողմից վերականգնողական ծառայությունների և աջակցող միջոցների տրամադրման գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակները։ […]
16:44 27.10.2021
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել […]
16:32 27.10.2021
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100 ամյակին: Առնո Բաբաջանյանի էստրադային ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական […]
16:27 27.10.2021
2021թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, նկատելով BMW մակնիշի, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենա, օրենքով սահմանված կարգով փորձել են կանգնեցնել այն, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը, ով Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ է, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, տևական ժամանակ չի ենթարկվել […]
16:23 27.10.2021
Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում։ Թուրքիայում ԱՄՆ գործող դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը մոտ օրերս կփոխանցի իր լիազորությունները Ֆլեյքին, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունն առաջադրել է 2021թ․ հուլիսին, ինչից հետո՝ հոկտեմբերի 20-ին, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է նրա թեկնածությունը՝ վերջնական որոշումը թողնելով Սենատի […]
16:21 27.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 94 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել […]