14:24 20.10.2021
Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդում է իր ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների անմիջական հարևանությամբ, ռազմաքաղաքական իրադրությունը բարդ է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի բլոկի առաջավոր ներկայությունը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների մոտ, կատարելագործվում է նրա ռազմական ենթակառուցվածքը, ստեղծվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների պաշարներ, մշակվում են […]
14:16 20.10.2021
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․.-4 աստիճան ցուրտ։
14:08 20.10.2021
Սիրիայի կենտրոնական մասի Համա նահանգում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը: «Պայթյունը տեղի է ունեցել Համա-Հոմս մայրուղու զինամթերքի պահեստում, որը տեղակայված է զորամասում։ Կան հաղորդումներ տուժածների մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավորվել են։
13:59 20.10.2021
Facebook կորպորացիան հայտարարել է իր անվանափոխության մասին։ The Verge հրատարակության տվյալներով՝ դա տեղի կունենա ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Սակայն, թե ինչպես է կոչվելու ընկերությունը, դեռ հայտնի չէ։ Նշվում է, որ կորպորացիայում ցանկանում են, որպեսզի սոցիալական ցանցի նոր անվանումն արտացոլի «Մետատիեզերքի» հայեցակարգը: Մասնավորապես, խոսքը այն մասին 1, որ մարդիկ հասկանան, որ Facebook […]
13:52 20.10.2021
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:
13:45 20.10.2021
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանձնաժողովում հավանության արժանացած թեկնածուն Սենատի ընդհանուր նիստում ևս հաստատվելու դեպքում պաշտոնապես կսկսի կատարել իր պարտականությունները որպես Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպան։ Ջեֆ Ֆլեյքը հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն հասցրել է զգուշացնել Թուրքիային, որ Ռուսաստանից հավելյալ զենք […]
13:38 20.10.2021
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հրաժարվել է Տարվա ծեր կին կոչումից (Oldie of the Year): Միապետին պատվավոր պարգև շնորհելու մասին նամակ է ուղարկվել հեռուստահաղորդավար և մրցանակի կոմիտեի ղեկավար Ջայլս Բրանդրեթի կողմից, գրում է Daily Mail-ը: Պատասխան նամակում 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդի անձնական քարտուղարի օգնական Թոմ Լանգ-Բեյքերը ճշտել է, որ թագուհին վստահ չէ, որ համապատասխանում է մրցանակի […]
13:30 20.10.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 11-18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 951 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 183 անձ։ 90 տրանսպորտային միջոց շահագործվել […]
13:23 20.10.2021
Կորեայի Հանրապետության ափերի մոտ Դեղին ծովում ԿԺԴՀ-ի դրոշի ներքո նավարկող ձկնորսական նավ է խորտակվել․ որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը համարվում են անհետ կորած: Ինչպես հայտնել Է Yonhap գործակալությունը, զոհվածը հայտնաբերվել է խորտակված նավի ձկնորսական ցանցերում: Միջադեպը տեղի է ունեցել Կունսան քաղաքի (Չոլլա-Պուկտո նահանգ) ափերի մոտ։ 239 տոննա կշռող նավը Հարավային Կորեայի բացառիկ տնտեսական […]
13:16 20.10.2021
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը: Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ձևաչափերի: Այս ցուցադրությունը […]
13:09 20.10.2021
Հոկտեմբերի 20-21-ը Արարատի մարզի Արմաշ համայնքում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանաշտաբային ուսումնավարժություն: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
23:56 19.10.2021
Վրաստան իր առաջին այցն է կատարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Ինչպես փոխանցում է «Ալիք մեդիա»-ն, հոկտեմբերի 19-20-ը Կոլոմինան կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի օկուպածված տարածքների շփման գծի հատվածներից մեկը և տեղում կծանոթանա […]
23:44 19.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել […]
23:35 19.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը: Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի (Siranush Sahakyan) հետ միասին։ Այս […]
23:17 19.10.2021
Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործիչները ընդդիմադիր «Ժողովրդահրանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներ, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներ Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօլղուն են։ Ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշով նրանք առաջ են անցնում անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, փոխանցում է Ermenihaber-ը; Այս մասին հայտնում է Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը՝ ներկայացնելով իր վերջին՝ «Թուրքիայի զարկերակը 2021թ․ սեպտեմբերին» սոցհարցման արդյունքները։ Ըստ […]
23:10 19.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:01 19.10.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» […]
22:52 19.10.2021
Կոտայքի մարզում COVID-19 համավարկի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվ փուլում է: Ինչպես տեղեկացրին մարզպետարանից, հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 1335 քաղաքացիներ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 1020 անձ.1-ին դեղաչափ՝ 846 անձ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 245 անձ.1-ին դեղաչափ՝ 241 անձ «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 40 անձ.1-ին դեղաչափ՝ 22 անձ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 30 անձ.1-ին դեղաչափ՝ […]
22:43 19.10.2021
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ […]
22:25 19.10.2021
ՄԱԿ-ը մտահոգված է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներով և այդ երկրի ղեկավարությանը կոչ է անում վերսկսել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված ջանքերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ «Մենք մտահոգված ենք ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման մասին վերջին հաղորդագրություններով, ներառյալ այն, որ բալիստիկ հրթիռն արձակվել է ծովից։ Մենք բազմիցս կոչ […]
22:16 19.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից կրակային աշխատանքներ, ինչպես նաև Գյումրու ԳԳՄ-ի սպասարկման տարածքում նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների, Ալեք Մանուկյան, Շիրակացու, Ղորղանյան, Նար-Դոսի, Կամոյի, Աբովյան, Շահումյան, Գայի, Շիրազի, Ջափարիձե, Ֆուրմանով, Հակոբյան, Ջիվանի, Ռուսթավելի, Աճեմյան, […]
22:07 19.10.2021
Միլանի Բուչինասկո արվարձանի բնակիչը երկու տարի թաքցրել է մոր մահը՝ նրա մարմինը թաքցնելով պահարանում, որպեսզի կենսաթոշակ ստանա, հաղորդում է la Repubblica թերթը: Տեղի կարաբիներները 50-ամյա տղամարդու մոտ խուզարկություն են կատարել իր ծանոթուհու հաղորդումից հետո, որը պատահաբար իմացել է նրա խաբեության մասին. ընդհանուր ընկերոջ հետ զրույցում տղամարդն ասել է, որ իր 80-ամյա մայրը ծերանոցում է ապրում: […]
22:00 19.10.2021
«Աշնան վերջն ու ձմեռը շատ ծանր կլինեն, ու չպատվաստված բնակչության շրջանում հիվանդացության ցուցանիշը բավական բարձր կլինի»,- «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն՝ նշելով, որ ամեն բան կախված է պատվաստված քաղաքացիների թվից, մինչդեռ այս պահին պատվաստված է բնակչության մոտ մեկ երրորդը միայն։ Ըստ Իմնաձեի՝ երբ երկրում բավականաչափ […]
21:45 19.10.2021
Վրաստանի Առողջապահության նախարարության կողմից կազմավորված բժիշկների խումբը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու համար խորհուրդ է տվել նրան հիվանդանոց տեղափոխել կանխարգելիչ նպատակներով: Այս մասին լրագրողներին հայտնել է բժիշկներից Զուրաբ Պագավան։ «Կանխարգելման նպատակով, քանի որ կա առողջության վատթարացման մեծ հավանականություն, և ապահովագրված լինելու համար մենք հանձնարարական ենք տվել նրան (Սաակաշվիլիին) հոսպիտալացնելու վերաբերյալ», – ասել է […]
21:36 19.10.2021
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավում բեռնատարի վթարի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, հաղորդում է Actualite-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին: Կառավարումը կորցրած բեռնատարն ընկել է գետը: «Բեռնատարը տեղափոխում էր ավելի քան 50 մարդ, փրկվել են միայն երկուսը», – հայտարարել է նահանգի կառավարության ներկայացուցիչ Ժոզեֆ Կայումբան: Ջրասուզակները շարունակում են դեպքի վայրում որոնողափրկարարական գործողությունը, զոհվածների թիվը կարող է ավելանալ:
21:27 19.10.2021
ԱՄՆ-ում ուղևորներով ինքնաթիռը թռիչքի ժամանակ կտոր-կտոր է եղել։ 21 մարդուց միայն մեկն է տուժել ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է տեղական Click2Houston հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ McDonnell Douglas DC-9-87 ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել Բրուքշիր քաղաքի (Ուոլլեր շրջան) օդանավակայանի թռիչքուղու վերջում: Գրեթե բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին հաջողվել է անվտանգ տարհանել, հիվանդանոց է տեղափոխվել միայն մեկ […]
21:19 19.10.2021
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի Իսակովի փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում։ Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները կասկածվողին նշված փողոցից բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված և նմանատիպ բուսական զանգվածով գլանակ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, քաղել և […]