20:54 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպում են ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի հետ: Փոխադարձ ողջույններից հետո կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Առաջնահերթ է համարվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների […]
20:47 19.10.2021
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։ Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար: Փաստի առթիվ նախապատրաստվում են […]
20:39 19.10.2021
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ երկրում սեպտեմբերին վաճառված բնակարանների թիվը 7.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ընդ որում՝ Թուրքիայում ամենաշատ բնակարան գնող օտարերկրյա քաղաքացիներն իրանցիներն ու իրաքցիներն են։ Ըստ վիճակագրության՝ սեպտեմբերին Թուրքիայում վաճառվել է 147.148 բնակարան։ Ամենաշատը տներ գնվել են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Օտարերկրացիներին վաճառված տների թիվն […]
20:31 19.10.2021
Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից: «Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]
20:22 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել […]
20:15 19.10.2021
Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Նրանցից 3–ին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:
20:09 19.10.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Հենրիկ Հ.-ն, որը հուլիսի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]
15:59 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Հայկ Կոնջորյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցին: […]
15:57 19.10.2021
ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ֆիքսել, որ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանան նաև ուսումնառության ընթացքում որոշակի կարգավիճակ ստացած անձինք, ավելի կոնկրետ՝ զինծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես […]
15:53 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց ՀՀ-ում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Մարտինա Ֆինեյին՝ պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի ընդլայնմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]
15:52 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունել է ռուս պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը «Ռուս-հայկական» միջտարածաշրջանային 8-րդ ֆորումին՝ այն դիտելով որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևոր միջոցառում: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ: […]
15:46 19.10.2021
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի […]
15:40 19.10.2021
«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Վարպետության դաս» նախագիծը, որին մասնակցում են հրավիրյալ մասնագետները: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ): Նախագծի շրջանակում արդեն իսկ կայացել են հանդիպումներ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն […]
15:38 19.10.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև, այն […]
15:36 19.10.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաքի է մեկնել Ուկրաինա: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Թիմը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Հավաքին մասնակցում են այն ծանրորդները, որոնք էլ կմասնակցեն ԱԱ-ին. Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան, Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան […]
15:31 19.10.2021
Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին հրապարակել է իր 2022թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծերը, որոնք ներառում են 2 միլիոն դոլարի օգնության առաջարկ Արցախին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից: «Հանձնաժողովն առաջարկում է մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) մաքրման աշխատանքների համար՝ այն տարածքներում, որոնք տուժել են 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի […]
15:30 19.10.2021
««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ […]
15:28 19.10.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Սոնա Ղազարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի […]
15:26 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական […]
15:23 19.10.2021
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են։ Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի […]
15:15 19.10.2021
Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ դրանց անխափան շահագործումն ապահովելու և մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով զորամասերում իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։
15:09 19.10.2021
Ռուսաստանն առաջիկայում պլանավորում է 1 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը: «2021 թվականին մեր երկրների միջև առևտրաշրջանառության վերականգնման տեմպերը վատ չեն՝ 17 տոկոս: Դա այն դեպքում, երբ մենք 4 տոկոս անկում ունեինք համավարակի տարում: Մեր համագործակցությունը զարգանում է […]
15:02 19.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հոկտեմբերի 19-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 19.6 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 0.60 մլն մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 11.7 մլն մ³-ով: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.39 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում ջրի ծավալը 0.30 մլն […]
14:50 19.10.2021
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է իր շրջագայությունն աֆրիկյան երկրներ։ Առաջին կանգառն Անգոլան էր: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանը ելույթ է ունեցել Անգոլայի խորհրդարանում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, համագործակցության ներուժին, այդ թվում նաև ժողովրդավարության և տնտեսության զարգացման հարցում: Էրդողանը խոսել է նաև միջազգային կարգերի թուրքական կոնցեպտի մասին՝ կրկնելով, որ «աշխարհը 5-ից մեծ է»՝ […]
14:43 19.10.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն [email protected] էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն, ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։ Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, […]