TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պիրիսը Արարատ Միրզոյանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը

14:15 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ […]

̰

14:07 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:17-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

̰
Արձանագրվել է գանձախուզության երեք  դեպք

14:00 21.10.2021

2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն արձանագրել են գանձագողության, գանձախուզության երեք դեպք։ Այս մասին տեղեկացնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Հերթական՝ թվով 4-րդ դեպքը հուշարձանների պահապաններն արձանագրել են երեկ՝ շրջայցի ընթացքում։ Մեղրաձոր համայնքում գտնվող հանրապետական նշանակության Ամրոց հուշարձանի տարածքում անհայտ անձինք երկու փոս են փորել։ Ամիսներ առաջ Մեղրաձորի մեկ այլ Ամրոց հուշարձանի […]

̰

13:57 21.10.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Արդարադատության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ մշակված օրենքների նախագծերի քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները: […]

̰
40-ամյա կինը վնասվածքը ստացել էր նույն պատահարի ժամանակ

13:53 21.10.2021

Հոկտեմբերի 19-ին` ժամը 19։20-ի սահմաններում, Դիլիջանում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, «Ձախ ոտքի ծնկան շրջանում վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 40-ամյա մի կին, որը հայտնել է, […]

̰

13:41 21.10.2021

Ճապոնիայի արևելքում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոտիգի արևելյան պրեֆեկտուրայի տարածքում՝ շուրջ 380 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի մի շարք արևելյան վարչական շրջաններում, այդ թվում՝ […]

̰
Քննարկվել է Երևանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցը

13:36 21.10.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում քաղաքացիների […]

̰
Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում

13:30 21.10.2021

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (կմ 38+450-կմ90+191) հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

̰
Կոնսերվատորիան 100 տարեկան է. կայացել է հոբելյանական գլխավոր միջոցառումը

13:22 21.10.2021

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա-համերգը։ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

13:15 21.10.2021

Հոկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը աղյուսակում և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Իտալիան և Անգլիան։ 1․ Բելգիա 1832 2․ Բրազիլիա 1820 3․ Ֆրանսիա […]

̰
Մշտադիտարկվել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը․ հայտնաբերվել է խախտման 26 դեպք

13:12 21.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, տեղեկացնում են գերատեսչությունից։ Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել […]

̰
Փարաքար գյուղի մոտ մեքենաներ են բախվել․ կա տուժած

23:53 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տուժել է։ Փրկարարները վարորդին մոտեցրել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 4․1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:49 20.10.2021

Հոկտեմբերի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 300 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 3․5 […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

23:45 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք, Իրան-Հայաստան առևտրի պալատի և իրանական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան առևտրի պալատի դերը Հայաստանի և Իրանի միջև առևտրային կապերի աշխուժացման […]

̰
Սարալանջ գյուղում հրդեհ է բռնկվել

23:38 20.10.2021

Հոկտեմբերի 20-ին` ժամը 18։23-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի «Հայփոստի» մասնաճյուղի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ գտնվող օժանդակ շինության (անասնագոմ/հացատուն) տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:33 20.10.2021

Հոկտեմբերի 18-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
ԱՀԿ-ն վերսկսել է «Սպուտնիկ V»  պատվաստանյութին հավանություն տալու հայտի քննարկումը

23:26 20.10.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է  կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման գործընթացը: Այս մասին ասված է պատվաստանյութի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ «ԱՀԿ-ն հաստատել է, որ «Սպուտնիկ V»- ի հաստատման ընթացակարգը շարունակվում է և մտնում է եզրափակիչ փուլ։ ԱՀԿ-ի տեսուչների խումբը պետք է շուտով այցելի Ռուսաստան պատվաստանյութի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքելու համար», – նշված է […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

23:16 20.10.2021

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին ու տարածաշրջանում առկա իրավիճակին: Կարեն Դոնֆրիդը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն […]

̰
̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Ծաղկաձորում

22:52 20.10.2021

Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 19-ին Ծաղկաձոր քաղաքի Խ. Մուրադյան փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Կարեն Կ.-ն, որը 2016 թ. հունվարի 6-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութի իրացման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:39 20.10.2021

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․.-4 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

22:24 20.10.2021

Թուրքիան Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում […]

̰
Մեծ Բրիտանիայում խոստովանել են երկրում COVID-19-ի նոր շտամի տարածումը

22:10 20.10.2021

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ երկրում տարածվում է «դելտա» շտամի նոր տարբերակը: Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով գիտնականներին, գրել է, որ AY.4.2-ը կարող է 10-15%-ով ավելի վարակիչ լինել, քան «դելտան»: Մասնագետները ենթադրում են, որ տարբերակը վերջերս է հայտնաբերվել և կարող է Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հիվանդացության աճի պատճառ լինել: AY.4.2-ն արդեն արձանագրվել […]

̰
Մոսկվայում կայացել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

21:57 20.10.2021

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի […]

̰
SHANTNEWS

21:55 20.10.2021

̰
Հաղթել է հայ աղջիկ մասնակիցը․ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադա

21:52 20.10.2021

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայում մրցել է 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից: Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, օլիմպիադայի Կազմկոմիտեն առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները: Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խաջոյանը` Հայաստանից: […]

̰
Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

21:40 20.10.2021

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ընդդիմությունը երեկվանից սոցիալական ցանցերում քննադատում է բյուջեի նախագծում տեղ գտած այդ […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին․ պարզաբանում

21:27 20.10.2021

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. «Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։ Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։

̰ ̰
Աշխարհին կորոնավիրուսային պանդեմիայից վատ աղետ է սպասվում. գիտնականներ

21:06 20.10.2021

Ամբողջ աշխարհի առողջապահության ոլորտի մասնագետները ստորագրել են խնդրագիր, որն ուղղված է շոտլանդական Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովի (COP26) մասնակից երկրների ղեկավարներին: Այս մասին հայտնում է  Phys.org-ը։ Խնդրագրում ասվում է, որ կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը մի քանի անգամ կգերազանցի կորոնավիրուսի համաճարակի հետևանքները: Օդի աղտոտվածության պատճառով, որը հանածո վառելիքի այրման արդյունք է, ամեն տարի վաղաժամ մահանում է […]

̰
BACK_TO_TOP