20:51 20.10.2021
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին եւ Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, եւ ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու եւ սատարելու համար։ Դեսպանը մանրամասն […]
20:39 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի […]
20:27 20.10.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նախօրեին Աթենքում նախագահների մակարդակով անցկացված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիան մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը ի ցույց դնելու մեջ: Եռակողմ հայտարարությանը Եգիպտոսի մասնակցությունը Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները դեռևս […]
20:15 20.10.2021
Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ ապահովեցին Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի առաջնությունում, ընդ որում, 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, ¼ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ անցկացրեց: Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 […]
16:53 20.10.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում, ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, 2021թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։00-ին, կկազմակերպվի առցանց սեմինար՝ ՀՀ-ում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում փողերի լվացման […]
16:50 20.10.2021
Բաղրամյան փողոցի հիմնանորոգմանը զուգահեռ մեկնարկել են նաև մայթերի սալիկապատման աշխատանքները: Նախատեսված է նաև փողոցը համալրել ծառերով: Ինչպես տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանից, Բաղրամյան փողոցի ամբողջական ասֆալտապատումը կավարտվի նոյեմբերի սկզբին: Աշխատանքները կատարվում են 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով: Ծրագրի շրջանակում Բաղրամյան փողոցում արդեն իսկ կատարվել է ջրահեռացման ցանցի կառուցում, եզրաքարերի տեղադրում, դիտահորերի բարձրացում, թեքահարթակների կառուցում: Շուտով կմեկնարկի ասֆալտապատման բուն […]
16:40 20.10.2021
ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական […]
16:35 20.10.2021
Վերջին տարիներին Թուրքիայում աճում են հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։ Այդպիսի մի դեպք գրանցվել է Չանքըրըի Օրթա շրջանի դպրոցներից մեկում։ Մի քաղաքացի հարձակվել է դպրոցի բակում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա՝ կոտրելով այն։ Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը՝ միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննության և օպերատիվ գործողությունների […]
16:30 20.10.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ համատեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով դասընթաց հանրակրթական դպրոցների «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների համար, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է ուսուցչի կարևոր և անփոխարինելի դերի մասին երեխաների կյանքում, նշել է, որ դպրոցը […]
16:25 20.10.2021
Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել: Քրեական հետախույզները, համագործակցելով արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի […]
16:21 20.10.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ […]
16:17 20.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը, որով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները: Երեխայի ընդունելություն Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման […]
16:05 20.10.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին, որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները: Համաձայնագրի նպատակն […]
15:54 20.10.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած ««Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի՝ արձանագրությունը ստորագրվել է 2018-ին Դուշանբեում՝ նպատակ ունենալով բարձրացնել մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը […]
15:49 20.10.2021
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Եվրոպացի հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց […]
15:45 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, […]
15:40 20.10.2021
2021թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է, ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Դեպքի վայրի […]
15:33 20.10.2021
Բրիտանական Daily Express պարբերականը կազմել է այն տարածաշրջանների ցուցակը, որտեղ առավել մեծ է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու վտանգը: Հոդվածի հեղինակ Կայշի Լանգթոնն առաջին հերթին հիշատակել է միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր դիմակայության մասին. իրավիճակի սրման դեպքում Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով արտահանվում է ամբողջ աշխարհում նավթի 30 տոկոսը: Դա սպառնում […]
15:26 20.10.2021
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել Հայաստանի և Իտալիայի` […]
15:22 20.10.2021
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսին՝ Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների եւ […]
15:21 20.10.2021
Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինը ստորագրել են ՌԴ տարածքում երկու ռազմական օբյեկտների տեղակայման մասին համաձայնագրերի գործողության ժամկետը երկարացնելու մասին փաստաթղթերը: «Այսօր իմ բելառուս գործընկերոջ հետ արձանագրություն ենք ստորագրել Բելառուսի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական օբյեկտների տեղակայման մասին համաձայնագրերի՝ Բարանովիչի քաղաքում հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի հանգույցի և Վիլեյկա քաղաքում ռազմածովային նավատորմի […]
15:12 20.10.2021
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում: […]
15:09 20.10.2021
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային և ֆինանսական շուկաների հարցերով […]
15:08 20.10.2021
Հոկտեմբերի 20-ի հերթական նիստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության նպատակը գնումների գործընթացների հետ կապված բողոքների քննությունն է, ինչն առաջարկված փաթեթով նախատեսվում է վերապահել մասնագիտացված դատարանին: Սա պայմանավորված է […]
15:00 20.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 20-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։ ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Կենտրոնով և Աջափնյակով ուղևորափոխադրում կատարող 322 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը 59 խախտում է հայտնաբերել։ Վարչական իրավախախտում […]
14:54 20.10.2021
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է […]
14:47 20.10.2021
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ: Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում […]
14:39 20.10.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստացել է ծանոթանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե աշխարհի ճակատագիրը չպետք է որոշի Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների «մի կույտը»: Էրդողանը Անգոլայի այցի ընթացքում հայտարարել է․ «Մենք պաշտպանում ենք այն տեսակետը, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել 2-րդ համաշխարհային պատերազմը հաղթած մի կույտ երկրների ողորմածությանը»: Թուրքիայի նախագահի […]
14:31 20.10.2021
Թուրքիան կարող է ներառվել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում», քանի որ հաջողություն չի գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում։ Այս մասին գրում է անգլիական Financial Times թերթը՝ հայտնելով, որ այդ որոշումը հաստատվելու է հինգշաբթի օրը Փարիզում կայանալիք ժողովում։ Նշվում է, որ որոշման արդյունքում կարող են նաև նվազել օտարերկրյա ներդրումները դեպի Թուրքիա։ […]