Տիգրան Համբարձումյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Տիգրան Համբարձումյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ

13:44 14.10.2021

Արցախի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը:

Ծնվել է 12․11․1973թ․ ՀՀ, ք․Երևան: Բնակվում էր ՌԴ Սամարա քաղաքում
Կրթություն
1․ 1980-1990թթ․ ք․ Երևան, N50 միջնակարգ դպրոց
2․ 1991-1998թթ․ ք․ Երևան, Հայկական բժշկական ինստիտուտ ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ
3․ 1999-2001թթ․ Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ «Բժիշկ ուռուցքաբան» որակավորում
4․ 2006թ․ ՌԴ, ներքին գործերի նախարարություն, աշխատողների առաջադեմ ուսուցման Համառուսաստանյան ինստիտուտ – բժիշկ փորձագետ
5․ 2013թ․ Ուռուցքաբանության սերտիֆիկացման դասընթաց
6․ 2015թ․ առաջնային մասնագիտացում «Առողջապահության կազմակերպում և Հանրային առողջություն» առողջապահության կազմակերպիչ
7․ 2017թ․ առաջնային մասնագիտացում «Բժշկական և սոցիալական փորձաքննություն» բժշկասոցիալական փորձագետ
Աշխատանքային փորձ
1․ 2002թ․ ՌԴ ՆԳՆ – ոստիկանության հատուկ ծառայությունների ջոկատի բուժծառայության պետ
2․ 2005թ․ՌԴ, ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի ավագ փորձագետ, վիրաբույժ
3․ 2012-2017թթ.․ հունիս – ՌԴ, ներքին գործերի նախարարություն, Սամարայի գլխավոր վարչության հոսպիտալի, Շտապ բուժօգնության բաժնի պետ
4․ 2017-ից առ այսօր ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության Սամարայի մարզի բժշկասոցիալական փորձաքննության գլխավոր բյուրոյի ղեկավար, բժիշկ փորձագետ

Մասնակցել է 2020թ․պատերազմական գործողություններին, աջակցություն ցուցաբերելով Գորիսի բժշկական կենտրոնին՝ որպես բժիշկ մասնագետ, որի համար խրախուսվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

17:54 23.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

17:44 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

17:38 23.06.2025

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։ Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և […] ...

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

17:30 23.06.2025

«Բավարիան» նոր առաջարկ է արել Նիկո Ուիլյամսին

«Բավարիան» նոր առաջարկ է արել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է L’Équipe-ը։ Մյունխենյան ակումբն Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ «Բավարիան» պատրաստ է նրան ևս 2 միլիոն եվրո պարգևավճար տալ։ Գերմանական ակումբի համար 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված 62 միլիոն եվրո հրաժարագնի վճարումը խնդիր չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսը […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

BACK_TO_TOP