11:17 13.02.2023
Սոցցանցերում հրապարակվել են են փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կադրերը։ Տեսանյութը նկարահանվել է Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը դարձել է ամենաուժեղ երկրաշարժի էպիկենտրոնը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ հրապարակվել էր մեկ այլ տեսանյութ։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք […]
00:05 12.02.2023
Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1 408-ի, վիրավորներինը՝ 2 341-ի: Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հնարավոր է համարել, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը կգերազանցի 40 հազարը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրաշարժից հետո երկրում տիրող իրավիճակն աղետալի է անվանել: Նա վստահեցրել է, […]
23:57 11.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի, Բավրայի, Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
23:56 11.02.2023
Հնդկաստանի հյուսիսում ՝ Բագպատ քաղաքի մերձակայքում, հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է OpIndia-ն, կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ փեսացուի քեռուն ավանդական հնդկական պանիրով ուտեստ չեն առաջարկել։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հարսանեկան երթը կանգ է առել Գուրանա գյուղից Բաղպատ տանող ճանապարհին։ Ճաշի ժամանակ պանիրը վերջացել է, և […]
23:45 11.02.2023
Թուրքիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի նոր կադրեր են հրապարակվել։ Տեսանյութը շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին, հրապարակել է Haber Global հեռուստաալիքը։ Տեսանյութում սյունը, որի վրա գտնվում է տեսախցիկը, սկսում է ճոճվել։ Ընդ որում, ոչ մի էական ավերածություններ դեռ չեն նկատվում։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի […]
23:33 11.02.2023
Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրումը մտնում է գործնական փուլ: Կառավարության որոշմամբ սահմանվել է ատեստավորման կարգը։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցել ոչ թե խոսքով, այլ գործով։ Մեկնարկում են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները։ Զինվորական առաջին քայլերը։ Զինված ուժերի շարքերը համալրած նորեկները քայլ առ քայլ սերտում են երիտասարդ մարտիկի դասընթացը։ Ծառայել հայրենիքին անձնվիրաբար և անմնացորդ նվիրումով. Եռաբլուր զինվորական պանթեոնում հանդիսավոր […]
23:21 11.02.2023
Թուրքիայի ութ նահանգներում երկրաշարժից հետո կողոպուտի կասկածանքով 48 մարդ է ձերբակալվել, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Քառասունութ կասկածյալներ ձերբակալվել են ութ նահանգներում՝ երկրաշարժի շրջանում գողությունների և կողոպուտների համար», – հայտնել է հեռուստաալիքը: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 22 327-ի, վիրավորների թիվը հասել է 80 278-ի, ավելի վաղ հայտնել էր երկրի առողջապահության […]
23:10 11.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-3 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:57 11.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղ.՝ Ամառանոցային 1 տարածք, Բաշինջաղյան 1-ին նրբ. 20, 22 շենքեր, Բաշինջաղյան փ. 24 շենք, Բաշինջաղյան փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 4-րդ նրբ․ 8, 8ա, 9 շենքեր և հարակից ոչ […]
22:42 11.02.2023
Փետրվարի 13-ից Wildberries առցանց խանութը պոլիէթիլենային տոպրակների համար գումար կգանձի պատվերների տրամադրման կետերում պատվերները ստանալիս։ Այսպիսով, ընկերությունը ցանկանում է նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ խորհուրդ տալով բազմակի օգտագործել դրանք։ Պոլիէթիլենային տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի, որը կգանձվի անձնական հաշվի մեջ նշված քարտից: Այս մասին Wildberries-ը հայտնել է գնորդի օգտահաշվում։
22:27 11.02.2023
Փետրվարի 11-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) […]
21:33 11.02.2023
Գիտնականները ներկայացրել են անօդաչու սարք, որը կարող է և՛ թռչել, և՛ լողալ, և՛ սուզվել ջրի տակ։ Այս մասին հայտնում է tadviser.ru կայքը։ ԱԹՍ-ն ստացել է TJ-Flying Fish անվանումը։ Այն փետրվարի սկզբին ցուցադրել են Չինաստանի խելացի ինքնավար համակարգերի Շանհայի գիտահետազոտական ինստիտուտի, Տունցզիի համալսարանի և Հոնկոնգի չինական համալսարանի մասնագետները։ Անօդաչու սարքը բաղկացած է գմբեթավոր հիմնական մոդուլից, որին […]
21:24 11.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ միասին ուսումնասիրել է Վրաստանի ձմեռային առողջարանային գոտիներից մեկում՝ Բակուրիանիում տեղակայված ավստրիական «Դոպելմայեր» ընկերության նոր ճոպանուղին, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրումներով, որն արժեցել է ավելի քան 5 միլիոն եվրո։ «Նոր ճոպանուղի 1 […]
21:13 11.02.2023
Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանի վերին հատվածին։ Այս մասին վկայում են սոցցանցերում արված լուսանկարները: Ամեն ինչ տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան, ամպրոպի ժամանակ։ Կայծակը հարվածել է արձանի գլխին։ Հիսուս Քրիստոսի արձանը գտնվում է լեռան գագաթին ՝ ծովի մակարդակից ավելի քան 700 մետր բարձրության վրա։
21:08 11.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հաթայ նահանգում գոյացել է ավելի քան 200 մետր երկարությամբ և ավելի քան 30 մետր խորությամբ հսկայական ճեղք։ Անօդաչու թռչող սարքից վերցված տեսանյութը համացանցում հրապարակել է NTV հեռուստաալիքը։ Թեփեհան գյուղի կենտրոնում գտնվող 35 հա ձիթապտղի դաշտում տեղի է ունեցել հողի տեղաշարժ։ Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ լսել են պայթյունի […]
20:55 11.02.2023
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 22 327-ի, վիրավորների թիվը` 80 278-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: «Վերջին տվյալներով ՝ զոհերի թիվը 22 327 է, վիրավորներինը ՝ 80 278»,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի […]
20:40 11.02.2023
Վրաստանում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բախմարո հանգստավայրից (Գուրիայի շրջան) 3 կմ հեռավորության վրա, Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ հաղորդում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19 ։33-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
20:30 11.02.2023
Իռլանդիայի Գալվեյի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ սթրեսային իրադարձությունները մեծացնում են ինսուլտի հավանականությունը: Ուսումնասիրությունը հրապարակվել է JAMA Network Open-ում: Գիտնականները վերլուծել են ավելի քան 26 հազար մարդու տվյալները Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը, աշխատավայրում կամ անձնական կյանքում ուժեղ սթրեսը կապված է իշեմիկ ինսուլտի […]
20:17 11.02.2023
Ինչպես տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains – LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։ Ֆրանսուա-Քզավիե Բելամին գրել է․ «Այս գիշերի ժամանեցի Հայաստան, և գտնվում եմ Լաչինի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում․ Լեռնային Ղարաբաղ մուտքի այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է […]
20:15 11.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains – LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։ Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։ Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից […]
15:01 10.02.2023
«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների […]
15:00 10.02.2023
Համաշխարհային բանկը որոշել է 1.78 միլիարդ դոլար հատկացնել Թուրքիային` տուժածներին օգնելու, ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու նպատակով։ «Համաշխարհային բանկը սկսել է վնասի արագ գնահատում աղետի չափի որոշմանը, վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ: Այս պահին առաջնահերթ ուղղություն է համարվում փլատակներից մարդկանց դուրս բերմանը նոր թափ հաղորդելը: Վերջին տվյալներով՝ Թուրքիայի հարավում տեղի […]
14:47 10.02.2023
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից արձագանքել են մամուլում տարածված տեղեկատվությանը, թե ՌԴ-ն պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզում: Դեսպանության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշել են, որ դեսպանատանը նման դիմումներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկություն էր տարածել, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկություն է հայտնել Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ Ռուսաստանն իր այդ […]
14:45 10.02.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին հանդիպում կունենա ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ: Կողմերը կքննարկեն 2022 թվականի արդյունքները։ Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 16-ին Մոսկվայում կկայանա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և Միութենական պետության […]
14:40 10.02.2023
Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Սկզբից այն լսելի է եղել Կիևում, ապա ամբողջ երկրում: Դա նշանակում է, որ հրթիռային և օդային հարվածների ընդհանուր վտանգ է եղել: Միաժամանակ հայտնի է դարձել, որ ռուսական զինուժն օդային հարվածներ է հասցվել Խարկովի և Զապորոժիեի ուղղությամբ: Ուկրաինան էլ հայտնել է ծովային տեղակայման Կալիբր հրթիռներ խոցելու մասին: Սա տեղի […]
14:38 10.02.2023
Փետրվարի 9-ին, ժամը 11.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 10.50-ին Շովրոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ: ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նշված բնակարանում ձերբակալել […]
14:28 10.02.2023
Փետրվարի 10-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև: Արարատ Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է Սերգեյ Լավրովին դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ: «Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ երկուստեք տրամադրվածություն հայտնելով Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ […]