TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախում 239 երեխա է ծնվել շրջափակման մեջ

15:26 13.02.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը։ 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման […]

̰
Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

15:25 13.02.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար: «Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում […]

̰
Արագածոտնի մարզում շչակներ են գործարկվելու

15:13 13.02.2023

Փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում և ժամը 15։00-ին՝ Թալին խոշորացված համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականներն անվավեր են ճանաչվել

15:01 13.02.2023

Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների: Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 […]

̰
SHANTNEWS

14:55 13.02.2023

̰
Ուղիղ եթերում լացող մանկահասակ երեխային ենթադրաբար հարվածած կինը հայտնաբերվել է

14:40 13.02.2023

Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահին

14:34 13.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին։ «Հարգելի պարոն Խրիստոդուլիդիս․ ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Կիպրոսի Հանրապետության 8-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայ-կիպրական հարաբերությունները խորանում են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Եվ դուք հսկայական ներդրում ունեք դրանում»,- գրել է վարչապետը Twitter-ում: Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կիպրոսի նախագահական ընտրություններում […]

̰
Կրեմլը պատասխանել է ԱՄՆ դեսպանատան՝ ամերիկացիներին Ռուսաստանը լքելու կոչին

14:20 13.02.2023

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպանատան կոչը ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ Ռուսաստան չայցելելու և չհեռանալու մասին, նորամուծություն չէ, նման կոչերը մեկ անգամ չէ, որ հնչել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Առաջին անգամ չէ, որ մենք լսում ենք Ռուսաստան չայցելելու և Ռուսաստանից հեռանալու նման կոչեր։ Դրանք նաև պետդեպարտամենտից բազմիցս հնչեցվել են վերջին շրջանում։ Այդ […]

̰
Հայ փրկարարները Ադիյամանում փլատակներից դուրս են բերել 3 քաղաքացու

14:06 13.02.2023

Արդեն որերորդ օրն է, չնայած աշխատանքային բարդ պայմաններին, հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ շղթաներ կազմած, շարունակ փորձում են փորել փլուզված շենքերը՝ հորդորելով հաճախակի լռել՝ օգնության համար խնդրանքի ձայներ լսելու հույսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ը։ Որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, փնտրում են «դատարկություններ»՝ մեծ բետոնե ճառագայթների կամ փլուզված աստիճանահարթակների տարածքներ, որտեղ կարելի […]

̰
Ամերիկացի զինվորականները Հուրոն լճի վրա թռչող օբյեկտ են խոցել

13:58 13.02.2023

ԱՄՆ-ում հայտնել են Հուրոն լճի վրա խոցված թռչող օբյեկտի մասին։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ջեք Բերգմանը։ Նա հավելել է, որ ամերիկյան հասարակությունն արժանի է «զգալիորեն ավելի շատ պատասխանների, քան ստանում է»: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ օբյեկտը, որը հայտնաբերվել է Հուրոն լճի օդային տարածքում, խոցվել է ամերիկացի […]

̰
Հալեպ նահանգում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվեցին

13:50 13.02.2023

Հալեպ նահանգի բոլոր շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվեցին: Այս մասին տեղեկացնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ կից լուսանկարներ տեղադրելով։  

̰
Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

13:49 13.02.2023

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը: Նոր կարգավորումները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա: Ներկա իրավիճակը Գործող կարգով տնօրենների ընտրության համար հիմք է հանդիսանում […]

̰
Եղվարդում բնակարան է այրվում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

13:42 13.02.2023

Փետրվարի 13-ին, ժամը 12։54-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

̰
Մեր խորհրդարանների միջև վերջին տասը տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Սիմոնյանը` Չեխիայի դեսպանին

13:38 13.02.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի եւ […]

̰

13:35 13.02.2023

Փետրվարի 13-ին, ժամը 11։46-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ և մարագ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին։

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում են

13:28 13.02.2023

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը տեղ են գտել աշխարհում երբևէ տեղի ունեցած ցամաքում էպիկենտրոնով խոշորագույն երկրաշարժերի տասնյակում: Այս մասին հայտնել է Բրիտանական Կոլումբիա նահանգի վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսենը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Այն, ինչը նրանց այդքան կործանարար է դարձնում, մասշտաբների և գտնվելու վայրի համադրությունն է Թուրքիայի խիտ բնակեցված հատվածում»,- ասել է Նիսենը: Նրա խոսքով՝ […]

̰
Թուրքիայում կինը փրկվել է 163 ժամ փլատակներում մնալուց հետո

13:19 13.02.2023

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում փլատակներում գտնվող կնոջը փրկել են ավերիչ երկրաշարժից 163 ժամ անց, գրում է Anadolu գործակալությունը: «Թուրքական Գազիանթեփում, որը լրջորեն տուժել էր երկրաշարժից, 163 ժամ փլատակներում գտնվող մի կին է փրկվել։ 62-ամյա Նազիֆե Յըլմազին դուրս են բերել Նուրդաղի շրջանում փլուզված շենքի փլատակներից։ Տուժածը հոսպիտալացվել է»,- հայտնում է գործակալությունը։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ […]

̰
15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

13:06 13.02.2023

15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գագիկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

13:01 13.02.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 12 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Մասնագիտական գործունեության տվյալներն՝ այստեղ:

̰
Գնահատում ենք Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ. Սիմոնյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին

12:51 13.02.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական, գիտական, […]

̰
Աշտարակի ԲԿ տեղափոխված 10 քաղաքացիները դուրս են գրվել․ նրանցից 4-ը երեխաներ են

12:46 13.02.2023

Նախնական ախտորոշմամբ` շմոլ գազի թունավորմամբ կիրակի ուշ երեկոյան Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 10-ը տուժած քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնություն ու դուրս գրվել: Նրանցից 4-ը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական […]

̰
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը կգործի

12:39 13.02.2023

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Արդյունքում պարզվել […]

̰
Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

12:35 13.02.2023

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։ Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, […]

̰
Բազմաբնակարան շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ

12:24 13.02.2023

Առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ:Ինչպես նշում են Երևանի քաղաքապետարանից, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները քաղաքացիները վարչական շրջանների սպասարկման տարածքներում կարող են իրականացնել քարտային համակարգի միջոցով: Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում լուսավորման համակարգերի արդիականացման լայնածավալ ծրագրեր են իրականացվում։ Աշխատանքային հերթական […]

̰
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է. պարզաբանում

12:13 13.02.2023

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է․ ԱՍՀ նախարարությունը պատասխանում է քաղաքացիների կողմից հնչեցված և աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին։ «Աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով չպայմանավորել։ Հարկ է նշել, որ նախագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել և ներկայացվել է Ազգային ժողով։ Ազգային ժողովի […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

12:04 13.02.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 13-ին ընդունել էՀայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Հաջողություն եմ մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ: Ն.Գ. Կիշան […]

̰
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել Ռուսաստանը

12:01 13.02.2023

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում հրապարակված նախազգուշացման մեջ։ Ինչպես նշվում է դիվանագիտական ​​առաքելությունում, ռուսական կողմը կարող է, մասնավորապես, հրաժարվել Միացյալ Նահանգների քաղաքացիների երկքաղաքացիությունը ճանաչելուց, նրանց զրկել հյուպատոսական օգնությունից և թույլ չտալ նրանց լքել երկիրը։ Մանրամասները՝ այստեղ։

̰
SHANTNEWS

11:55 13.02.2023

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 13-ի դրությամբ

11:45 13.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 392.08 դրամ է, վաճառքը՝ 400.64 դրամ: Եվրոյի առքը միջինը 414.56 դրամ է, վաճառքը՝ 429.44 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.15 դրամ է, վաճառքը՝ 5.55 դրամ:

̰
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Սասունիկ բնակավայրից 10 քաղաքացիների՝ ԲԿ տեղափոխվելու մասին

11:28 13.02.2023

ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ «Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել […]

̰
BACK_TO_TOP