Այսօրվանից Արցախում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Այսօրվանից Արցախում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ

15:58 12.10.2021

Այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, նոր համազգեստի հետ կապված լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները:
Նախարարի խոսքերով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները:
ՆԳՆ համակարգում բարեփոխումների մաս են կազմում ոչ միայն դինամիկ արտաքին ծառայության իրականացումը, այլև ներքին կարգ ու կանոնի ճիշտ պահպանումը:
Մայիսին ոստիկանության ՊՊԾ գումարտակը համալրվեց կապի, հեռահաղորդակցության և տեխնիկական նոր միջոցներով: Բարեփոխումները սկսվել են առաջնահերթ ՆԳՆ այն ստորաբաժանումներից, որոնք առավել շատ են առնչվում քաղաքացիների հետ։
Ոստիկանության համակարգում ստեղծվում է նոր միջավայր:
Առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված ծառայողներին, որոնց շնորհիվ հանրապետության տարածքում այսօր ունենք պատշաճ պարեկային ծառայություն, դե իսկ համազգեստի ճիշտ կրումը՝ դրա կարևոր նախապայմաններից է:
Նախարարը զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել առօրյա խնդիրներով, տվել հանձնարարականներ ու ցուցումներ: Կարեն Սարգսյանի խոսքերով՝ պետք է քաղաքացիների հանդեպ ավելի հոգատար ու սրտացավ մոտեցում ցուցաբերել, ամենակարևորը՝ ճիշտ վերաբերմունքն է, որի շնորհիվ կփոխվի ոստիկանության հանրային ընկալումը:
Նշենք, որ համազգեստից բացի, բարեփոխումներ են նախատեսվում Ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բոլոր ստորաբաժանումներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP