21:44 06.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Յաշայի Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն […]
21:20 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Լոռու կայազորում կայացել է ՀՀ ԶՈւ ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Իջևանի թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հոկտեմբերի 22-29-ը Երևանում կմասնակցի եզրափակչին։ Ներկայազորային առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
21:09 06.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Սյունիքի մարզի Քաջարան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
20:51 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին պատերազմի […]
20:42 06.10.2021
Կյանքից հեռացել է հայ դիվանագիտության մեծ վարպետ, մեր ավագ գործընկեր և ուսուցիչ, պայծառ մարդ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը: Վիգեն Չիտեչյանը 1997-2009թթ. ղեկավարել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը:
20:35 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։ Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձավ «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. […]
20:24 06.10.2021
Ամերիկյան Տեխաս նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական NBC մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին տեղափոխել են Արլինգտոն քաղաքի ուսումնական հաստատություն: Հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում է իրականացնում դեպքի վայրից։ ԶԼՄ-ները նաև հաղորդել են, որ աշակերտներն ու աշխատակիցները փակվել են դասարաններում և աշխատասենյակներում, տարածք թույլ չեն տալիս մտնել։ Fox հեռուստաալիքի […]
20:15 06.10.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին բերման ենթարկեցին Գեղամասար գյուղի բնակիչներ, 21 և 22 տարեկան երկու երիտասարդի: Իրենց խոստովանությամբ երիտասարդները հաստատեցին տեղեկությունը. օգտվելով տանտերերի բացակայությունից՝ սեպտեմբերի 30-ի կեսգիշերին դռան կախովի կողպեքի օղը տեխնիկական միջոցով տեղահան են արել, մտել համագյուղացու տուն և […]
20:10 06.10.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
17:00 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է տարածաշրջանային խնդիրների մի ամբողջ շրջանակ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ և քարտեզի փոփոխություններ։ «Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստների ներկայության կապակցությամբ»,- ասել է նախարարը: Վերջին ժամանակներս Թեհրանում մեղադրանքներ են հնչում Բաքվի […]
16:52 06.10.2021
Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Հաղարծինի, Վանաձորի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
16:42 06.10.2021
Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ […]
16:36 06.10.2021
Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Տարածաշրջանում անվտանգություն, պաշտպանական համագործակցության ուղղություններ և ապագա ծրագրեր. սրանք էին եռակողմ հանդիպման հիմնական թեմաները: Հանդիպումը տեղի է ունեցել Կախեթիում, Ծինանդալիում, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափն արդյունավետ է և ծառայում է […]
16:31 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք […]
16:26 06.10.2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: «Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից […]
16:20 06.10.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ խորհրդարանում, այս տարի ներդրվել է էլեկտրոնային համաժամանակյա թարգմանության համակարգ։ Համակարգում թարգմանվող լեզուների շարքում ներառվել են ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենն ու արաբերենը, իսկ քրդերենին տեղ չի հատկացվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Դանըշ Բեշթաշը խորհրդարանում քննադատել է այդօրինակ գործելաոճը՝ համարելով դա խտրականության դրսևորում։ «Քիչ առաջ ստուգեցինք․ այժմ […]
16:15 06.10.2021
Մոսկվան ու Թեհրանը պայմանավորվել են կազմակերպել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Ոչ այնքան հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել։ Այս թեմայով մեր պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները […]
16:02 06.10.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հանդիպելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նշել է, որ զինումը, որևէ օգուտ չի տալու Հունաստանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Աքարը հայտարարել է, որ Հունաստանը շարունակում է համառորեն խախտումներ անել Կրետեի արևելքում, Կիպրոսի հյուսիս-արևմուտքում», բայց իրենք հավատում են, որ խնդիրները կարող են լուծել լավ հարևանային […]
15:59 06.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Դիլիջանի թունելի մոտակայքում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
15:54 06.10.2021
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոյակերտ գյուղի մի բնակիչ տան բակում պահում և օգտագործում է թմրամիջոց: Հոկտեմբերի 5-ին 36-ամյա տղամարդու տան բակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե չորս տարա և թղթե հինգ փաթեթ` կանաչավուն, թմրանյութի նմանվող չորացված զանգվածներով: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիախուանա է, կանեփը քաղել է Նոյակերտի հարակից դաշտերից` անձնական օգտագործման […]
15:45 06.10.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: Լավրովը նշել է, որ հենց Մոսկվան է վճռորոշ դեր խաղացել Լեռնային […]
15:38 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման […]
15:35 06.10.2021
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ […]
15:31 06.10.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, […]