21:27 07.10.2021
Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ […]
16:32 07.10.2021
Ավարտվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այցի ավարտին Մոսկվայում Ալեն Սիմոնյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, որում ամփոփվում են հայկական պատվիրակության եռօրյա աշխատանքների արդյունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:59 07.10.2021
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։ Ողջունելով դեսպան Մենցինին՝ փոխնախարար Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի՝ որպես ԵՄ երկրի, դերը և համառոտ տեղեկացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համագործակցության հիմնական ուղղությունների և իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության […]
15:55 07.10.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ: Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ […]
15:46 07.10.2021
Հոկտեմբերի 5-ից 7-ը N զորամիավորման զորամասերի հրամկազմի հետ անցկացվել են եռօրյա հավաքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մարտական պատրաստության, զորքերի ծառայության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի, թիկունքի ապահովման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ առաջնային խնդիրները, տրվել են ստորաբաժանումները ձմեռային փուլին նախապատրաստելու և առկա խնդիրները նշված ժամկետներում վերացնելու հանձնարարականներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
15:44 07.10.2021
Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6-ին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։ «Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին»,- նշված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի […]
15:35 07.10.2021
Հոկտեմբերի 7-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
15:25 07.10.2021
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ այդմ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն իջել է հուլիսի համեմատությամբ։ ԱԶԿ-ն հուլիսին ունեցել է 36.1 տոկոս, իսկ սեպտեմբերին՝ 32.7 տոկոս վարկանիշ։ Իջել է նաև իշխող կոալիցիայի անդամ մյուս՝ […]
15:21 07.10.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը քենակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, […]
15:15 07.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 6-7-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, Դեբեդ և Ձորագետ գետերում դիտվել է ջրի ելքերի զգալի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:00 07.10.2021
Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առողջապահության նախարարությանը գումար տրամադրելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը […]
14:47 07.10.2021
Հոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Հիշյալ խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքերի փոխանակում անել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ:
14:35 07.10.2021
Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար` Արմավիրի մարզի Երևան-Էջմիածնի ճանապարհահատվածի տարածքում: Մրցաշարի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԿԳՄՍ նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 35 մլն 710 հազար դրամ գումար է հատկացվել: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացված միջոցներից 15 մլն դրամը նախատեսված է մրցաշարի հաղթողների պարգևատրման, […]
14:28 07.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է հոկտեմբերի 6-ին գրավոր ընթացակարգով ընդունված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշումներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումներն երեկ են ընդունվել՝ ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ […]
14:15 07.10.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բ. Բ-ն և Դ. Ա-ն, տարբեր անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մտադրությամբ միավորվելով և ստեղծելով կայուն կազմակերպված խումբ, գործելով դրա կազմում, կատարել են դերերի բաշխում, հանցավոր արդյունքին հասնելու և հանցանքն առանց […]
14:06 07.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր […]
13:59 07.10.2021
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելությունը պաշտոնապես մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով:
13:08 07.10.2021
ՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը: Այս քրեական գործով ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, […]
23:59 06.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 06.10.2021
ԱՄՆ-ի տիեզերագնացներն առաջին անգամ կարողացել են պղպեղ աճեցնել միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)՝ հուլիսի 12-ին սկսված փորձի շրջանակներում: Այս մասին հայտնել է NASA-ն։ «Հյուսթոն, մենք պղպեղ ունենք։․․․ Հետևեք բերքահավաքին այս տարի ավելի ուշ»,- գրված է հաղորդագրության մեջ, որին կցված է լուսանկար։ Միկրոգրավիտացիայի պայմաններում բույսերի պտղի զարգացման հետազոտությունները սահմանափակ են, և NASA-ի գիտնականները նշել են, որ ՄՏԿ-ում […]
23:41 06.10.2021
Աֆղանստանի Հոստ նահանգի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել, 14-ը՝ վիրավորվել։ Այս մասին հոկտեմբերի 6-ին TOLOnews-ը հայտնել Է Twitter-ում։ Երեք տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է RT-ն։ Ավելի վաղ ՝ հոկտեմբերի 3-ին, պայթյուն էր տեղի ունեցել Քաբուլի Իդգահ մզկիթի մոտ։ Հաղորդվում է, որ ահաբեկչությունն ուղղված է եղել «Թալիբան» […]
23:31 06.10.2021
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
23:10 06.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Երևան քաղաքում հոկտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:57 06.10.2021
Կորոնավիրուս Sars-CoV-2 կարող է փոխանցվել մարդուց կենդանիներին, այնուհետև մի շարք մուտացիաներից հետո կրկին անցնել մարդուն արդեն որպես նորագույն կորոնավիրուս Sars-CoV-3 և առաջացնել նոր համաճարակ, չորեքշաբթի օրը նախարարական հանդիպմանն ասել է ամերիկյան-սինգապուրյան բժշկական Duke-NU համալսարանի պրոֆեսոր Վան Լինֆան։ Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը, ինչպես պարզվել է, մարդուն է անցել չղջիկներից, որոնք տարածված են Ասիայում, ինչ-որ այլ կենդանու միջոցով, […]
22:41 06.10.2021
Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 6-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:
22:33 06.10.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20.15 դրությամբ, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի հատվածում, ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։