22:09 05.10.2021
Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Բեն Ցվին «երևակայության արդյունք» է որակել Արցախում իսրայելական զինվորականների ներկայության մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Ադրբեջանում իսրայելական ուժերի ներկայության մասին վերջին շրջանում՝ Ադրբեջանական Հանրապետության հետ սրված հարաբերությունների ֆոնին, ահազանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում անցկացնելով ռազմական վարժանքներ:
21:57 05.10.2021
Ինչպես և կանխատեսվել էր այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք շարունակվում է։ Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով։ Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, […]
21:41 05.10.2021
Ավելի քան 70 մլն նոր օգտատերեր մեկ օրում Telegram մեսենջերում գրանցվել են Facebook-ի ծառայությունների զանգվածային խափանման ֆոնին, հայտնել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը: «Երեկ Telegram-ում օգտատերերի գրանցման և օգտատիրական ակտիվության ցուցանիշների ռեկորդային աճ է տեղի ունեցել։ … Մենք մեկ օրում ավելի քան 70 մլն «փախստականի» ենք դիմավորել այլ հարթակներից»,- գրել է Դուրովը իր Telegram-ալիքում: Facebook-ը, […]
21:28 05.10.2021
Instagram-ի և Facebook-ի օգտատերերը տարբեր երկրներում հայտնել են սոցցանցերի աշխատանքում զանգվածային խափանումների մասին, վկայում են Downdetector կայքի տվյալները: Խնդիրների վերաբերյալ բողոքների թիվn առավոտյան ժամերի համեմատ աճել է 5 անգամ, ամենից շատ խնդիրներ ունեն ամերիկացի օգտատերերը: Խնդիրների մասին հայտնել են նաև Ռուսաստանում, Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և այլ երկրներում: Նախօրեին Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և մի քանի […]
21:16 05.10.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց կարևորագույն առաքելության ու տարիների վաստակի համար: Իր խոսքում Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. «Ձեր աշխատանքը շատ հաճախ նկատելի չէ, որովհետև աշխատում եք մարդու հետ, մարդու գիտելիքի […]
20:13 05.10.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին, ժամը 09:00-18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ և Ույծ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:
15:53 05.10.2021
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով հանդերձ։ Մեքենայի սրահից տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Ավտոմեքենան […]
15:47 05.10.2021
Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում: ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ Ֆրանկֆուրտում տեղակայված շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԳՖՖ պաշտոնյաները ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են […]
15:40 05.10.2021
Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ Շրջայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, […]
15:36 05.10.2021
Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա […]
15:34 05.10.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։ Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի […]
15:32 05.10.2021
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին։ ՀՖՖ ՄԿԱ բաժինը հայտնում է, որ հաստատվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի խաղացանկը։ Խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀՖՖ ՄԿԱ բաժինը նաև նշանակել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին 3 մրցափուլերի խաղացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:10 05.10.2021
Հոկտեմբերի 6-12-ը Սլովենիայում կկայանան ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման 12-րդ խմբի հանդիպումները, որում կմրցեն Իտալիայի, Սլովենիայի, Իսլանդիայի և Լիտվայի Մ-19 ընտրանիները։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, ՀՖՖ Մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման 12-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ։
14:59 05.10.2021
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, կարևորվել համատեղ զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձը, տեղեկացնում են Ադրբեջանի ՊՆ-ից։ Հասանովը երախտագիտություն է հայտնել եղբայրական Թուրքիային պատերազմում […]
14:54 05.10.2021
Արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Երանուհի Թումանյանցն այսօր ընդունել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քյուլլենի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակը դեկտեմբերին կայանալիք գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են, մասնավորապես՝ տնտեսական ներդրումների և համագործակցության ոլորտների նախանշման ուղղությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել […]
14:52 05.10.2021
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած նոր օֆշորային թղթապանակը, որը հայտնի է «Պանդորայի փաստաթղթեր» անունով, քննարկման առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում (մեջլիսում), հաղորդում է Ermenihaber-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Քեմալ Փեքյոզը փաստաթղթերն ուսումնասիրելու համար մեջլիսում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել: Առաջարկի հիմնավորման հատվածում Փեքյոզն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի «Պանդորայի […]
14:20 05.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, […]
13:56 05.10.2021
«Սիրիայի ազգային բանակի» Սուլթան Մուրադ դիվիզիայի թուրքոման հրամանատար Ֆեհիմ Իսան Twitter-ի իր էջում գրել է, որ Բաշար Ասադից հետո Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ալլահի կամքով Սիրիան Ասադի դաժան ռեժիմից և ահաբեկչական կազմակերպություններից մաքրելուց հետո մենք՝ որպես ազատ Սիրիա և թյուրքախոս երկիր, տեղ կգտնենք Թյուրքական խորհրդում»։ Հոկտեմբերի 3-ի իր գրառմամբ Իսան նաև […]
13:48 05.10.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ «Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նա իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը […]
13:41 05.10.2021
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․ «Այսօր մեր առջև գիտելիքի և լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների մասնագիտական տոնն է։ Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը, գիտության առաջամարտիկն ու պարզապես մարդը։ Հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցիչների և կրթական համակարգի աշխատողների միջազգային օր, լավագույն առիթն է նորից […]
13:34 05.10.2021
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակով պայմանավորված ծախսերի հաշվետվություն։ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել […]
13:25 05.10.2021
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի օր: Սովորողների կրթության ու դաստիարակության գործում և մանկավարժության բնագավառում ունեցած բազմամյա ու նշանակալի ավանդի համար Ուսուցչի օրվա կապակցությամբ մի խումբ մանկավարժներ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով պարգևատրվել են նախարարության պարգևներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվել են. […]
13:10 05.10.2021
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]