TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ձյուն և մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:22 06.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Դիլիջանի թունելի մոտակայքում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հիվանդության պատճառով հնարավոր է, որ Էրդողանն այլևս ի զորու չլինի կառավարել երկիրը. Foreign Policy

15:16 06.10.2021

Ամերիկյան «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու շարունակել կառավարել երկիրը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Նախքան 2023 թվականն Էրդողանն իսկապես կարող է անզոր լինել, սակայն իրավիճակն այնպես չէ, ինչպես մտածում են շատերը։ Նշաններ կան այն մասին, որ Էրդողանը կարող է հիվանդ լինել աստիճան, […]

̰
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն նոր մշտական ներկայացուցիչ ունի

15:10 06.10.2021

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման […]

̰
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է ասիմետրիկ օրգանակատալիզի համար

15:03 06.10.2021

Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենիամին Լիստին եւ Դևիդ Մակմիլանին ասիմետրիկ օրգանական կատալիզի զարգացման համար: Այս մեթոդը զգալիորեն ազդել է նոր դեղերի մշակման վրա և քիմիան ավելի էկոլոգիական է դարձրել, գրում է Նոբելյան կոմիտեն: BREAKING NEWS: The 2021 #NobelPrize in Chemistry has been awarded to Benjamin List and David W.C. MacMillan “for […]

̰
SHANTNEWS

14:55 06.10.2021

̰
«Միքայելյան» հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 1673 քաղաքացիներից 35-ն է եղել պատվաստված․ Շուշան Դանիելյան

14:52 06.10.2021

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 1673 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել։ Եվ այսպես, • 93 օրերի ընթացքում՝ մարտի 15-ից-հունիսի 15-ը 845 քաղաքացի բուժօգնություն է ստացել։ 845 քաղաքացիներից 308-ին բուժօգնություն է տրամադրվել վերակենդանացման բաժանմունքում։ • 71 օրերի ընթացքում՝ հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 828 […]

̰
Արջերն «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են

14:44 06.10.2021

Արդեն երկու ամիս է՝ արջերը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ակտիվացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ արջերից մեկը «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում են նկատվել, իսկ երկրորդը՝ քոթոթներով Աշոցքում: Մեծ Սեպասարում հոկտեմբերի 5-ին արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ: «Ուրախ ենք, որ մարդկային վնասներ չենք կրել, միաժամանակ անչափ ուրախալի է արջերի «ներկայությունը», ինչը […]

̰
Անցկացվում է Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

14:42 06.10.2021

2021 թ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն անցկացնում է ավանդական դարձած Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը կրում է «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագիրը և նվիրված է մեր պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին: Մրցույթ-փառատոնին մասնակցում են 6-18 տարեկան […]

̰
«Թուրքական լիրան խորտակվող նավ է, իսկ Էրդողանը՝ այդ նավի կապիտանը»․ ամերիկացի տնտեսագետ

14:28 06.10.2021

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, 2021թ. առաջին եռամսյակում ամերիկյան դոլարի նկատմամբ ամենից շատ անկում գրանցած դրամական միավորն է: Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հանքը, անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը, գրառում է արել Twitter-ում: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, տնտեսագետը թուրքական լիրան խորտակվող նավի է նմանեցրել և գրառմանը կից ծաղրանկար հրապարակել: «Թուրքական լիրան խորտակվող նավ է, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքները երբևէ փակ չեն եղել միմյանց համար. 2014-ից Ադրբեջանն էր հրաժարվել օգտվել․ Armtimes.com

14:19 06.10.2021

Առավոտից մամուլում, «Ռիա Նովոստի»-ին հղում անելով՝ տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ «Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Մինչև հիմա Ադրբեջան-Նախիջևան թռիչքն իրականացվում էր Իրանի […]

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

14:13 06.10.2021

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հոկտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տիկին դեսպանին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Անն […]

̰
Հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ

14:05 06.10.2021

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով վարորդներին մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով։ «Հարգելի´ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։ Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- […]

̰
Թուրքիայի Մուղլա նահանգի անտառներում հրդեհ է

13:59 06.10.2021

Թուրքիայում Մուղլայի նահանգի Դալամանի շրջանում երեկ կեսգիշերին անտառային հրդեհ է բռնկվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրշեջ խմբերն օդային և ցամաքային միջամտություն են իրականացրել։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեծաքանակ հրշեջ տեխնիկա՝ ներառյալ 3 ինքնաթիռ և 16 ուղղաթիռ։ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին առավոտյան հայտնել է, որ հրդեհն արդեն վերահսկելի […]

̰
Դիլիջանի թունելի մոտակայքում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

13:54 06.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Դիլիջանի թունելի մոտակայքում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հոկտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

13:48 06.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

13:42 06.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Ծովինար Սողոմոնյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ծովինար Սողոմոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

̰
Սուրեն Պապիկյանը նոր խորհրդական ունի

13:40 06.10.2021

Աննա Գասպարյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Այս մասին որոշում է ստորագրել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Աննա Գասպարյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

̰
Սառնարանից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ. ՔԿԾ

13:29 06.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Գ. Պ.-ի կողմից կալանավորված անձ Ա. Կ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Ինչպես տեղեկացրին Քրեակատարողական ծառայությունից՝ զննության արդյունքում սառցախցիկի վերին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են […]

̰
«Sinopharm» պատվաստանյութի քանակների անբավարարություն կա

13:21 06.10.2021

Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ […]

̰
Վատիկանի պետքարտուղարին ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը

13:14 06.10.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլին հետ հանդիպմանը, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր […]

̰
Instagram-ում թույլատրել են մինչև 60 րոպե տևողությամբ հոլովակներ տեղադրել

23:59 05.10.2021

Instagram սոցիալական ցանցը հերթական թարմացման մեջ բեռնվող տեսահոլովակների տևողությունը մեկ րոպեից ավելացրել է մինչև 60 րոպե՝ հրաժարվելով IGTV հավելվածում տեսանյութի հրապարակման նախկին եղանակից: Այս մասին երեքշաբթի հայտնել է The Verge պորտալը։ Աղբյուրի տվյալներով՝ այժմ IGTV-ն ռեբրենդինգի կենթարկվի և իր անունը կփոխարինի Instagram TV-ով: Այս ձևաչափը հարմար կլինի այն օգտվողների համար, ովքեր մտնում են Instagram բացառապես […]

̰
Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է

23:50 05.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Պետք է աշխատենք ի շահ Հայաստանի և Ռուսաստանի. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Вместе» նախագծին

23:45 05.10.2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ սա իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և իր համար շատ կարևոր է, որ […]

̰
Տիգրան Բարսեղյանը պատմել է, թե ինչ էր զգում թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը գրավելուց հետո

23:38 05.10.2021

Տիգրան Բարսեղյանը ՀՖՖ TV-ին բացառիկ հարցազրույց է տվել։ Նա պատմել է, թե ինչ էր զգում թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը գրավելուց հետո, ինչ էր մտածում Ռումինիայի դեմ խաղում 11-մետրանոցի նշակետին մոտենալիս, և ինչ կանի, եթե ազգային հավաքականը նվաճի Աշխարհի առաջնության ուղեգիր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գեղարքունիքում բախվել են Toledo-ն և ВАЗ 2107-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

23:26 05.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com–ը։ Ժամը 07:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40.4-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 42-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Toledo մակնիշի և 31-ամյա Վահրամ Կ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

23:14 05.10.2021

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևելյան՝ 5-10 […]

̰
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակը

23:05 05.10.2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացնում է, որ կուսակցության վարչության որոշմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորեն Իջևանում՝ Արթուր Ճաղարյանը, Ստեփանավանում՝ Արմեն Գրիգորյանը, Կապանում՝ Դավիթ Դանիելյանը։  

̰
Իրանի ԱԳ նախարարը մտադիր է Լավրովի հետ Մոսկվայում քննարկել Կովկասում տիրող իրավիճակը

22:54 05.10.2021

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուց հետո հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ծրագրված հանդիպմանը քննարկել իրավիճակը Կովկասում: Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Լավրովի հետ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է նա: «Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում […]

̰ ̰

22:32 05.10.2021

Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվում էր Խատինոխե քաղաքից 67 կմ հարավ-արևելք (բնակչությունը՝ շուրջ 239 հազար մարդ): Օջախը գտնվել է 67 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

̰
BACK_TO_TOP