TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Օգտատերերը հայտնում են Telegram-ի աշխատանքի խափանման մասին

00:03 05.10.2021

Telegram մեսենջերի հետ կապված խնդիրներ են նկատվում մի շարք երկրներում, հիմնականում խափանումներ են ԱՄՆ-ում: Սա հետևում է Downdetector ծառայության էջում տեղադրված տվյալներից, որը հետևում է հայտնի ինտերնետ ռեսուրսների աշխատանքին: Առաջին հերթին անսարքությունների մասին տեղեկացնում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի բնակիչները, կանադացիներից բողոքներն ավելի քիչ են: Մինչդեռ, Նյու Յորքում, ՏԱՍՍ-ի թղթակցի տեղեկություններով, Telegram-ը նորմալ է գործում ինչպես […]

̰
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

23:59 04.10.2021

Twitter միկրոբլոգների ծառայության աշխատանքում խափանումներ են գրանցվել աշխարհի մի շարք երկրներում: Այս մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին: Հիմնականում բողոքներ են ստացվում ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Օգտատերերը հայտնում են կայքի և սոցցանցի բջջային հավելվածի աշխատանքի խափանումների մասին: Ավելի վաղ ամբողջ աշխարհի օգտատերերը, Downdetector-ի տվյալների համաձայն, […]

̰
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել ընկերության շենք խնդիրը լուծելու համար

23:58 04.10.2021

Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել ընկերության շենք, որպեսզի գնահատեն սոցցանցում տեղի ունեցածը, հայտնել է New York Times-ի թղթակից Շիրա Ֆրենկելը: FB-ի աշխատողի խոսքերով՝ այս առավոտյան հնարավոր չի եղել շենք մտնել խափանման մասշտաբները գնահատելու համար, քանի որ նրանց անցաթղթերով դռները չեն բացվել, Twitter-ում հայտնել է Ֆրենկելը: Այսօր տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը հայտնել են […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 04.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:53 04.10.2021

Հոկտոմբերի 2-4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Գանձակ գյուղում և Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰
Արոնյանը CCTF-ի վերջին տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկին և 3-րդն է մրցաշարում

23:52 04.10.2021

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը երկու պարտիա անընդմեջ առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով, իսկ հաջորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի` 2,5-0,5: Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական […]

̰
Սպիտակ տունը հետևում է Facebook-ի հետ կապված իրավիճակին

23:46 04.10.2021

Սպիտակ տունը հետևում է սոցցանցերի խափանման հետ կապված իրավիճակին, հայտնել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Մենք տեղյակ ենք իրավիճակին, դիտարկում ենք այն», – ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ: Լրացուցիչ մեկնաբանություններ նա չի տվել։ Այսօր տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը հայտնել են ծառայությունների աշխատանքի մասշտաբային խափանումների մասին: Այնուհետև այս ֆոնին հայտնվել են […]

̰
Ցուկերբերգը 6․6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով

23:37 04.10.2021

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերությանը պատկանող սոցցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների ֆոնին կորցրել է 6,6 մլրդ դոլար և վեցերորդ տեղն է ընկել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, հետևում է Forbes Real-Time-ի տվյալներից: Forbes-ի հաշվիչի տվյալներով ՝ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 5,4 տոկոսով կամ 6,6 մլրդ դոլարով և կազմել 116,1 մլրդ դոլար: Այսպիսով՝ Facebook-ի ղեկավարը ամենահարուստ մարդկանց […]

̰
Բնակարանայաին գողություն Եղեգնաձորում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են

23:30 04.10.2021

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մալիշկա գյուղի մի բնակիչ սեպտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել եղեգնաձորցի 29-ամյա տղամարդու բնակարան և գողացել փող: Մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին նաև Եղեգնաձորի ոստիկանները: Արդյունքում Մալիշկա գյուղի 18-ամյա բնակիչը Եղեգնաձորի մի բնակարանում հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին […]

̰
Փաշինյանը և Շիմոնիտեն ներկա են գտնվել ՀՀ անկախությանը և հայ-լիտվական հարաբերություններին նվիրված համերգին

23:16 04.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։

̰ ̰
Զորամասերից մեկում կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել

22:57 04.10.2021

Հոկտեմբերի 4-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքից կրակ վարելու հմտությունները, կատարելագործվել են մասնագիտական կարողությունները։

̰
̰ ̰
Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

22:10 04.10.2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 1-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը շարային ստուգատես իրականացրեց։ Կամո Ցուցուլյանը անձնակազմին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության պետի տեղակալը պարեկներից պահանջեց քաղաքացիների հետ […]

̰
SHANTNEWS

22:00 04.10.2021

̰
Անցկացվել է ներբանակային ֆուտբոլային առաջնություն

21:59 04.10.2021

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կայացել է ՀՀ ԶՈւ ֆուտբոլային առաջնության 2-րդ փուլի Երևանի փնջի մրցելույթները, որում ընդգրկված էին կայազորի զորամասերի թիմերը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։

̰
Առաջին անգամ հայ գիտնականն ընտրվել է Իրաքյան Քուրդիստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

21:44 04.10.2021

Քրդական կողմի հրավերով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն Իրաքյան Քուրդիստան (ԻՔ) է այցելել Մարոկկոյում և Թունիսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, արաբագետ, աղբյուրագետ, քրդագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանը: Ինչպես տեղեկացրին Իրաքում Հայաստանի դեսպանությունից՝այցի ընթացքում դեսպան Փոլադյանը Էրբիլի, Դհոկի և Սուլեյմանիեի մի շարք համալսարաններում հանդես է եկել հայ-քրդական պատմական առնչությունների, քրդերի ծագման, Հայաստանում քրդագիտության վերաբերյալ […]

̰
Զորամասերում ստուգվել է ռազմական տեխնիկան

21:33 04.10.2021

Հոկտեմբերի 4-ին N զորամիավորման զորամասերում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտունակ վիճակում պահելու նպատակով անցկացվել է շարային ստուգատես: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, իրականացվել են ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ: Տրվել են հանձնարարականներ ռազմական տեխնիկան ձմեռային ռեժիմի պատրաստելու վերաբերյալ։

̰
Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գազանջատումներ կլինեն

21:20 04.10.2021

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին, ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ գյուղերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են […]

̰
Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել

21:07 04.10.2021

Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են գրանցվել, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսների անսարքություններին: Խնդիրների մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Երևանի ժամանակով 19։34-ից հետո։ Հիմնականում դրանք արձանագրում են ԱՄՆ-ի և մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Կանադայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում:

̰
Էրդողանի կուսակցությունը կորցնում է համակիրներին. սոցհարցում

20:55 04.10.2021

Սեպտեմբերի ընթացքում տարբեր հետազոտական կենտրոններ սոհարցումներ են իրականացրել Թուրքիայի մի շարք շրջաններում հնարավոր ընտրությունների դեպքում բնակչության տրամադրությունները պարզելու նպատակով: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ)համակիրների թիվը նվազել է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ORC հետազոտական կենտրոնը սոցհարցում է […]

̰
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

20:40 04.10.2021

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Քանաքեռ փողոցի թիվ 2, 4, 5, 6, 12, 13, 14, 15, 16, 17 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը

20:28 04.10.2021

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ […]

̰
Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է

20:15 04.10.2021

Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 բալային համակարգով։ Ցանկում ներառված է 193 երկիր։ Առաջին տասնյակում եվրոպական որևէ երկիր տեղ չի […]

̰
SHANTNEWS

20:00 04.10.2021

̰
Դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին

16:00 04.10.2021

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցվեցին: Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը՝ բավարարելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի […]

̰
Ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունը

15:52 04.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրը, որը […]

̰
Հայաստանում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները․ ԱԱՏՄ

15:50 04.10.2021

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` […]

̰
Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ

15:46 04.10.2021

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև «Պարենի և ջրի անվտանգության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը։ Պայմանավորվածություն […]

̰
BACK_TO_TOP