TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը

15:44 04.10.2021

Մոսկվայի գրքի միջազգային ցուցա¬հանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։ 2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ծրագրի առանցքային նպատակը հայ դասական և ժամանակակից գրականության և հայ գրողների հանրահռչակումն էր՝ […]

̰
Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար

15:36 04.10.2021

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմն առաջնությունում ելույթներն ավարտել է 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: Հայաստանի համար 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են […]

̰
Գեղարքունիքում սեպտեմբերին ծնվել է 160 երեխա

15:33 04.10.2021

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսին լույս աշխարհ են եկել 160 երեխա՝ 85 տղա և 75 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 82 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 14 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոններում, 23 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, և 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2020 թվականի […]

̰
Հայտնի են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթի արդյունքները

15:28 04.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. հոկտեմբերից:

̰
Հոկտեմբերի 3-4-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

15:26 04.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 3-4-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Ոստիկանության բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր

15:12 04.10.2021

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով։ Այս համատեքստում արդյունավետ էր ոստիկանության Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում՝ շնորհիվ Լոռու […]

̰
Հայաստանը հայտնվել է World Travel Awards-2021-ի անվանակարգերում

15:04 04.10.2021

ՀՀ զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանը հայտնվել է World Travel Awards-2021-ի անվանակարգերում՝ հնարավորություն ունենալով ստանալու համաշխարհային ճանաչում զբոսաշրջության ոլորտում․ World’s Leading Heritage Destination 2021։ Armenia World’s Leading Cable Car Ride 2021: Wings of Tatev Դեռևս հունիս ամսին համագործակցության պայմանագիր կնքվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և World Media & Events-ի միջև, որը հնարավորություն […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

14:58 04.10.2021

Մեկնարկեց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարություն։

̰
SHANTNEWS

14:55 04.10.2021

̰
Հայաստանում կատարվել է 517 047 պատվաստում

14:45 04.10.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Երաշտի պատճառով ցամաքել է Արմաղան լեռան գագաթի լիճը

14:38 04.10.2021

Գեղամա լեռնաշղթայի Արմաղան լեռնագագաթի գոգավորության մեջ առաջացած լիճն այս աշնանամուտին ցամաքել է չոր ու շոգ եղանակի պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արմաղան լեռան ստորոտում գտնվող Մադինա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Կարապետյանը, Արմաղանի գոգավորությունում առաջացած լիճը տարբեր տարիների ընթացքում ևս հաճախակի ցամաքել է, սակայն վերականգնվել է ձնհալի կամ առատ տեղումների ժամանակ։ «Արմաղանի լիճը սովորաբար ցամաքում […]

̰
Պոլսահայ գործարարի կինը ճանաչվել է թատրոնի լավագույն դերասանուհի Թուրքիայում

14:22 04.10.2021

Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում: Ովքե՞ր են նրանք Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն […]

̰
Դատարան է ուղարկվել պաշտոնական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը

14:13 04.10.2021

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 17.04.2020թ. հարուցված և ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, […]

̰
Թաց ձյուն է սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

14:04 04.10.2021

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ին կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է […]

̰
Գրանցվել է 427 դեպք, որից 148-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

13:55 04.10.2021

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 148-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 188 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել […]

̰
Լիտվան պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին. Վարչապետը հանդիպել է Սեյմասի նախագահին

13:50 04.10.2021

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

13:42 04.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Պարոն Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի […]

̰
«Այս իրավիճակի միակ պատճառը դու՛ ես, Էրդողա՛ն». Քեմալ Քըլըչդարօղլու

13:33 04.10.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոր կանոնավոր վաճառքի խանութներ (tanzim satış mağazaları) բացելու խոստմանը։ «Ամեն ընտրություններից առաջ փորձում ես մարդկանց խաբել կանոնավոր վաճառքով։ Եթե ուզում ես գները նվազեն, ընտրության արի՛։ Երբ քեզ պատմության գիրկն ուղարկենք, կտեսնես, թե ինչպես են բոլոր գներն իջնում»,- Ermeniaber-ի փոխանցմամբ՝ […]

̰
Պարեկները բաժին բերման են ենթարկել մի տղամարդու, որի խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել

13:24 04.10.2021

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14.50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի «2800-ամյակի զբոսայգուց» կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 36-ամյա մի տղամարդու։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սանտիմետրից ավելի երկարությամբ շեղբով ծալովի դանակ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։

̰
Հետևելու ենք խաղաղության հաստատման օրակարգին, և ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը դրա նկատմամբ մեծանում է. վարչապետ

13:15 04.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում ենք երկու վարչապետների հայտարարություններն ու հարցուպատասխանը: Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շատ հաճելի է Լիտվայում ողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում: Մեր երկրները վաղուց […]

̰
Մերձմոսկվայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

00:10 04.10.2021

Մերձմոսկովյան Լիթկարինոյում Robinson ուղղաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ։ Ինչպես նշում է РЕН ТВ հեռուստաալիքը, ողբերգության զոհ են դարձել երկու տղամարդ և կին: Ուղղաթիռի կործանման նախնական պատճառը շարժիչի խափանումն է։ Ավելի վաղ ուղղաթիռի կործանման փաստով քրեական գործ էր հարուցվել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ (ՌԴ ՔՕ 263 հոդված): […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:00 04.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ալիևների ընտանիքի օֆշորները․«Pandora Papers»

23:51 03.10.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները 2006-ից ի վեր ունեցել են 84 օֆշորային ընկերություն, որոնց մասին ավելի վաղ հայտնի չէր, հայտնում է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) ՝ վկայակոչելով «Pandora Papers»-ի տվյալները:    «OCCRP-ն ընդհանուր առմամբ հայտնաբերել է 84 նախկինում անհայտ օֆշոր, որոնք գրանցված են բրիտանական Վիրջինյան կղզիներում, որոնց Ալիևները և նրանց մերձավորները […]

̰
Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է. վարչապետ

23:47 03.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Լիտվա և հույս ունի, որ այն արդյունավետ կինի: «Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո […]

̰
Սաակաշվիլին և նրա համախոհները ծրագրում էին սպանել մի քանի ընդդիմադիրների․ Ղարիբաշվիլի

23:37 03.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա համախոհները ծրագրում էին Թբիլիսիում սպանել մի քանի ընդդիմադիրների, որպեսզի ապալեգիտիմացնեն վրացական իշխանությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը նշել է, որ եթե հատուկ ծառայությունները չկալանավորեին Սաակաշվիլիին, հոկտեմբերի 3-ին տեղի կունենար ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցեր նախկին նախագահը: «Երբ իրավապահ մարմինների աշխատակիցները սկսեին ձերբակալել նրան, անկարգություններ կառաջանային։ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:18 03.10.2021

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-8-ն առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։

̰ ̰
Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումները

22:24 03.10.2021

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումները Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ»-«Նորշելան» խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, ըստ նախնական բուժզննության՝ Չալըշըրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ:

̰
Հայաստանը երբեք չի ներքաշվի ընդդեմ Իրանի դավադրության մեջ. Նիկոլ Փաշինյան

22:12 03.10.2021

Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին […]

̰
Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. Փաշինյան

22:08 03.10.2021

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ պատրաստ եմ ինձ հետ տանել այն […]

̰
BACK_TO_TOP