13:31 03.04.2023
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ուղեհատվածում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները: Հարկ է նշել, որ արդեն մարտի 2-ից մետրոն աշխատել է բնականոն հունով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպին, փոխքաղաքապետ Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին:
«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի, և այս հարցում մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ, խիստ այն առումով, որ շատուշատ շինարարներ կամ տարբեր ոլորտի մասնագետներ իմիջիայլոց են վերաբերում իրենց աշխատանքին: Այս տեսակի վերաբերմունքն աշխատանքին կարող է դրսևորվել ոչ միայն այստեղ, որն իրականում կարող էր բերել անվտանգության մեծ խնդիրների, այլև բոլոր ոլորտներում: Մենք չպետք է հանդուրժենք նմանատիպ վերաբերմունք, որովհետև դա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում, փողոցների և մայթեր բարեկարգում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, կոյուղատար համակարգերի կառուցում. վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են ընթացիկ և նախանշվող ծրագրերը: Երևանի փոխքաղաքապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել ծրագրերի ժամկետներին և դրանք սահմանել խելամտության սահմաններում:
Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհներն սպասարկող Ճանշին ընկերություն, որը տարին 12 ամիս զբաղվելու է փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումով, ճանապարհային նշանների և անվահրիչների պահպանմամբ ու սպասարկմամբ: Զեկուցվել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով նախորդ տարվանից մեկնարկել է ճանապարհափողոցային ցանցի՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների գույքագրումը, որը կավարտվի ընթացիկ ամսում:
Ընթացիկ տարում երևանյան տասը գետնանցումում կմեկնարկի հենաշարժողականության խնդիր ունեցող անձանց համար շուրջ 20 վերելակի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Նախագիծն առաջիկայում կդրվի մրցույթի:
Համայնքային ջերմոցատնկարանային տնտեսությունը կընդլայնվի, այդ նպատակով քայլեր արդեն ձեռնարկվում են: Տնկարանի նախկինում 5 հա տարածք զբաղեցնող, բաց մակերեսն այս տարվա գարնանային միջոցառումների շնորհիվ հասցվել է 10 հա-ի:
Մայրաքաղաքում ավարտվել է գարնանային էտը: Գործընթացն ընդգրկել է 55 փողոց և պողոտա, 131 բակային տարածք և 15 այգի:
15:36 25.07.2025
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը15:36 25.07.2025
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։ View this post on Instagram A post shared by SC […] ...
15:20 25.07.2025
Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի […] ...
15:07 25.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ ստացել է 3 Patriot-ի փոխանցման հաստատումՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստացել է Կիևին անհրաժեշտ տասը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից երեքի փոխանցման հաստատում, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք ունենք 10 Patriot-ի հարցում։ Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից երկու համակարգի, իսկ Նորվեգիայից՝ մեկի հաստատում», – մեջբերում է գործակալությունը Զելենսկու ելույթը։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերական արտադրության մեկնարկի մասին: […] ...
14:51 25.07.2025
«Բարսելոնան» կարգավորել է տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա«Բարսելոնան» կարգավորել է «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղի կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնությունները և կմեկնի Ճապոնիա։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել ասիական շրջագայությունը չեղարկելու մասին՝ պայմանավորված ընկերական հանդիպումների կազմակերպիչների հետ ունեցած ֆինանսական պայմանավորվածությունների խախտմամբ։ Rakuten-ը կվճարի գումարի մնացած մասը։ Ճապոնական թիմի հետ հանդիպումը կկայանա հուլիսի […] ...
14:41 25.07.2025
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և վարչություն է տարվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: ...