TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արմավիրում BMW X5-ը բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել. կան վիրավորներ

14:43 26.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սամվել Ջավադյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Ս. Ջավադյանն ու ուղևոր, 31-ամյա Արման […]

̰
Երերույքի տաճարի տարածքում հոգևոր-դասական երաժշտության համերգով տրվել է Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը

14:17 26.09.2021

Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով տրվել է Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը։ Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և արվեստասեր հասարակություն։ Նախարարի տեղակալ Արա […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

13:53 26.09.2021

Սեպտեմբերի 26-ին «Արևիk» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 125 փրկարար ծառայող, […]

̰
Ֆոտոպատմության ցուցադրություն՝ ի նվիրումն Արցախյան պատերազմի մասնակիցների

13:29 26.09.2021

ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, […]

̰
Գերմանիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

13:03 26.09.2021

Գերմանիայում սկսվել են Բունդեսթագի ընտրությունները։ Կիրակի օրը ժամը 08:00-ին ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասեր: Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով ՝ ձայնի իրավունք ունեն երկրի մոտավորապես 60,4 մլն բնակիչներ, հենց նրանք կորոշեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերի գլխավորությամբ: Երկրում օգտագործվում է խառը ընտրական համակարգ, որը միավորում է […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

12:40 26.09.2021

Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12990 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
ԱԳՆ-ը մանրամասներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի և Գուտերեշի հանդիպումից

12:32 26.09.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ […]

̰
Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ

12:10 26.09.2021

Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
Սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի

11:52 26.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, փրկարարներն ու ոստիկանները տևական ժամանակ դռան զանգն էին հնչեցնում, որպեսզի […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ աշխարհը շատ մոտ է միջուկային ոչնչացմանը

11:29 26.09.2021

Մարդկությունը շատ մոտ է միջուկային ոչնչացման շեմին։ Այս մասին ասվում է շաբաթ Twitter-ում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հաղորդագրության մեջ։ «Շուրջ 14 հազար միջուկային զենք պահվում է ամբողջ աշխարհում ։ Մարդկությունը նախկինի պես անթույլատրելի մոտ է միջուկային ոչնչացմանը: Եկել է միջուկային հակամարտության ամպը ցրելու, աշխարհում միջուկային զենքերը ոչնչացնելու, վստահության և խաղաղության նոր դարաշրջան բացելու ժամանակը»: […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք

11:01 26.09.2021

Սեպտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Ունենք 627 […]

̰
Եղվարդի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը․ կան տուժածներ

10:53 26.09.2021

Սեպտեմբերի 26-ին` ժամը 04:37-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է […]

̰
Գուտերեշն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

10:26 26.09.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շաբաթ օրը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ «Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։ Նրանք նաև քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակը և տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության առաջմղման ջանքերը», – […]

̰
ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր և վիրավորներ

10:15 26.09.2021

Ամերիկյան Մոնտանա նահանգում Amtrak ընկերության ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է CBS հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: «Լիբերթի օկրուգի շերիֆի տվյալներով ՝ հաստատվել է առնվազն երեք մահվան դեպք»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ-ի երկաթուղային ուղևորատար Amtrak ընկերությունը տեղեկացրել էր, որ գնացքը դուրս է եկել ռելսերից Ջոպլին […]

̰
Արարատ Միրզոյանն ու Բելգիայի ԱԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

10:00 26.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի։ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Մոլդովային

00:00 26.09.2021

Սեպտեմբերի 25-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական առաջին խաղում մրցեց Մոլդովայի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 2:3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականից աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Ռոդրիգիյոն։

̰
Չինաստանում AUKUS դաշինքի պատճառով ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել

23:54 25.09.2021

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին տեղակալ Շա Ցզուկանը Չինաստանի իշխանություններին կոչ է արել ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Միացյալ Նահանգների գործողությունների ֆոնին, գրում է Daily Mail-ը: Դիվանագետի խոսքով ՝ Պեկինը պետք է հրաժարվի առաջին հերթին միջուկային զենք չկիրառելու քաղաքականությունից և հակահարված տա նոր դաշինքներին, որոնք ստեղծում է Վաշինգտոնը: Չինացի դիվանագետ Շա Ցզուկանը Պեկինին […]

̰
Աֆղանստանում թալիբները մահապատժի են ենթարկել 4 մարդու

23:40 25.09.2021

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել Հերատ հյուսիսարեւմտյան նահանգի չորս բնակիչների, որոնք մեղադրվում էին մարդկանց առևանգելու մեջ: Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է տեղական aamaj News գործակալությունը։ Մինչդեռ Associated Press գործակալությունը, վկայակոչելով վկաներին, հայտնում է, որ թալիբները սկզբում գնդակահարել են տղամարդկանց, իսկ հետո նրանց մարմինները կախել են, որպեսզի մարդիկ տեսնեն: Ականատեսի խոսքով […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:21 25.09.2021

Սեպտեմբերի 23-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 25 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

23:08 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ հատկապես տեղեկատվական […]

̰
Ադելյա Պետրոսյանը՝ գեղասահքի պատանեկան Գրան պրիի հաղթող

22:41 25.09.2021

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Լյուբլյանայում (Սլովենիա) երիտասարդների շրջանում գեղասահքի Գրան պրիի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Սամոդելկինան, որը շահել է կամայական ծրագիրը։ Բրոնզե մեդալակիր է դարձել ամերիկացի Լինդսի Տորնգրենը։ Ադելյա Պետրոսյան մրցավարներից ստացել է 210,57 միավոր:

̰
Պատվաստումների մերժման ֆոնին Ռումինիայի հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19-ով վարակված պացիենտներով

22:29 25.09.2021

Եվրամիության բնակչության 72,4 %-ն ամբողջությամբ պատվաստված է, սակայն ԵՄ տարածքում ևս պատվաստումների թիվը տատանվում է: Երկրների մեծ մասում պատվաստումների թիվը 90%-ից ավելի է (Մալթա, Պորտուգալիա, Իսլանդիա, Ֆրանսիա), իսկ օրինակ` Ռումինիան Եվրամիությունում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է` ընդամենը 33.9%-ը: Ցուցանիշների տարբերությունը կապվում է մի շարք երկրներում ապատեղեկատվության, սոցցանցերում հակապատվաստումային արշավների և, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի հանդեպ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:15 25.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի […]

̰
Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

22:01 25.09.2021

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և […]

̰
SHANTNEWS

21:57 25.09.2021

̰
16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

21:49 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը 16 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել օլիմպիական վարկանիշ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Նշենք, որ Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]

̰
Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքման պատճառով փակել են օդանավակայանը

21:40 25.09.2021

Կանարյան կղզիներում Պալմա կղզու օդանավակայանը աշխատանքը դադարեցրել է։ Դա կապված է Կումբրե-Վիեխ հրաբխի ժայթքման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Իսպանիայի օդանավակայանների օպերատորի Կանարյան բաժանմունքի մամուլի ծառայությանը։ AENA-ում պարզաբանել են, որ աշխատանքներ են տարվում մոխրի ժայթքման պատճառով կուտակված մոխրի մաքրման ուղղությամբ: Տվյալներ այն մասին, թե երբ օդանավակայանը կարող է նորից սկսել գործել, դեռ չկան։ Հիշեցնենք, […]

̰
Լավրովը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի միջև շփումների նախապատրաստման մասին

21:28 25.09.2021

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումներ են պատրաստում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Նյու Յորք կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մեզ մոտ մի շարք շփումներ են նախապատրաստվում ԱՄՆ արտաքին գործերի նախարարության և Պետդեպարտամենտի գծով։ Սա միակ ուղղությունը չէ, որով մենք […]

̰
Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում

21:18 25.09.2021

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեցին Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 9 հնարավորից հավաքեցին 4,5 միավոր և գրավեցին համապատասխանաբար 26-րդ և 38-րդ տեղերը: Արամ Հակոբյանը 40-րդն է 4 միավորով: Մրցաշարի հաղթողը Իրանի ներկայացուցիչն է: 4th Sharjah Masters-ին մասնակցում էին 58 շախմատիստ: Այն անցկացվում էր շվեյցարական […]

̰
«Պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»․ Դավութօղլու

21:05 25.09.2021

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Դավութօղլուն նշել է, որ կոալիցիայի հարցը պիտի քննարկել հենց նախընտրական շրջանում․ «Մեր կուսակցությունը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»։ Ըստ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցույթունը բոլոր մյուս կուսակցությունների հետ տարբեր հարցերով […]

̰
BACK_TO_TOP