TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բայդենի կատակը զայրացրել է ամերիկացիներին

20:50 25.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան մամուլը կատակով համեմատել է հնդկական մամուլի հետ, ինչը քննադատության տարափ է առաջացրել ամերիկացիների կողմից։ Ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Բայդենի հանդիպումը։ Մինչ լրագրողներին Օվալային սենյակ հրավիրելը, Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ հնդկական մամուլն իրեն շատ ավելի լավ է պահում, քան ամերիկյան մամուլը, և […]

̰
Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը

20:36 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով սիրիահայ համայնքի դերակատարությունը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է […]

̰
Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլար

20:18 25.09.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի խոհարարական գրքի տպագրության և շնորհանդեսի համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 1 մլն թուրքական լիրա, այսինքն՝ ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «T24» լրատվակայքի լրագրողներից Էրայ Գյուրելը հայտնել է, որ Էմինե Էրդողանի «Թուրքական խոհանոցը հարյուրամյա բաղադրատոմսերով» գրքի տպագրության համար ծախսվել է 275 հազար լիրա, իսկ […]

̰
Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող  հարցեր

20:04 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող […]

̰
Կոնգրեսում կոչ են արել Բայդենին իմփիչմենթի ենթարկել

23:53 24.09.2021

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամ Լորեն Բոբերթը պահանջել է պաշտոնաթող լինել նախագահ Ջո Բայդենին ՝ հայտարարելով Աֆղանստանից զորքերը դուրս բերելու սխալների մասին: «Բայդենը դիտավորյալ անտեսել է ԱՄՆ նախագահի իր պարտականությունները և խախտել է «հոգ տանել օրենքների բարեխիղճ կատարման մասին» սահմանադրական երդումը ՝ չապահովելով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 21.1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:39 24.09.2021

Սեպտեմբերի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4700 քմ, Արագածոտնի մարզի Միրաք գյուղում՝ 8000 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 5000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5 հա, Կոտայքի մարզի Հրազդան […]

̰
ԱՄՆ-ի իշխանությունները ոչնչացրել են Մեքսիկայի հետ սահմանին Հաիթիի փախստականների ճամբարը

23:27 24.09.2021

ԱՄՆ-ի իշխանությունները ոչնչացրել են Հայիթյան փախստականների ճամբարը, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ վերջին շաբաթներին երկիր են ներթափանցել հարևան Մեքսիկայից, հայտարարել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասը: Տեխասի Դել Ռիո քաղաքի ծայրամասերում ավտոմոբիլային կամրջի տակ կուտակված անօրինական միգրանտների մի մասն արդեն արտաքսվել է, մյուսներին տարել են ԱՄՆ-ի այլ շրջաններում սահմանապահ-միգրացիոն ծառայության հիմնարկներով: «Գրեթե 30 հազար […]

̰
Բանակայինների ԱԱ․ Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ

23:13 24.09.2021

Արթուր Մելիքյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճեցին իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։ Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման […]

̰
Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի կողմից

23:00 24.09.2021

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի՝ Լորիի կողմից։ Միջադեպը, տեղի է ունեցել Մարլոու քաղաքում թռչունների այգի կառավարության ղեկավարի այցելության ժամանակ: Մերկելը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին  այցելել է իր նախկին ընտրատարածք։ Շրջագայության ընթացքում նա այցելել է նաև Մարլոուի թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել թռչուններին։ Մերկելին թղթե բաժակ են տվել թռչունների կերով […]

̰
«Առանց Էրդողանի դատապարտման մարդկության խիղճը չի հանգստանա»․ Քրդական շարժում

22:48 24.09.2021

Եվրոպայի քուրդ կանանց շարժումը (TJK-E) և MAAT for Peace կազմակերպությունը «100 պատճառ բռնապետի դատապարտման համար» արշավի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատապարտման համար Շվեյցարիայի Ժնև քաղաքում համատեղ պանելային քննարկում են անցկացրել։ Պանելային քննարկումն ընդգրկված է եղել նաև ՄԱԿ -ի մարդու իրավունքների 48-րդ նստաշրջանում: Մանուելա Հոնգերի մոդերատորությամբ անցկացված քննարկման բանախոսներից, Եվրոպայի քուրդ կանանց շարժման միջազգային […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

22:32 24.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար

22:20 24.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան […]

̰
̰
SHANTNEWS

21:55 24.09.2021

̰
Համատեղ ուժերով` գտնել լուծումներ. հանդիպում բուժհաստատությունների ղեկավարների հետ

21:47 24.09.2021

Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ: Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են. «Կարծում եմ` ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու […]

̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց

21:39 24.09.2021

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանու­թյան խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակ­ցության մակարդակը բարձրացնելն էր:

̰ ̰
Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ. Փաշինյան

21:21 24.09.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին։ «Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում […]

̰
̰
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

17:00 24.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմաստով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: «Այն էական փոփոխություն է մեր հանրապետության կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության […]

̰
Կյանքից հեռացել է Ռումինիայում ու Չեռնոգորիայում ՀՀ նախկին դեսպան Համլետ Գասպարյանը

16:55 24.09.2021

Մահացել է թարգմանիչ, դիվանագետ, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանը: Այս մասին տեղեկանում ենք «Նյումեգ» հրատարակչության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից: Համլետ Գասպարյանը խորհրդային տարիներին Երևանի հրատարակչություններում եղել է սրբագրիչ և խմբագիր, մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը: Աշխատանքի անցնելով ԱԳՆ-ում՝ Ֆրանսիայում եղել է արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում և Չեռնոգորիայում՝ դեսպան: Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: «Նյումեգի» […]

̰
Փորձ է արվել ՌԴ-ից Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

16:54 24.09.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել […]

̰
Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ

16:45 24.09.2021

Ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։ Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի […]

̰
Վեբինարներ՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրին

16:41 24.09.2021

Սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը կանցկացնի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված վեբինարներ՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց, դրամաշնորհային ծրագրերի համակարգողների և շահառուների լայն շրջանակի համար: Սեպտեմբերի 28 – «New features of the Funding & Tenders Portal»։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lRjiHR: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://bit.ly/3ucJ656 հղմամբ: […]

̰
Ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:36 24.09.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցից, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բերման ենթարկեցին Ուջան գյուղի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 տուփ` 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, իսկ բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվեց ինքնաձիգ: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

̰
Արժանանալով շան տիրոջ դիտողությանը՝ երիտասարդները ծեծել են նրան, իսկ վեճին միջամտած կնոջ գլխին գարեջրի շշով հարվածել

16:30 24.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել […]

̰
Սեպտեմբերի 23-24-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

16:24 24.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 23-24-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Սպանության փորձի ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

16:21 24.09.2021

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Շերամի փողոցի 39-ամյա մի բնակչի։ Նա սեպտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […]

̰
ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները

16:09 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման […]

̰
Ֆրանսիացի հինգ նախարարների հեռախոսները գաղտնալսվել են Pegasus համակարգով․ ԶԼՄ

16:02 24.09.2021

Ֆրանսիացի հինգ նախարարների և Ելիսեյան պալատի մեկ դիվանագիտական խորհրդականի հեռախոսները գաղտնալսվել են Pegasus համակարգով: Այս մասին ուրբաթ հայտնել է Mediapart ինտերնետ պորտալը, որը մասնագիտացած է լրագրողական հետաքննությունների ոլորտում, և Agence France-Presse-ը (IFP)։ Նրանց ստացած տեղեկությունների համաձայն՝ վնասակար ծրագիրը հեռախոսների մեջ հեռակա է մտցվել 2019 և 2020 թվականներին։ Դրա հետքերը հայտնաբերվել են ֆրանսիական հետախուզական ծառայությունների մասնագետների […]

̰
BACK_TO_TOP