TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ

15:56 24.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա բազմավաստակ կինոօպերատոր Լևոն Աթոյանցի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Աթոյանցի ավանդը հայ կինոարտադրության զարգացման, մասնավորապես, «Հայֆիլմ» կինոստուդիայի բեղմնավոր գործունեության մեջ: Անվանի կինոօպերատորի նկարահանած մի քանի տասնյակ ֆիլմերը, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի […]

̰
Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հեռանկարները

15:54 24.09.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, […]

̰
Պուտինն անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը

15:49 24.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է սեպտեմբերի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկել Միութենական պետության անվտանգության հարցերը: «Դուք գիտեք, որ մեզ մոտ ավարտվել է Միութենական պետության հետագա կառուցման պարամետրերի շուրջ բանակցային բավականին լուրջ ժամանակաշրջանը մեր բելառուս բարեկամների հետ։ Այնտեղ կան նաև հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրների անվտանգության ապահովմանը նման բուռն փոփոխվող աշխարհում։ […]

̰
Տղամարդը պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան ու ծնողներին և սպառնացել սպանել նրանց

15:47 24.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և  անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, նախկին կնոջ մոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բնակարանը համարելով իրենց ամուսնալուծության պատճառ, […]

̰
Սաակաշվիլին խոստացել է մոտ ժամանակներս վերադառնալ Վրաստան

15:43 24.09.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կկատարի իր խոստումը՝ վերադառնալ հայրենիք տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերյան ընտրություններին և կոչ է անում կողմնակիցներին ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել իշխանափոխության համար: Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր հայրենիք վերադառնալու իր մտադրության մասին։ Նա Վրաստանում ներպետական հետախուզման մեջ է, անցնում է մի քանի քրեական գործերով։ Վրացական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս […]

̰
Բայդենի օրոք Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատացել են. Էրդողան

15:37 24.09.2021

ԱՄՆ-ն ավելացրել է ռազմական աջակցությունը Սիրիայում քրդական կազմավորումներին, ԱՄՆ-ի ոչ մի առաջնորդի օրոք նախկինում իրավիճակն այնքան վատ չի եղել, որքան ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ՝ Թուրքիան և ԱՄՆ-ն պետք է բոլորովին այլ հարաբերություններ ունենան։ ԱՄՆ-ի ոչ մի առաջնորդի օրոք նման (վատ) իրավիճակ չի եղել։ […]

̰
̰
Աշխատանք փնտրողներն այսուհետև կարող են առցանց եղանակով հաշվառվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում

15:28 24.09.2021

Աշխատանք փնտրող անձանց կողմից Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ զբաղվածության տարածքային կենտրոնում սահմանված կարգով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է մի շարք փաստաթղթերի բնօրինակները: Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան աշխատանք փնտրող անձանց նաև առցանց եղանակով հաշվառվելու Միասնական […]

̰
Թուրքական լիրայի արժեզրկման պատմական նոր ռեկորդ է գրանցվել

15:17 24.09.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, սեպտեմբերի 24-ին դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2020թ. հունիսի 1-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.800 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին […]

̰
Մահվան ելքով վրաերթ Սիսիան քաղաքում

15:10 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի հարակից տարածքում «Ֆորդ Տրանզիտ» մեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 48-ամյա Լիլիթ Մկրտումյանին, որը տեղում մահացել է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է նախաքննություն:

̰
Կպարզեցվի և կավտոմատացվի հիփոթեքային վարկի եկամտային հարկի վերադարձման գործընթացը

15:08 24.09.2021

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Նախատեսվում է հստակեցնել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումները։ Ներկայումս հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող […]

̰
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

14:59 24.09.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ Humanitarian Dialogue միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը […]

̰
«Քրդական հարց գոյություն չունի, մենք այն լուծել ենք». Էրդողան

14:57 24.09.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից, որտեղ մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին, Թուրքիա վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի առաջնային օրակարգի մի շարք խնդիրներին առնչվող հարցերի, որոնց թվում անդրադարձել է քրդական հարցին, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են թուրքական ներքին խոսույթում: Նա […]

̰
«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մանկավարժները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուրը 500.000 դրամ

14:55 24.09.2021

«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ […]

̰
SHANTNEWS

14:55 24.09.2021

̰
Սպանության փորձ՝ Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ

14:51 24.09.2021

2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։44-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձ։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են՝ 23 և 24 տարեկան: Նախնական տվյալներով՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 02։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան […]

̰
Շենաթաղ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

14:45 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղում՝ սարի լանջին, այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
ԱՄԷ-ի հետ կձևավորվի միջխորհրդարանական բարեկամության խումբ

14:42 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը […]

̰
Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

14:07 24.09.2021

Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ «Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը։ Լևոն Աթոյանցի կորուստը մեծ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- նշել են միությունից: Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, […]

̰
Թուրքիայի Մանավգաթի շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել

14:01 24.09.2021

Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում դարձյալ անտառային հրդեհ է բռնկվել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այժմ թուրքական պետությունը միջոցներ է ձեռնարկում օդային և ցամաքային միջամտությամբ հրդեհները չեզոքացնելու ուղղությամբ: Նշվում է, որ հրդեհի ծագման պատճառը հայտնի չէ: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող խմբերը փորձում են հրդեհը վերահսկողության տակ առնել: Նախնական փուլում ներգրավվել են 2 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և 7 […]

̰
Պաշտպանության նախարարն ու ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

13:43 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, շնորհավորելով Արշակ Կարապետյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Թիերի Ռիբոն բարձր է գնահատել երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնելով, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն էլ ավելի բարձր որակական մակարդակ: Հանդիպման […]

̰
Ռուբեն Սարգսյանն ու Ռուսլան Բեկետաևն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը

13:28 24.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն  ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Ռուսլան Բեկետաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը, կենսաթոշակի վճարմանն, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքի ազատ […]

̰
Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների տնօրենի ընտրության կարգը

13:22 24.09.2021

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։ Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի: Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, […]

̰
ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

13:14 24.09.2021

Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ Քեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, […]

̰
ՌԴ-ի հետ գործարքն ավարտված է, հետդարձի ճանապարհ չկա․ Էրդողանը՝ C-400-ի գործարքի ավարտի մասին

00:14 24.09.2021

Թուրքիան չի կարող համաձայնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցում ԱՄՆ-ի մշտական ճնշմանը, Ռուսաստանի հետ գործարքն ավարտված է և չի վերանայվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թող նախ ԱՄՆ-ն ուղղի իր սխալն այն բանում, որ նրանք մեզ (նորագույն կործանիչներ) չեն վաճառել F-35-ը՝ C-400-ի պատրվակով։ C-400-ի պատճառով մեզ վրա մշտական ճնշումն անընդունելի է, մենք […]

̰
ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ մտել է Սև ծովի ջրատարածք

00:00 24.09.2021

Իսպանիայի ռազմածովային ուժերի «Ռայո» պարեկային նավը և Իտալիայի ռազմածովային ուժերի «Վիարեջիո» նավը մտել են Սև ծովի ջրատարածք, հայտնել են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: Ռազմական նավերը Սև ծովի ջրատարածք են մտել սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18։30-ին։ Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերի գործողությունների վերահսկմանը: Հուլիսի վերջին Ռուսաստանի արտաքին […]

̰
Ֆրանսիայում նեոնացիստների են ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

23:50 23.09.2021

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են նեոնացիստական կազմակերպության հինգ մասնակիցների, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով հետաքննության աղբյուրները: Գործակալության տվյալներով ՝ խոսքը Honneur et nation ուլտրաաջ խմբավորման անդամների մասին է: Ձերբակալվածների թիրախներից մեկը մասոնական օթյակն էր, հայտնում են աղբյուրները։ Խմբավորման գործունեության հետաքննության ընթացքում նրա երեք անդամները ձերբակալվել էին դեռ […]

̰
Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման հնարավորությոններն ու հեռանկարները

23:38 23.09.2021

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի ու կրթության ոլորտներում: Դեսպան Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշել, որ այցը […]

̰
Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել

23:25 23.09.2021

Ալցհայմերի հիվանդության իրազեկման միամսյակի շրջանակներում առողջապահության նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ «Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունները մշակել են Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց: Այն օգտակար և դյուրին տեղեկատվական գործիք է` նախատեսված Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիայի (ծերունական թուլամտություն) այլ տեսակներ ունեցող մարդկանց հարազատների համար` հիվանդի խնամքը ճիշտ կազմակերպելու նպատակով: Ուղեցույցում […]

̰
Կամչատկայում ուղղաթիռ է կորել

23:12 23.09.2021

Կամչատկայում Կա-27 ուղղաթիռը կապի դուրս չի եկել։ «Իզվեստիա»-ի տեղեկություններով ՝ ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Ուղղաթիռն ուսումնավարժական թռիչք էր իրականացնում։ Անձնակազմի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ ։ Կա-27 ուղղաթիռում, որը սեպտեմբերի 23-ին դադարել է կապ հաստատել Կամչատկայում, չորս մարդ է եղել: Այս մասին հայտնել է արտակարգ ծառայությունների […]

̰
BACK_TO_TOP