22:48 23.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ի կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում […]
22:24 23.09.2021
Գվատեմալայում սկսվել է Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Ֆուեգո հրաբխի ժայթքումը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնում է TeleCinco պորտալը։ Ժայթքումն ուղեկցվում է մոխրի հսկայական սյուներով։ Ֆուեգոն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից մոտ 45 կմ արևմուտք։ Քաղաքի իշխանությունները Ֆուեգոյի մերձակայքում գտնվող շրջանների բնակիչներին խորհուրդ են տալիս նախազգուշական միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար և պատրաստ լինել տարհանմանը: […]
16:00 23.09.2021
Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ` մեր երկրների ներուժին համապատասխան: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ […]
15:59 23.09.2021
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին։ Մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս և խուսափել հատկապես TikTok-ից՝ վկայակոչելով […]
15:57 23.09.2021
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն: Զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, հայերի նկատմամբ ցուցաբերվող պետական բարձր հոգածությանը, մասնավորապես՝ 2017թ.-ին ընդունված՝ Լեհաստանի Սեյմի «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին, ինչպես […]
15:54 23.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։ Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի, Բրուքների, Լիստի, […]
15:52 23.09.2021
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 22-23-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:49 23.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը սեպտեմբերի 23-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 10.5 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 1.2 մլն մ³-ով և Արփի լիճ ջրամբարում` 13.3 մլն մ³-ով: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը, նախորդ տարվա նույն օրվա համեմատ՝ 0.2 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում ջրի ծավալը 1.5 մլն […]
15:45 23.09.2021
Հայ Կաթողիկէ եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորընտիր կաթողիկոս պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի […]
15:43 23.09.2021
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են բռնազավթում և պահանջում են, որ Անկարան անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը: «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Միքդադը նշել է, որ Սիրիայում թուրքական ներկայությունը Սիրիայի իրավունքների խախտում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Սիրիայի Իդլիբ շրջանում լարվածության անդրադառնալով՝ արտգործնախարարը նշել է, որ […]
15:42 23.09.2021
Զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար […]
15:36 23.09.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է թվով 87 դեպք, որից 48 դեպքով հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 57 դեպքով հաշվարկվել է 2.758.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3.460.000 ՀՀ […]
15:30 23.09.2021
Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում սեպտեմբերի 15-ին ժամը 13:34-ին հրդեհ էր բռնկվել, անմիջապես սկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, սկզբնական օջախը գտնվում է գրունտային ճանապարհից մոտ 5.5 կմ հեռավորության վրա և դժվարանցանելի է: Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, քանի որ այնտեղ աճում է գիհու նոսրանտառ, առկա […]
15:13 23.09.2021
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը և այսուհետև Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով:
15:07 23.09.2021
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով՝ Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք […]
14:53 23.09.2021
Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը: Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները […]
14:45 23.09.2021
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում են ԱԺ կայքից։ Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական […]
14:27 23.09.2021
Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին Էրբիլում ընդունել է Իրաքում ԱՄՆ-ի անվտանգության աջակցության գրասենյակի ղեկավար, գեներալ Քիս Ֆիլիփսի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պատվիրակությունը կազմված է եղել զինվորականներից և դիվանագետներից։ Հանդիպմանը քննարկվել են Իրաքյան Քուրդիստանի զինված ուժերում՝ փեշմերգայում իրականացվող բարեփոխումները, փեշմերգայի, իրաքյան բանակի և կոալիցիոն ուժերի միջև փոխօգնությանն ու համակարգմանը վերաբերող հարցեր, Էրբիլում […]
14:12 23.09.2021
Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք COVID-19-ով վարակման մոտ 5930 նոր դեպք, նրանց 30%-ը կհոսպիտալացվեն, իսկ վերջիններիս 3%-ը կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
14:05 23.09.2021
Թուրքիայում Կրոնական գործերի վարչության կազմում նախատեսվում է ստեղծել Կրոնական ակադեմիա։ Հոկտեմբերի 1-ից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) օրակարգում է ընդգրկվելու Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օրինագիծը «Կրոնական ակադեմիայի (Diyanet Akademisi) ստեղծման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդ օրենսդրական առաջարկի՝ «օրինակելի կրոնական ծառայողների պահանջարկը բավարարող որակյալ կրոնական ծառայողներ կրթելու» նպատակով Թուրքիայի Կրոնական գործերի վարչության […]
13:58 23.09.2021
Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Ինչպես […]
13:52 23.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու ընտանեկան բռնության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, […]
13:42 23.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը: Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին […]
13:31 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12857 քաղաքացու հետազոտություն, որից […]
13:11 23.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ուղերձում ասված է. «Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ […]
13:04 23.09.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է քաղաքացիներին՝ հայտարարելով, որ ինքը վճռական է տրամադրված երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում և Թուրքիայի քաղաքացիների աջակցության կարիքն ունի, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Քըլըչդարօղլուի՝ իրենց պետք չէ անընդհատ խնդիրների հետ պայքարող Թուրքիա, իրենց պետք է ազատորեն շունչ քաշող Թուրքիա: Ընդդիմադիր գործիչը […]
12:51 23.09.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: ՔԿ մամուլի քարտուղարը նշել է, որ Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով […]