15:57 02.09.2021
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ վերոնշյալ 3 համայնքում ՏԻՄ ընտրություններն առաջարկվում է նշանակել […]
15:52 02.09.2021
Արցախի անկախության նշանակությունը մարդու իրավունքների տեսանկյունից՝ ազատություն, մարդու իրավունքներ, արժանապատվություն, խտրականության բացառում, խաղաղություն, ահա որոնք են 5 կարևորագույն համամարդկային արժեքները, որոնք ընկած են Արցախի անկախության հիմքում, ասում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
15:50 02.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 14.00-19.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ծխախոտագործների, Չեռնիշևսկու, Քրիստափորի, Ծատուրյան, Նար-Դոսի, Օստրովսկու, Լիսինյան, Լոմոնոսով, Աճեմյան, Երկաթգծի, Գլինկայի, Զավարյան, Աճեմյան, Որմնադիրների, Բուռնազյան, Լորիս Մելիքյան, Միչուրինի, Գետառի, Բեռնակիրների, Սասունցի Դավթի, Սարի-Թաղի 1-3 փողոցներ, Սարի-Թաղի 1-10 […]
15:46 02.09.2021
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, բացման արարողությանը մասնակցել են Բելգրադում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Համի Աքսոյը և Նովի Պազարի գլխավոր հյուպատոս Բաշար Բաշոլը։ Բացման արարողությանը հեռարձակվել […]
15:44 02.09.2021
Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում և ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ: Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների […]
15:38 02.09.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի մի բնակիչ թմրամիջոց է իրացնում։ Օգոստոսի 23-ին նույն ստորաբաժանման ծառայողները, համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների հետ, Այնթապում հայտնաբերեցին նույն գյուղի 32-ամյա բնակչին՝ իր մեքենայով հանդերձ։ Բերման ենթարկվելու ժամանակ 32-ամյա տղամարդը նետեց ծխախոտի տուփն ու պոլիէթիլենային տոպրակը։ Ծխախոտի տուփի մեջ […]
15:32 02.09.2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է Հայաստանում կրթության ոլորտի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Խորհրդատվական ծառայության նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Ոլորտի վերլուծության արդյունքները և Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրի գնահատումը կնպաստեն եռամյա գործողությունների մանրամասն ծրագրերի մշակմանը: Շահագրգիռ կազմակերպությունները կարող են […]
15:28 02.09.2021
Գիտելիքի օրը 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպաները բանակ-դպրոց կապն ամրապնդելու, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու նպատակով այցելել են դպրոցներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, նրանք դպրոց են ուղեկցել իրենց զոհված ծառայակիցների երեխաներին և «Արիության դասեր» անցկացրել աշակերտների հետ:
15:22 02.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. […]
15:12 02.09.2021
Սեպտեմբերի 10-ին երաժշտասերները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող են վայելել սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, որը նոր գործիքավորմամբ […]
15:08 02.09.2021
2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 51-ամյա բնակիչն իր «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քամուտ Ղաշ» կոչվող սարամասում, դաշտամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 300 մ գլորվել ձորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորը, […]
15:06 02.09.2021
Պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ և ժամանակավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր […]
14:57 02.09.2021
Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր […]
14:26 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին եռամսյա հավաքների շրջանակում, պահեստազորայինների մասնակցությամբ, անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, սպաներն ուսուցանել եւ գործնականում ստուգել են հավաքների մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները:
14:19 02.09.2021
Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ «Այս պայմանագիրը՝ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է ուկրաինական ընկերության հաղորդակցության մեջ։ Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել […]
14:05 02.09.2021
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձն է։ Պետություն, որ հռչակվել է իր ժողովրդի կյանքին և գոյությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո՝ որպես մարդու հիմնարար իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի ապահովման երաշխիք։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Էթնիկ զտման և ազգային հողի վրա խտրականության 70-ամյա քաղաքականությունը, որ իրականացվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի […]
13:43 02.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել […]
13:35 02.09.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի համար: Հայտնի են նաև հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները: Հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դավիթ Յուրչենկո (խաղային համար՝ 1) Անդրե Չալըշըր (խաղային համար՝ 2) Դավիթ Տերտերյան (խաղային համար՝ 3) Տարոն Ոսկանյան (խաղային համար՝ 4) Արտակ Գրիգորյան […]
13:21 02.09.2021
«Արզնի 2-Երևան» ջրատարը վերաշահագործվեց։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:
13:12 02.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի […]
00:00 02.09.2021
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 5․5 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 3․12 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 9000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ […]
23:47 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի մոտ գտնվող «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ ղաշ» սարալանջի հատվածում «UAZ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, […]
23:39 01.09.2021
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 24 քմ) […]
23:21 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17:02-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 4-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել 18:13-ին: Այրվել է մոտ 200 […]
23:16 01.09.2021
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը է եկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Armspoirt.am-ի փոխանցմամբ՝ Արոնյանը քառորդ եզրափակչի պատասխան խաղում ևս հաղթանակի է հասել արբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ արդեն 2։1 հաշվով: Արոնյանը դուրս եկավ մրցաշարի 1/2 եզրափակիչ: Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը 3-1 հաշվով պարտության էր […]
23:08 01.09.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ԱԻՆ-ից ազգաբնակչությանը կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Հանրապետության […]
22:57 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել` 20:23-ին: Այրվել է մոտ 1300 […]
22:52 01.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ -Արդյո՞ք հայկական կողմը ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարացում։ Ընթանում են արդյո՞ք բանակցություններ ՌԴ խաղաղապահ զորակազմի անժամկետ տեղակայումն ապահովելու նպատակով: -Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Ռուսաստանը, որի անմիջական ներգրավվածության արդյունքում 2020թ. նոյեմբերի […]