21:02 19.08.2021
48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթելով իրենց մրցակիցներին դուրս եկան կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հայ մարզիկները նկատելի առավելությամբ հաղթեցին մարզաձևում ուժեղագույններից համարվող ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկներին։
20:59 19.08.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը փոխանցում է, որ ՓԲ ընկերությունը իրազեկում է քաղաքի ներքոհիշյալ փողոցների ջրօգտագործողներին, որ 2021թ. օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև 18:00 կջրազրկվեն հետևյալ փողոցները. 1. Առ. Առաքելյան 1-ին փակուղի 2. Առ. Առաքելյան 2-րդ փակուղի 3. Հովհ. Թումանյան նրբանցք 4. Հովհ. Թումանյան փակուղի 5. Գեն. Իվանյան փ. 6. Գեն. Իվանյան 2-րդ նրբանցք 7. Գեն. Իվանյան 3-րդ […]
20:42 19.08.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ այսօր շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացվել է կառավարության 2012 թվականի N 1348-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում են ընդերքօգտագործողների կողմից հանքավայրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևի փոփոխություններ: Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, Լիլիա Շուշանյանը նշել է, որ հանդիպման նպատակը նախագծի շրջանառման դեռևս […]
20:31 19.08.2021
2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ […]
16:00 19.08.2021
Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի […]
15:52 19.08.2021
Սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ Արցախում․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արցախի Հանրապետության կառավարությունը, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ օգոստոսի 28-ից մեկշաբաթյա դասընթացներ կանցկացնեն Արցախում: Ծրագրի շրջանակում «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Արցախի համայնքային զարգացման նոր բիզնես մոդել» խորագրով դասընթացները կիրականացվեն ինչպես մասնակիցների անմիջական ներկայությամբ, այնպես էլ առցանց ձևաչափով։ Դասընթացների արդյունքում մասնակիցները […]
15:46 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։ Նիստում քննարկվել են Միության […]
15:45 19.08.2021
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների […]
15:36 19.08.2021
Օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները: Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի արդյունավետությունը: Հանձնաժողովն ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է […]
15:31 19.08.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Սերոբ Դ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
15:26 19.08.2021
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հատվածում անդրադարձ կա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրում նշված է, որ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական […]
15:17 19.08.2021
Օգոստոսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերում հանդիսավոր միջոցառումներով մեկնարկել է 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զորամիավորման հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանները։ Ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են […]
15:09 19.08.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին, փոխանցում է էկոնոմիկայի նախարարությունից։ Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով: Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես` սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ […]
15:05 19.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էդվարդ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: Մեկ այլ որոշմամբ` Դավիթ Գասպարյանն ազատվել է ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից, հայտնում է կառավարության պաշտոնական […]
15:02 19.08.2021
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանn անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին, փոխանցում է ermenihaber-ը։ Նա, մեկնաբանելով «Թալիբան» արմատական կազմակերպության կողմից Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության սահմանելը, նշել է, որ այդ ամենի մեղավորն ամերկյան իշխանություններն են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ցանկանում էր տեսնել Աֆղանստանում ամերիկահաճո իշխանություն։ Այնուհետև Նիշանյանը թալիբների կողմից Քաբուլի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, համեմատել […]
14:55 19.08.2021
Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Նախարարը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե […]
14:50 19.08.2021
Աֆղանստանի Կունար նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալները ազգային դրոշներով ավտոմեքենա են գնդակոծել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երկրի արևելքում գտնվող Ասադաբադ քաղաքում։
14:25 19.08.2021
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թթ. Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, որից ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը՝ 201800 ծառ։ Շրջակա միջավայրի […]
14:17 19.08.2021
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեսաուղերձ է հրապարակել, որով դիմում է մարդկությանը COVID-19-ի դեմ պատվաստվելու կոչով, փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Պատվաստվելը սիրո դրսևորման ձև է»,- ասում է նա: Հռոմի պապը պատվաստումն անվանում է բարոյական պարտավորություն: Նա բարձր է գնահատել հետազոտողների և գիտնականների աշխատանքը` Covid-19-ի դեմ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութեր արտադրելու առումով: «Փառք […]
14:00 19.08.2021
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրեն Պ.-ն, որը 2014 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:52 19.08.2021
Օգոստոսի 18-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տոնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Երից Մանկանց» վանքի հարակից անտառածածկ հատվածում բռնկված հրդեհը շարունակվում է: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները երկու մարտական հաշվարկով մեկնել են կանչի վայր և աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Սակայն կրակն արագորեն տարածվել է ուղեկցվող քամու ուժգնացման պատճառով: […]
13:44 19.08.2021
Պակիստանի Փենջաբ նահանգում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 30 մարդ Է տուժել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով ՝ տուժածները շիա կրոնական երթի մասնակիցներ են։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Այս տարի օգոստոսի 19-ին շիաները տոնում են Աշուրան՝ 7-րդ դարում զոհված մահմեդական Իմամ Հուսեյնի ՝ Մուհամեդ մարգարեի թոռան վշտի օրը: […]
13:37 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես […]
13:30 19.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
13:24 19.08.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին: Նույն միտքը Արթուր Թովմասյանը նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն է ընդգծել: […]
13:15 19.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Օգոստոսի 18-19-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:09 16.08.2021
«Թալիբան» շարժման գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Քաբուլի պետական հեռուստատեսությունը և իրենց ուղերձում քաղաքացիներին հանդարտության կոչ են արել, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: «Թալիբանը» վերահսկում է Քաբուլում պետական հեռուստատեսությունը և քաղաքացիներին կոչ է անում հանդարտվել», – հաղորդում է հեռուստաալիքը: Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները […]
23:58 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 18:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ և Շնող գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը գլորվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Բաբանց տախտ» կոչվող հանդամասից մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք «Беларус» մակնիշի տրակտորը […]