23:41 15.08.2021
Օգոստոսի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Օհանավան և Մուղնի գյուղերում, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին և Ալավերդի քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]
23:00 15.08.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Դարակերտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes, Opel և Иж մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
22:45 15.08.2021
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 15-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […]
22:25 15.08.2021
Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր՝ ժամը 12-ից 1-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ […]
22:14 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:27-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկալանջ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծաղկալանջ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 19:40-ին։ Այրվել է մոտ […]
21:56 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:13-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 100 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները Ջ․ Թ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:
21:30 15.08.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․ «Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե, Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել Հնդկաստանի մշակութային […]
21:18 15.08.2021
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ինքնաթիռով մեկնել է երկրից։ Համացանցում օդանավակայանում արված կադրեր են հրապարակվել: Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը։ Գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք […]
20:30 15.08.2021
Օգոստոսի 15-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, […]
20:20 15.08.2021
2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է, իսկ ոստիկանները լքել են դեպքի վայրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, […]
19:31 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
19:04 15.08.2021
Հայիթիում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի։ Այս մասին հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ «Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 724: 500 մարդ մահացել է Հարավ դեպարտամենտում, 100-ը՝ Գրանդ Անս դեպարտամենտում, 122-ը ՝ Նիպպ դեպարտամենտում, երկու մարդ զոհվել է երկրի հյուսիս-արևմուտքում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
18:18 15.08.2021
Աֆղանստանի կառավարումը փոխանցվել է խորհրդին, որում ընդգրկվել են ազգային քրեականացման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան և երկրի նախկին նախագահ Համիդ Քարզայը, հաղորդել է «Թալիբան» շարժման «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը: Նրա տվյալներով՝ ավելի ուշ խորհուրդը իշխանությունը կփոխանցի անմիջապես թալիբներին։ Ավելի վաղ Քաբուլի նախագահական պալատում, որտեղ բանակցություններ են ընթանում «Թալիբանի» պատվիրակության ներկայացուցիչների և կառավարության միջև իշխանության փոխանցման շուրջ, […]
17:30 15.08.2021
Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը հայտարարությամբ հայտնում է Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքի հայկական թաղամասը նշող ցուցանակի անհայտ անձանց կողմից քանդման մասին, ինչը հստակորեն միտված է ամենուրեք ներհամայնքային անվստահություն և նոր լարումներ հրահրելուն։ Հայատարարության մեջ նշված է. «Լիբանան թեւակոխած է իր ճգնաժամին շատ վտանգաւոր հանգրուանը, ուր կենցաղային անտանելի իրավիճակն ու ապահովական դրութիւնը անկասելի արագութեամբ կը թուին […]
17:17 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
17:02 15.08.2021
Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով, Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, […]
16:48 15.08.2021
Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերը հեռացել է կյանքից: Համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը մահացել է 76 տարեկանում։ Այս մասին հայտնում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը։ Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ նա մահացել է կիրակի առավոտյան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ վերջին տարիներին Մյուլերը պայքարել է Ալցհեյմերի հիվանդության […]
16:33 15.08.2021
Ստեփանակերտում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի շենքերի բակերում: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: «Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին իր նպաստն է բերում նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը: Մասնավորապես, վերջինիս աջակցությամբ 5 տոննա տարողությամբ բաքեր են տեղադրվում ջրազուրկ բնակելի […]
15:46 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Ռադիոկայմ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
15:31 15.08.2021
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Արտաշ Սարիբեկյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 25-ամյա Գրիգորի Մուրադյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Մարիամ Վանյանը և 9-ամյա Արման Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
15:16 15.08.2021
Աֆղանստանի արևելքում հարյուրավոր բանտարկյալներ փախել են բանտից: Նրանց հաջողվել է խռովություն կազմակերպել և ազատ արձակվել կիրակի՝ օգոստոսի 15-ին։ Աֆղանստանի ոստիկանությունում հայտարարել են, որ փախուստը տեղի է ունեցել բանտի տնօրենի անփութության պատճառով։ Հսկիչները փորձել են կանգնեցնել իրավախախտներին՝ կրակ բացելով նրանց վրա։ Ընդհանուր առմամբ, բանտում գտնվել է մոտ 600 մարդ, այդ թվում ՝ «Թալիբան» շարժման գրոհայիններ: Իրավիճակի […]
15:06 15.08.2021
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական է տվել, հայտնում է Sputnik-ի աֆղանական ծառայությունը ՝ վկայակոչելով տեղի աղբյուրները։ Պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չի հաստատվել։ Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու։ Ինչպես հաղորդել է Al Arabiya-ն, Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները։ […]
14:44 15.08.2021
Օգոստոսի 15-ին` ժամը 10:31-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցում գտնվող տներից մեկի մոտակա ավտոտնակի (մոտ 100 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ […]
14:30 15.08.2021
Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի«Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները: Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»:
14:19 15.08.2021
«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանի ամբողջ տարածքում վերահսկողություն են հաստատել, հաղորդում է «Ալ Արաբիա» – ն: Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու։ Ինչպես հաղորդել է Al Arabiya-ն, Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Թալիբան» […]
14:13 15.08.2021
Օգոստոսի 14-ին` ժամը 19:09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբաց գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող բարդին արմատախիլ է եղել․ առկա է ընկնելու վտանգ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են մոտ 15 […]
14:03 15.08.2021
Լիբանանի հյուսիսում գտնվող Աքարի շրջանում վառելիքի պահպանման ռեզերվուարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով մերձավորարևելյան երկրի առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի Աքարա քաղաքում վառելիքային լցանավ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս շուրջ 100 մարդ տուժել է:
13:49 15.08.2021
«Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրներին: Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել էր, որ կառավարության հետ բանակցություններ է վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության շուրջ: Թալիբները նաևհայտարարել են, որ Աֆղանստանի կառավարությունը Քաբուլի անվտանգության համար պատասխանատու կլինի մինչև անցումային գործընթացի ավարտը: […]
13:41 15.08.2021
Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները, հաղորդում է Al Arabiya-ն: Աղբյուրի տվյալներով ՝ իշխանության փոխանցումը Աֆղանստանի գործող իշխանություններից անցումային շրջանի վարչակազմին տեղի կունենա այսօր երկրի մայրաքաղաքի նախագահական պալատում: Որոշ ժամանակ առաջ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը Tolo News հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ «Քաբուլը հարձակման չի ենթարկվի, իշխանության անցումը կանցնի […]