13:34 15.08.2021
Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, […]
13:22 15.08.2021
Օգոստոսի 15-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, […]
12:53 15.08.2021
«Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ-ին։ Գործակալության տվյալներով՝ թալիբները շրջապատել են Աֆղանստանի մայրաքաղաքը բոլոր կողմերից և սկսել են մուտք գործել քաղաք: Ինչպես փոխանցում է աղբյուրը, մայրաքաղաքի ծայրամասերում փոխհրաձգություն է։ Մինչդեռ, Քաբուլից ստացվող տեղեկատվության համաձայն, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Ինչպես Twitter-ում հայտարարել […]
12:39 15.08.2021
Լիբանանի Աքարա քաղաքում վառելիքային լցանավ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս շուրջ 100 մարդ տուժել է: Այս մասին օգոստոսի 15-ին Twitter-ի իր էջում հայտնել է լիբանանյան Կարմիր Խաչը ։ «Մեր թիմերը Աքքարում լցանավի պայթյունի հետևանքով 20 դի և ավելի քան 7 տուժածների տեղափոխել են տեղի հիվանդանոցներ»,- ասված է գրառման մեջ: Դեպքի […]
12:25 15.08.2021
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը զինյալներին կարգադրել է չմտնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Ներկայում բանակցություններ են ընթանում երկրի կառավարության հետ խաղաղ ճանապարհով քաղաք մտնելու հնարավորության շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
12:14 15.08.2021
Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Երեկ կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, հայ շախմատիստներից հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը (5), Սուսաննա Գաբոյանն (4) ու Մարիամ Մկրտչյանը (2.5): Էլինա Դանիելյանը լրացուցիչ արդյունքներով դարձավ առաջատար: Եվս 5 շախմատիստուհի ունի 5 միավոր: Ոչ-ոքի է խաղացել Լիլիթ Մկրտչյանը (3.5): Ցավոք, պարտություններ են […]
12:01 15.08.2021
Օգոստոսի 15-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, […]
11:32 15.08.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 5 579 դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 867 մարդ:
11:18 15.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի […]
11:02 15.08.2021
Օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]
10:53 15.08.2021
«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրկան ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել #ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող, Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վիհայ […]
10:44 15.08.2021
Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են ծխացող օջախներ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ […]
10:29 15.08.2021
Հայիթիում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 35 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է շուրջ 125 հազար մարդ: Նախօրեին Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի զոհ է դարձել 304 […]
10:15 15.08.2021
Օգոստոսի 15-ին՝ ժամը 01։05-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:57 14.08.2021
Օգոստոսի 14-ին` ժամը 14։59-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական […]
23:47 14.08.2021
Օգոստոսի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2․2 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․8 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 9000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 7000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3200 քմ, Կենտրոն […]
23:40 14.08.2021
Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 227-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ Իշխանությունների տեղեկություններով ՝ զոհվածների թվում է հանրապետության նախկին սենատոր Գաբրիել Ֆորտյունեն։ Առավել տուժել են Հարավ, Գրանդ Անս և Նիպպ դեպարտամենտները. դրանցում արձանագրվել են բժշկական ենթակառուցվածքի և պաշտամունքի վայրերի ավերածություններ: Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ […]
23:27 14.08.2021
Օգոստոսի 14-ին` ժամը 21:35-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի խաչմերուկի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. քարերը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել […]
23:15 14.08.2021
Երեկ՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն […]
23:00 14.08.2021
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Արթուր Մելքումյանի գլխավորած Հայաստանի ընտրանին շարունակում է հաղթական ելույթները։ Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն առայժմ անպարտելի են և մեկը մյուսից գեղեցիկ հաղթանակներ են տոնում։ Այս մասին տեղեկացրին Բռբցքամարտի ֆեդերացիայից։ Այսօր 52 կգ քաշային Ալեն Ստեփանյանի հաղթանակը երեկոյան մրցահերթում զարգացրեցին 42 կգ քաշային Վահագն Գալստյանն ու 50 […]
22:48 14.08.2021
«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Բալխ նահանգի Մազարի Շարիֆ կենտրոնը և Աֆղանստանի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի խորհրդարանականին: Գործակալության զրուցակցի խոսքով ՝ սկզբում ապստամբներին հանձնվել են աֆղանական բանակի՝ նահանգում տեղակայված զորամասերը, իսկ հետո նաև այլ կառավարամետ ուժեր: Հաղորդվում է նաև, որ թալիբները գրավել են նահանգապետի գրասենյակը և այլ օբյեկտներ։ Այսպիսով, […]
22:34 14.08.2021
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում oգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ […]
22:20 14.08.2021
Օգոստոսի 14-ին՝ ժամը 17։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Շառլ Ազնավուր թիվ 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։10-ին, մարվել՝ ժամը 18։33-ին։ Այրվել է մոտ 50 հակ անասնակեր և խոտածածկույթ […]
21:48 14.08.2021
Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 55 մարդ է զոհվել։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների վարչությունը (AFAD)։ «Հեղեղումների հետևանքով 46 մարդ է զոհվել Կաստամոնում, 8 մարդ՝ Սինոփում, մեկ մարդ՝ Բարտինում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու նահանգում առնվազն 44 մարդ է մահացել […]
21:21 14.08.2021
Առնվազն 29 մարդ է զոհվել շաբաթ առավոտյան Հայիթիի հարավային նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնել է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ «Ներկայում զոհվածների որոնումներ են ընթանում ։ Այս պահին գրանցվել է 29 զոհ», – հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Իշխանությունների տեղեկություններով ՝ զոհվածների թվում է հանրապետության նախկին սենատոր Գաբրիել Ֆորտյունեն։ Առավել տուժել […]
21:08 14.08.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամիասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամիասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի […]
20:54 14.08.2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում առաջին բուժօգնությունն են ստացել: Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, […]
20:40 14.08.2021
Հայիթիի իշխանությունները հայտնել են երկրաշարժի հետևանքով առնվազն 5 մարդու մահվան մասին։ Նշվում է, որ մարդիկ զոհվել են երկրի հարավում: Տուժել են նաև բժշկական օբյեկտներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել շաբաթ օրը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Փեթի-Տրու-դե-ՆԻՊ փոքր բնակավայրից 8 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է […]