14:41 20.08.2021
Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները: Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արագացնելու համար քաղաքացիների համար որոշ սահմանափակումներ կմտցվեն: Էրդողանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին ուստարվա բացումից անմիջապես հետո չպատվաստված ուսուցիչները և դասախոսները, ինչպես նաև ուսհաստատություններում սպասարկողները պետք է 2 […]
14:34 20.08.2021
«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Բայրամյանի համար սա առաջին հրավերը չէ. նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Ակումբը հաջողություն է մաղթել Բայրամյանին հավաքականի կազմում […]
14:25 20.08.2021
Օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին թվային փոխակերպման հարցերի մասով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) ձևավորման վերաբերյալ որոշում է կայացվել: Խմբի ստեղծման հիմնական նպատակը Միությունում Տվյալներ շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մշակումն է: «Աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ գործիք է ԵԱՏՄ-ում թվային փոխակերպման մասով համաձայնեցված որոշումների և մոտեցումների մշակման համար: Գլխավորապես խոսքը գնում է Տվյալների շրջանառության […]
14:16 20.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը […]
14:14 20.08.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների և Կենտրոնի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 35-ամյա Խաչատուր Ա.-ն, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]
14:08 20.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն […]
14:00 20.08.2021
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ավարտվել են թվով 11 փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ տարվանից անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Ներքին Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 250 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել էր ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, ծրագրի մեկնարկը […]
13:53 20.08.2021
Չոլպոն-Ատեում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա բացառումների ու սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման 2021-2022 թվականներին: Ընդհանուր առմամբ ցանկում առկա է 14 խոչընդոտ. 13 սահմանափակում և 1 բացառում: «Ցանկի ձևավորումը աշխատատար, սակայն շատ կարևոր գործընթաց է: Փաստացի այսօր կառավարությունների ղեկավարները նշել են Միության համար առավել զգայուն խոչընդոտները, որոնք […]
13:46 20.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 19-20-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:38 20.08.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Աբովյան» թաղամասի, Լեռնավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է […]
13:31 20.08.2021
Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ: Քննարկվել են Արցախի Հանրապետության 30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է տոնական ձևաչափի փոփոխման անհրաժեշտության մասին: ԱՀ 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին։
13:23 20.08.2021
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ Ֆեդերալ սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի առաջնորդությամբ Արցախի ավստրալիացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։ Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Արցախի ավստրալիացի բարեկամների խումբը կազմավորվեց 2019 թ․ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը […]
13:12 20.08.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 19-ին Խանջյան փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Ռ.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 1-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
13:09 20.08.2021
Հայաստանում տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ: Հայկական կողմից ընդգրկված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, […]
23:59 19.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարահատվածը փակ է լինելու։ Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
23:47 19.08.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չի բացառել, որ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության մանդատը կարող է փոփոխվել ՝ կախված երկրում ստեղծված իրավիճակից ՝ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո: «Եթե իրավիճակը զարգանա սխալ ուղղությամբ, մենք ստիպված կլինենք ուսումնասիրել մանդատի հարմարեցման հնարավորությունը»,- ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ եթե հաջողվի հասնել ներառական կառավարության ձևավորմանը, ինչպես նաև եթե թալիբները […]
23:34 19.08.2021
Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
23:21 19.08.2021
Շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Նախավերջին՝ 10-րդ տուրում առաջատարներին հետապնդող Էլինա Դանիելյանը հաղթանակի հասավ վրացի Բելլա Խոտենաշվիլիի նկատմամբ ու հավասարվեց առաջատարին: Առաջատար Օսմակ Լուլիան ոչ-ոքի խաղաց և այժմ Դանիելյանի հետ 8 միավորով կիսում է առաջին հորիզոնականը: Հաղթանակի հասավ նաև Լիլիթ Մկրտչյանը, փոխանցում է Armsport.am-ը։ Ոչ-ոքիներ խաղաց Աննա Սարգսյան: Պարտություններ կրեցին Մարիա Գևորգյանը, Սուսաննա […]
23:10 19.08.2021
Օգոստոսի 19-ին Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Ինչպես փոխանցում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, նախագահ Զելենսկին շնորհավորել է Վ. Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրանացի ժողովուրդների համագործակցությունը […]
22:55 19.08.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կարծում ենք, որ կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը՝ իրականացնելով հետևյալ կարևոր փոփոխությունները. ✅դպրոցում սովորողի կողմից ընտրված առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության […]
22:43 19.08.2021
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդ Հ. […]
22:30 19.08.2021
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել կանոնները Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-24-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]
22:08 19.08.2021
Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն ավելի վաղ կոչ էր արել դիմադրություն ցույց տալ թալիբներին, հայտարարել է, որ չի համաձայնի հանձնվել կամ հավատարմության երդում տալ նրանց, հաղորդում է Monde թերթը ՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ձայնագրությունը: Նա կրկին նշել է, որ օրենքով այժմ ինքն է երկրի ղեկավարը։ «Մենք լեգիտիմություն ունենք։ Ուժով ստացած իշխանությունը լեգիտիմություն չի […]
21:56 19.08.2021
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի Կորոնավիրուսային բաժանմունքում անմարդկային և մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Ընդ որում, այցի ընթացքում բաժանմունքում պացիենտներ չեն եղել, բայց այս պահին կան բուժում ստացող մարդիկ: Այս մասին գրել էՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, աշխատակազմի մշտադիտարկման այցն արձանագրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» […]
21:43 19.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի Պետրովի, Կարեյան, Բուռնազյան,Ազատամարտիկների, Հ.Աբրահամյան, Սազայու, Գ.Միքայելյան, Ս.Աղեկյան, Կ.Հայրապետի, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Բարեկամության, Զ.Անդրանիկի, Կաբելագործների, Դաշտոյան, Բունիաթյան, Բոշնաղյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:35 19.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը: Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ […]
21:17 19.08.2021
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Աշտարակ քաղաքի Հովայի փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Ռազմիկ Ա.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]
21:04 19.08.2021
Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն […]