22:49 20.08.2021
57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով: Բռնցքամարտի ֆեդերացիան պարգևատրման արարողությունից տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել ու ոսկե մեդալ նվաճել 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։
22:22 20.08.2021
Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցչին։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ է տոնել ու ոսկե մեդալ նվաճել 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։
22:08 20.08.2021
Արդեն շահագործման են հանձնվել Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ճանապարհի կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 […]
21:53 20.08.2021
Առաջին ոսկե մեդալը Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու ոսկե մեդալ նվաճեց 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։ Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։
21:27 20.08.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ պատրաստ է աշխատել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ ՝ Աֆղանստանում ճգնաժամի դիվանագիտական և քաղաքական լուծում գտնելու համար: «Ես ցանկանում եմ մարդկանց հավաստիացնել, որ մենք կշարունակենք քաղաքական և դիվանագիտական լուծումներ փնտրել Աֆղանստանի իրադրության շուրջ և, իհարկե, եթե հարկ լինի, կաշխատենք «Թալիբանի» հետ», – ասել է Ջոնսոնը Sky News հեռուստաալիքի […]
17:30 20.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրությամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ […]
16:59 20.08.2021
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։ Հորդորում ենք պահպանել հակահամաճարակային կանոնները»:
16:58 20.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գերմաներեն Guten Tag («Բարի օր») արտահայտությամբ և ծաղիկներ է նվիրել: «Վստահ եմ, որ դա կլինի ոչ միայն հրաժեշտի այց, բայց նաև այց, որը լի է լուրջ բովանդակությամբ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման սկզբում անսպասելի հեռախոսազանգ է […]
16:53 20.08.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նիստ գումարելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:
16:47 20.08.2021
Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 9 հասցեում վերակառուցվում է սամբոյի և ձյուդոյի մարզադահլիճ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ ԱՀ քաղաքաշինության նախարարության նախագծային առաջադրանքով նախատեսված է գոյություն ունեցող «Տատիկ-Պապիկ» հանդիսությունների սրահը վերահատակագծել որպես սամբոյի և ձյուդոյի մասնագիտացված մարզադահլիճ։ Ներկա դրությամբ ընթացքի մեջ են քանդման աշխատանքները։
16:39 20.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Ալավերդի և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 8-14-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում օգոստոսի 9-11-ին և 13-ին, Վանաձորում՝ օգոստոսի 8-ին և 9-ին, 13-ին և 14-ին:
16:34 20.08.2021
Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Անձնակազմն իր մարտունակության, ներդաշնակ գործողությունների և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր […]
16:29 20.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին, 13-ին և 15-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 12-ին և 14-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում` գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում: […]
16:24 20.08.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։ Ինչպես հաղորդում են ՏԿԵ նախարարությունից, նախագծի նպատակն է կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, որոնք ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում: Նախագծին […]
16:18 20.08.2021
Օգոստոսի 18-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Օգոստոսի 19-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ «Մերսեդեսի» վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն։
16:12 20.08.2021
Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում կարճաժամկետ ձևաչափով բացվել են լուսանկարչության, ֆիլմարտադրության, […]
16:01 20.08.2021
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարևորեց Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները: Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն […]
15:54 20.08.2021
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ Արարատ Սամվելի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի […]
15:44 20.08.2021
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք, ռազմական տեխնիկան բերել է մարտական վիճակի և դուրս է եկել նախորոշված […]
15:35 20.08.2021
Օգոստոսի 18-ին՝ ժամը 00.10-ին, «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաների վարորդները Կոմիտասի պողոտայում վրաերթի էին ենթարկել մոտ 70 տարեկան անհայտ անձի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամը 07.00-ին մահացել էր: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված անձը 72-ամյա Սարգիս Դանիելյանն է։ Կատարվում է նախաքննություն:
15:30 20.08.2021
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Ծովակալ Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը հունիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ռուդիկ Բ.-ն հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
15:28 20.08.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացրին նախարարությունից։ Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ […]
15:21 20.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, […]
15:13 20.08.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու համար։ Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը բանակցություններ են սկսել Կրեմլում։ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված կադրերի համաձայն՝ Մերկելն արդեն ժամանել է Ալեքսանդրովսկի այգի, որտեղ ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները պլանավորում […]
15:08 20.08.2021
Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա […]
15:00 20.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 19-ին Բազումի բաժին է ներկայացել 28-ամյա Արտյոմ Փ.-ն, որը հունիսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
14:50 20.08.2021
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախտումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն: […]