TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Չինաստանի արևելյան ափին ուժեղ ալիքի զոհ է դարձել 10 մարդ

20:28 14.08.2021

Չինաստանի արևելյան ափին դժբախտ պատահար է տեղի ունեցել. ուժեղ ալիքի զոհ է դարձել 10 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Չժանչժոու քաղաքի (Ֆուցզյան նահանգ) շրջանում։ Բոլոր տուժածները լողափում հանգստացող մարդիկ են։ Ինչպես ճշտել է ոստիկանությունը, հզոր ալիքի հետևանքով ծովում է […]

̰
Ուրցաձոր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար

20:15 14.08.2021

Օգոստոսի 14-ինъ ժամը 14։59-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

00:19 14.08.2021

Օգոստոսի 13-ին` ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:57 13.08.2021

Օգոստոսի 11-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:50 13.08.2021

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ին, 15-18-ն առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը […]

̰
ԱՆ-ն՝ COVID-19-ի դեմ հղիների պատվաստման մասին

23:42 13.08.2021

Ապացուցված է, որ COVID-19-ով վարակված հղիները հիվանդության ծանր ընթացքի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քան վերարտադրողական տարիքի այլ կանայք, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ հղիության ընթացքում COVID-19-ը կարող է վաղաժամ ծննդաբերության և նորածինների շրջանում առողջական խնդիրների պատճառ դառնալ, մասնավորապես՝ անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի միջամտության։ 35 և բարձր […]

̰
Սարդարապատ գյուղում այրվել է մոտ 870 հակ անասնակեր

23:38 13.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։42-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 870 հակ անասնակեր:

̰
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 38-ի

23:27 13.08.2021

Թուրքիայի սևծովյան ափի Կաստամոնու և Սինոփի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան: Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել Թուրքիայի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին գավառները, որոնք տուժել են ջրհեղեղից եւ սելից: «Կաստամոնում […]

̰
Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

23:20 13.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ՝ վարչապետի որոշմամբ, Կարեն Բրուտյանն ազատվել էր ֆինանսների […]

̰
Աֆղանստանում տիրող իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ՄԱԿ

23:12 13.08.2021

Աֆղանստանում տիրող իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Աֆղանստանում իշխանության զավթումը ռազմական ճանապարհով կհանգեցնի կա՛մ երկար քաղաքացիական պատերազմի,կա՛մ երկրի մեկուսացման, ընդգծել է Գուտերեշը։ «Ես «Թալիբանին» կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումը և սկսել ազնիվ բանակցություններ Աֆղանստանի և նրա ժողովրդի շահերի համար»,- նշել է Գուտերեշը: «Թալիբան» արմատական շարժման […]

̰
Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով

23:06 13.08.2021

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: «ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ […]

̰
Թալիբները հայտարարություն են տարածել

22:58 13.08.2021

«Թալիբան» արմատական շարժման անդամները հանդես են եկել ուղերձով, որում հավաստիացրել են Աֆղանստանի հարևան երկրների, ինչպես նաև Իսլամական Հանրապետությունում գտնվող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների անդամների համար սպառնալիքի բացակայության մասին: Այս մասին ասվում է երկուշաբթի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։ «Մենք ցանկանում ենք հերթական անգամ հաստատել մեր հարևաններին, որ մեր կողմից նրանց ոչ մի խնդիր չենք […]

̰
Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Քաբուլ

22:49 13.08.2021

Ամերիկացի դիվանագետների տարհանման համար Վաշինգտոնն արդեն ձեռնամուխ է եղել լրացուցիչ զինծառայողների տեղափոխմանը Աֆղանստանի մայրաքաղաք։ Զորքերի հիմնական մասը կժամանի մինչև հանգստյան օրերի ավարտը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Զորքերի տեղափոխումը տեղի է ունենում այս պահին», – հավելել է Քիրբին: Նրա խոսքով ՝ Քաբուլ է մեկնելու նաև ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադի […]

̰
Ուժեղացված ծառայություն Սիսիանում

22:42 13.08.2021

Օգոստոսի 12-ի երեկոյան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները, ինչպես և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին Սիսիանի բաժնի սպասարկման տարածքում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 ավտոմեքենա, որոնցից մեկի բեռնախցիկում «Սայգա» տեսակի հրազեն կար՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 42 մարտական փամփուշտով։ Հայտնաբերվել են նաև հրացան, մահակներ, մեքենան ոչ սթափ […]

̰
Հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում

22:32 13.08.2021

2021 թվականի հուլիսը դարձել է ամենաշոգ ամիսը եղանակի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին ուրբաթ հայտնել է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։ Գերատեսչությունը եղանակային դիտարկումներ է իրականացնում 1880 թվականից։ Հուլիս ամսվա նախորդ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է 2016-ի հուլիսին, այնուհետև նույն ցուցանիշը հասել է 2019-ին և 2020-ին: Ներկայիս ռեկորդը գերազանցում է այդ տարիների ցուցանիշները: […]

̰
Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու

22:20 13.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Վարոսյանին վարչապետի արարողակարգի պատասխանատու նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- ասված է որոշման մեջ։

̰
Չինաստանը COVID-ի պատճառով փակել է աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկի տերմինալը

22:08 13.08.2021

Չինաստանը փակել է Նինբո-Չժոուշան նավահանգստի տերմինալներից մեկը, որը աշխարհում երրորդն է բեռների շրջանառությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը օգոստոսի 13-ին։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, որբ պարզվել է, որ աշխատակիցներից մեկը COVID-19-ով է վարակվել։ Մեշան տերմինալի գործողությունները դադարեցվել են օգոստոսի 12-ին։ Փորձագետներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ դա սպառնալիքի տակ է դնում մատակարարման շղթան, […]

̰
Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դիմակայել ահաբեկչությանը Աֆղանստանում. Ջոնսոն

21:57 13.08.2021

Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, որոնք  ցանկանում են թույլ չտալ Աֆղանստանը ահաբեկիչների որջ դարձնելը։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։ «Պետք է իրատես լինել այն հարցում, որ վերաբերում է Մեծ Բրիտանիային կամ ցանկացած այլ երկրի՝ Աֆղանստանում ռազմական լուծման հասնելու հնարավորություններին։ Ընդ որում, մենք, անկասկած, կարող ենք […]

̰
SHANTNEWS

21:55 13.08.2021

̰
Հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

21:50 13.08.2021

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին բաժին է ներկայացել 65-ամյա Մնացական Բ.-ն, որը օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային […]

̰
ՆԱՏՕ-ն որքան կարող է կաջակցի Աֆղանստանի կառավարությանը և բանակին. Ստոլտենբերգ

21:49 13.08.2021

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է որքան կարող է օգնել Քաբուլում կառավարությանը։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ Աֆղանստանի իրադրության վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով: «Մեր նպատակը մնում է աֆղանական կառավարության և անվտանգության ուժերի աջակցությունն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի», – հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի […]

̰
Կարեն Բրուտյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

21:36 13.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստգորագրել Կարեն Բրուտյանն ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին ազատել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰ ̰
Կոպիրկինն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող դիրքեր

21:15 13.08.2021

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցուն (X դար) և VI դարում կառուցված Սուրբ […]

̰
Մանե Գևորգյանն արձակուրդ է մեկնում

17:00 13.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը արձակուրդ է մեկնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

16:59 13.08.2021

Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածի (կմ 20+900 – կմ 22+700 և կմ 23+000 –կմ 31+200) հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն […]

̰
Վրաստանը 52 տոննա հիվանդ կարտոֆիլ է վերադարձրել Թուրքիային

16:58 13.08.2021

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ: Պարզվել է, որ կարտոֆիլը հիվանդ է: Վրաստանի կառավարության […]

̰
Կրթական նոր հնարավորություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի 1500 աշակերտի և 150 ուսուցչի համար

16:57 13.08.2021

«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտի, բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցչի համար: Հեռավար և առկա աշխատարանների ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները կծանոթանան հայալեզու կրթական ռեսուրսների հետ աշխատելու նոր գործիքներին, որոնք ուսումնառությունը և ուսուցումը կդարձնեն առավել […]

̰
«Պետական կառույցները պետք է անտեսեն լատինատառ գրությունները. դա պատշաճ վերաբերմունք չէ մայրենիի նկատմամբ». Լեզվի կոմիտեի նախագահ Դ. Գյուրջինյան

16:56 13.08.2021

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է կոմիտեի վերջին 7 ամսվա գործունեության արդյունքները։ Նրա խոսքերով՝ նշված ժամանակահատվածում կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանման, խախտումների բացահայտման և դրանք վերացնելու պահանջով հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան: Վերջին 7 ամսվա ընթացքում հարուցվել է 63 վարչական վարույթ, […]

̰ ̰
BACK_TO_TOP