TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Աղիքային վարակի դեպք Արմավիրի մարզում․ բոլոր տուժածներն օգտագործել են շրջիկ ցիստեռնից գնված ջուր

16:52 13.08.2021

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի […]

̰
Խոտ գյուղի հարակից տարածքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

16:46 13.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰ ̰
Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

16:35 13.08.2021

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։ Զինծառայողների ապահովագրության […]

̰
Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք առանց նույնականացման քարտ ներկայացնելու կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023-ի հունիսի 1-ը

16:29 13.08.2021

Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով վերանայվել է պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը։ Այս մասին տեղեկացրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սոցփաթեթի հատկացման կարգի գործող կարգավորումների համաձայն` սոցփաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի) օգտվելու և սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման է նույնականացման քարտի առկայությունը: Մինչև սույն թվականի […]

̰
Մահվան ելքով վթար Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին

16:21 13.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 04.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին, կողաշրջվել և այրվել. 24-ամյա ուղևոր Մեսրոպ Մկրտչյանը մահացել է, իսկ 27-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
ԱՀ դատախազությունը սկսել է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց պետաջակցության գործընթացի օրինականության ուսումնասիրություն

16:14 13.08.2021

ԱՀ կառավարության 03.06.2021թ. N 579-ն որոշմամբ հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը, որում սահմանված են շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, աջակցության չափը, տեսակները և այլն: Ինչպես տեղեկացրին ԱՀ դատախազությունից, ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ տարբեր […]

̰
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

16:02 13.08.2021

Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օձուն գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Հովսեփ Մ.-ն, որը օգոստոսի 9-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ (Մարդուն առևանգելը) և 34-138-րդ (Բռնաբարության փորձը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
ԱԽ գրասենյակում վարչության պետ է նշանակվել

15:46 13.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հարություն Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Հարություն […]

̰
Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր

15:42 13.08.2021

Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը: Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և […]

̰
39-ամյա տղամարդը կալանավորվել է մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով

15:35 13.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով […]

̰
Գյումրիի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է տան ձեղնահարկը

15:29 13.08.2021

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

̰
Հաղորդումից մեկ ժամ անց դանակահարությունը բացահայտվել է

15:22 13.08.2021

Օգոստոսի 11-ի երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով 49-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ տուժողը Կարմիր Բլուրի փողոցից էր տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի […]

̰
Փամբակ, Դարանակ, Արեգունի և Գեղամասար բնակավայրերում շչակ է գործարկվելու

15:15 13.08.2021

Ս/թ օգոստոսի 16-ին Գեղարքունիքի ՄՓՎ-ն անցկացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Փամբակ, Դարանակ, Արեգունի և Գեղամասար բնակավայրերում։ Գեղարքունիքի մարզպետարանից բնակչությանը խնդրում են խուճապի չմատնվել:

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Գաջեգործների փողոցում

15:08 13.08.2021

Ոստիկանության Էրեբունու և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Գաջեգործների փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Մուշեղ Հ.-ն, որը օգոստոսի 3-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […]

̰
Հայաստանն անհրաժեշտության դեպքում անմիջապես կաջակցի Հունաստանին. երկիրն առայժմ չունի հավելյալ օգնության կարիք

15:07 13.08.2021

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անդրադարձել է հարցին՝ արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստվում է օգնություն ցուցաբերել Հունաստանին անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում: Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցն ու ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը: Հարց. Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հունաստանում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնք երկրին մեծ վնասներ են հասցրել։ Արդյո՞ք […]

̰
SHANTNEWS

14:59 13.08.2021

̰
Ստեփանակերտում ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը

14:41 13.08.2021

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշեց, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, […]

̰
Զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պարապմունքներ

14:36 13.08.2021

Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին:

̰
Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»

14:28 13.08.2021

Օգոստոսի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով […]

̰ ̰
Հայտնի են ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

14:13 13.08.2021

Օգոստոսի 16-22-ը Ուֆայում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է 52 երկրի շուրջ 500 մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնելու է 17 ըմբիշ՝ 7 ազատոճային և 10 հունահռոմեական: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականից պայքարի են դուրս գալու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը […]

̰ ̰
Հետախուզվում էր խարդախության և կողոպուտի մեղադրանքով

14:04 13.08.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կենտրոնական բաժնի ՔՀԲ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Օրբելու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Էլմիրա Մ.-ն, որը ապրիլի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Այս ամպը նկարել են Սևանի արևմուտքում․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

13:50 13.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան: Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարափ անձրևներ, որն […]

̰
Քրեական հետախույզները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

13:38 13.08.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Նաիրա Պ.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Օգոստոսի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:32 13.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՊԲ

13:24 13.08.2021

ԱՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների […]

̰
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկե զարդեր

13:19 13.08.2021

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ. Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ […]

̰
Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով․ ԱՆ

13:14 13.08.2021

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով, մասնավորապես` «Դելտա» շտամով: Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։ «Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ […]

̰
BACK_TO_TOP