TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Պարեկային ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

13:06 13.08.2021

Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 12-ին Լեոյի և Պարոնյան փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 42-ամյա Արման Մ.-ին, որը հուլիսի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արման Մ.-ն ներկայացվել է նախաքնական մարմնին:

̰
Գեղարքունիքում 34-ամյա տղամարդուն և նրա 3-ամյա երեխային վրաերթի են ենթարկել

23:59 12.08.2021

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս […]

̰
Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ

23:57 12.08.2021

Օգոստոսի 12-ին, ժամը 08։50-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ օգոստոսի 11-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 111,90 հա տարածքում բռնկված հրդեհները

23:51 12.08.2021

Օգոստոսի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5700 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1300 քմ, Էրեբունի […]

̰
Ռուսներին «խոզ» անվանած Ադրբեջանի նախկին դեսպանին արգելել են մուտք գործել Ռուսաստան

23:39 12.08.2021

ՆԳՆ-ն 50 տարվա ընթացքում արգելել է Ռուսաստանի տարածք մուտք գործել Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքացիներ Սպանդիյար Վագաբզադեին և Կուատա Ախմետովին: Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել այն պատճառով, որ նրանք համացանցում հրապարակային արտահայտություններ են թույլ տվել, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր, […]

̰
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

23:35 12.08.2021

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ «Ես ցավակցություն եմ հայտնում Կաստամոնուի, Սինոփի և Բարտինի Նահանգներում ջրհեղեղների հետևանքով մեր 17 քաղաքացիների մահվան կապակցությամբ», – Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 11 զոհերի մասին: Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում, Էրդողանի խոսքով, […]

̰
Թուրքիայում մեծացել է նյարդային խնդիրներ ունեցողների թիվը

23:32 12.08.2021

Թուրքիայում 2018-ից 2020-ը ներառյալ 3 տարվա ժամանակահատվածում բժիշկների կողմից դուրս գրված դեղատոմսերով 12մլն 272 հզ մարդու հակադեպրեսանտներ են նշանակվել, 60 մլն 911 հզ. մարդու էլ նյարդային համակարգի խնդիրների համար նախատեսված դեղեր են նշանակվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Ֆիքրեթ Շահինի գրավոր հարցմանը: Ըստ Քոջայի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:25 12.08.2021

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 12-13-ը, 15-17-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում

23:08 12.08.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ 2021 թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 7.29-ին և 7.58-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հարվածային տիպի կվադրոկոպտերներ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ […]

̰

23:00 12.08.2021

Ատլանտյան օվկիանոսում` Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում, 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Աղբյուրի տվյալներով՝ մոտակա բնակավայրը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 2400 կմ հեռավորության վրա:

̰ ̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Արարատի մարզում. հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

22:48 12.08.2021

Օգոստոսի 10-ին և 11-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Արարատի մարզում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Օգոստոսի 11-ի ուժեղացված ծառայությանը ներգրավված էին նաև ՃՈ ուղեկցող սպայական վաշտի ծառայողները։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 31 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարած՝ 6, վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 8 վարորդ, այդ թվում՝ 4-ը անչափահաս, որոնց տրանսպորտային […]

̰
Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում

22:36 12.08.2021

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացրին Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մրցումների առաջին օրը հայ մարզիկներից ասպարեզ դուրս եկավ 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը։ Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթեց մոլդովացի Նիկիտա Իաչիմովին: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 25 երկրի 274 մարզիկ։

̰
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է զորամիավորման նորանշանակ հրամանատարին

22:25 12.08.2021

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված […]

̰
Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

22:10 12.08.2021

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի <<հետիոտնային կանչ>>-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ […]

̰
Կներդրվի ընդերքօգտագործման ոլորտի ավելի արդարացի հարկման համակարգ. հավանություն է տրվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը

15:55 12.08.2021

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Առաջարկվող կարգավորման նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, […]

̰
Օգոստոսի 11-12-ը հանրապետության առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում

15:54 12.08.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 11-12-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Պետաջակցություն կտրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

15:50 12.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ ՀՀ կառավարության պատկերացումներին: Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) […]

̰
Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

15:48 12.08.2021

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը […]

̰
Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը

15:44 12.08.2021

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը փոխելն է և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն […]

̰
Անվտանգությունից մինչև կանանց աշխատանքով ապահովելու հարցեր. ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Սյունիք գյուղ

15:43 12.08.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի, նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության […]

̰
Շենգավիթում տղամարդը սպանել էր նախկին կնոջը. նա ձերբակալվել է

15:39 12.08.2021

Օգոստոսի 11-ին` ժամը 09:20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ու հայտնել, որ Արտաշիսյան փողոցի 54-րդ շենքի շքամուտքում դանակահարել է նախկին կնոջը։ Օպերատիվ-քննչական խմբերը շտապեցին տղամարդու նշած շենք։ Այդ ընթացքում Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Արտաշիսյան փողոցի վերոհիշյալ շենքի շքամուտքի մոտ կին է ընկած: Մեկնած […]

̰
Հանրակրթության պետական չափորոշիչ. «Ի՞նչ ես ստացել»-ը կփոխարինվի «Ի՞նչ ես սովորել»-ով

15:36 12.08.2021

Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին: «Մանկավարժությունը գիտություն է, որն ունի օրենքներ, ինչպես մաթեմատիկան: Մեր խնդիրն է […]

̰
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը

15:34 12.08.2021

Օգոստոսի 11-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրեց պատգամավոր Լուսինե Բադալյանը: Գլխադասային հանձնաժողովի նախագահի թեկնածուն ԱԺ նախորդ գումարման ընթացքում հեղինակել և համահեղինակ է 23 […]

̰
Քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը

15:13 12.08.2021

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 12-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: Նշվեց, որ թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է: «Վստահ եմ, որ Հերիքնազ Տիգրանյանը լավագույնս կիրականացնի մշտական […]

̰ ̰
SHANTNEWS

15:00 12.08.2021

̰
Թուրքիայում տուգանվել են հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ

14:59 12.08.2021

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես Fox TV հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։ Տուգանքներ են սահմանվել նաև այն հեռուստաալիքների […]

̰
Անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի վերահսկողությունը դարձնել արդյունավետ. Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում

14:54 12.08.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության է ենթարկվել անազատության հետ […]

̰
Թունավորման դեպք Արմավիր քաղաքում․ 9 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

14:47 12.08.2021

Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Ռուզան Մակարյանը, 85-ամյա […]

̰
BACK_TO_TOP