14:40 12.08.2021
Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում և օգտագործում է մարիխուանա: Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպաններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 և 74 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան […]
14:35 12.08.2021
Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ կանցկացվեն արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։ Այն մասնակիցները, որոնք կանցնեն ընդունելության կարգը՝ կուսանեն անվճար։ Ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը։ 8 կրթական հաստատություններում՝ 16 ուղղություններով շարունակվում է հայտերի ընդունման գործընթացը։ Բոլոր մանրամասները՝ https://edu.hti.am/ կայքում։
14:29 12.08.2021
ՀՀ ԱԳՆ ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ 1999թ․ ի վեր ՄԱԿ-ն օգոստոսի 12-ը նշում է որպես Երիտասարդության միջազգային օր։ Երիտասարդության ձգտումներից ու հաջողություններից է կախված ցանկացած պետության ապագան։ Այս գիտակցումը հանգեցրել է երիտասարդների դերի ամրապնդմանը ժամանակակից աշխարհում, ինչի մասին է վկայում այն, որ ՄԱԿ-ի կողմից 2015թ․ ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների և 169 թիրախների զգալի […]
14:20 12.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն երգեր են գրանցվել մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և […]
13:58 12.08.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։ Քրեական հետախույզները ժամը 22-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Այգեձոր գյուղի 36-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից։ […]
13:51 12.08.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Sputnik V-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է […]
13:46 12.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 13-ին` ժամը 10:00-22:00, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Վարշավյան, Ա. Տիգրանյան, Բաբայան, Սուրենյանց, Վ. Վահյան փողոցները, Հաղթանակ զբոսայգին, Կ. Ուլնեցու 2-60 համարների շենքերը և 1-59 համարների անհատական տները, Ահարոնյան 1/6, 1/7, 1/8, 1/9, 2, 2/1 […]
13:39 12.08.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ օգոստոսի 11-ին, հյուսիսարևելյան ուղղությամբ արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նույն ուղղությամբ (Մատաղիս-Թալիշ) փրկարարական մեկ ջոկատով որոնումները շարունակվում են այսօր: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկություն:
13:34 12.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի […]
13:31 12.08.2021
Ամռանը հատկապես հանգստի գոտիներում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացիների վարք ու բարքին առավել ուշադիր են, ծառայության մեջ զգոն, ինչն առանձնակի կարևոր է թե՛ հասարակական կարգի ապահովման և թե՛ հանցագործությունների բացահայտման գործում: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ օգոստոսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրանյութ հայտնաբերեցին: Ժամը 18-ի սահմաններում ոստիկանները համատեղ ծառայություն կատարելու ընթացքում, […]
13:22 12.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հուլիսի 29-ին կառավարության նիստում ես ուրվագծել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության […]
13:12 12.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Հառիճ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պատմամշակութային արժեք ներկայացնող Հառիճավանք վանական համալիրի տարածքում, առանց լիազոր մարմնի թույլտվության, շինարարական աշխատանքներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հառիճ համայնքում գտնվող […]
13:07 12.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից Բազումի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը մայիսի 31-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ (Կողոպուտը) և 158-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց […]
00:00 12.08.2021
Օգոստոսի 11-ին` ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական […]
23:51 11.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 15:30-ից մինչև 20:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
23:47 11.08.2021
Օգոստոսի 11-ին՝ ժամը 19։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
23:33 11.08.2021
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։
23:20 11.08.2021
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-16-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […]
23:07 11.08.2021
Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ից 21։30-ը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
22:44 11.08.2021
ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 11-ին եղել է «Պատրիոտ» զբոսայգում, որն իրենից ներկայացնում է թանգարանային մի շարք հարթակներից, ռազմամարզական խաղահրապարակներից, ռազմատեխնիկական ցուցադրություններից բաղկացած և հայրենասիրական ուղղվածության ժամանցային հարմարություններով մեծ համալիր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Արշակ Կարապետյանը ծանոթացել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցադրություններին, այնուհետև այցելել զբոսայգում գտնվող ՌԴ […]
22:40 11.08.2021
Օգոստոսի 11-ին, ժամը 16։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում նկատվել է հակատանկային ական։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի […]
22:27 11.08.2021
Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դավաո քաղաքից 145 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 50 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը ցունամիի սպառնալիք է […]
22:22 11.08.2021
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց պետք է հրաժարվի նավթի արդյունահանման կրճատումից, որպեսզի գները նվազեցնի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն «հասկացնել է տվել ՕՊԵԿ-ին, նավթ արտահանող խոշոր երկրներին, որ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց համավարակի ժամանակ արված արդյունահանման կրճատումը պետք […]
22:15 11.08.2021
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 12-ին Երևան քաղաքի Խորենացու փողոց-Քրիստափորի փողոց խաչմերուկի Խորենացու փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:
21:47 11.08.2021
Անհետաձգելի հեռախոսազանգն այսօր ընդհատել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համընդհանուր ունկնդրությունը: Այն բանից հետո, երբ նա օրհնել է հավաքվածներին, աշխատակիցներից մեկը բեմ է բարձրացրել նրա բջջային հեռախոսը, և քահանայապետը որոշ ժամանակ աշխույժ զրուցել է ինչ-որ մեկի հետ մի քանի տասնյակ հավատացյալների աչքի առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վատիկանում լրագրողներին չեն պատմել, թե ում հետ է խոսել […]
21:33 11.08.2021
Անձրևների նոր ալիքը ծածկել է Թուրքիայի հյուսիսում գտնվող Սևծովյան տարածաշրջանը․ մի քանի բնակավայրերում հեղեղումներ և սողանքներ են։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Մասնավորապես, Սինոփի նահանգում մի քանի տներ փլվել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Դրա հետ մեկտեղ Այդին նահանգում օգոստոսի 10-ին հորդառատ անձրևւներից հետո հեղեղվել են մեծ թվով […]
21:20 11.08.2021
Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հետազոտության տվյալները հրապարակել է Radiology: Artificial Intelligence գիտական ամսագիրը: «Խորացված ուսուցումը կարելի է օգտագործել ուղեղում նորագոյացությունների ավտոմատ հայտնաբերման, դասակարգման և վտանգավորության գնահատման նպատակով: Ապագայում մագնիսառեզոնանսային շերտագրության նկարների ներյրոցանցային վերլուծությունը կփոխլրացնի կամ անգամ […]