TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրդեհ Պտղունք գյուղում․ այրվել են տան տանիքը, մոտ 300 քմ խոտածածկույթ

21:09 11.08.2021

Օգոստոսի 11-ին, ժամը 18:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի վերջնամասում այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:22-ին, մարվել՝ 19:37-ին։ Այրվել են տան տանիքը՝ մասամբ (30 քմ), մոտ 300 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ 2 […]

̰
Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

20:56 11.08.2021

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստան Հանրապետության և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ […]

̰
Հունաստանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային հրդեհաշիջման գործում օգնելու համար

20:50 11.08.2021

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Հունաստանում բռկված անտառային հրդեհները մարելու աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Դենդիասը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան Հունաստան է ուղարկել 2 հրշեջ ինքնաթիռ։ Հիշեցնենք, որ Թուրքիայում բռնկված հրդեհները տարածվել են նաև հարևան Հունաստանում։ Ավելի […]

̰
Երևանի Իսակովի պողոտայում քամին լցակայանի թիթեղյա հսկայական տանիքը պոկել ու շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

20:39 11.08.2021

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր շպրտել է: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկները փորձում են կապ հաստատել վնասված […]

̰
Օգոստոսի 10-ի գիշերը պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

20:15 11.08.2021

Օգոստոսի 10-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 24 վարորդ։ 55 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էին, 12-ը թաղանթապատված դիմապակիով էին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել […]

̰
SHANTNEWS

19:57 11.08.2021

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10639 քաղաքացի

18:30 11.08.2021

Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից: «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի: Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում

18:23 11.08.2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Այցի ընթացքում Աքարն հանդիպել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հանդիպումների ընթացքում Աքարը պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է  թուրք-պակիստանյան հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։ Աքարը շեշտել է, որ […]

̰
Փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները

18:21 11.08.2021

Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել:

̰
Հնարավորություններ բացահայտող և հիմնախնդիրներ լուծող. Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

18:19 11.08.2021

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսին 12-ին, հանրապետության բոլոր մարզերում նախատեսված են միջոցառումներ՝ քայլերթեր, սեմինարներ, համերգներ, երիտասարդներին հուզող հիմնախնդիրների քննարկում-հանդիպումներ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս միջոցառումների էպիկենտրոնը լինելու է տարվա երիտասարդական մայրաքաղաքը՝ Կապանը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար […]

̰
Առատ տեղումների պատճառով Թուրքիայում փլուզումներ են եղել

18:17 11.08.2021

Սև ծովի ափամերձ թուրքական բնակավայրերում կյանքը վարար անձրևների պատճառով կաթվածահար է եղել, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես, Բարթին, Սինոփ, Սամսուն, Կաստամոնու և Քարաբյուք նահանգներում օգոստոսի 10-ի երեկոյան սկսված տեղումների պատճառով ճանապարհները վերածվել են լճակների՝ անանցանելի դարձնելով դրանք մարդկանց ու մեքենաների համար։ Բարթինում ջուրը քշել-տարել է մի 80-ամյա կնոջ, իսկ Սինոփում հեղեղումների պատճառով էվակուացվել է մի ամբողջ […]

̰
Հայ-ռուսական բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը

18:14 11.08.2021

Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր՝ օգոստոսի […]

̰
Որքան մարդ է Հայաստանից Վրաստան այցելել հուլիսին

18:07 11.08.2021

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ հուլիսին Վրաստան 230,902 օտարերկրյա այց է իրականացվել, ինչը համաճարակի պայմաններում ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Aliq.ge-ն։ Հարկ է նշել, որ հուլիսին այցելությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 403.7%-ով, սակայն 2019 թվականի նույն ամսվա տվյալներին զիջում է 73.8%-ով: Երկրները, որոնց քաղաքացիները հուլիսին ամենաշատ օտարերկրյա այցերն են կատարել Վրաստանի ուղղությամբ, […]

̰
ՀՀ ԱԺ-ն օգոստոսի 11-ին լրացուցիչ նիստ է անցկացնելու

18:00 11.08.2021

ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել օգոստոսի 11-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն: Լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Առաջարկին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

̰
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն. Դավիթ Բաբայան

17:58 11.08.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։ Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ԱԹՍ-ների արտահանման թույլտվությունը Թուրքիային

17:54 11.08.2021

Ամերիկացի 27 կոնգրեսական պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նամակ է հղել, որտեղ կոչ են անում էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ նշելով, որ «Թուրքական ԱԹՍ-ները վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների համար»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, 27 կոնգրեսականներ ԱՄՆ-ի պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերի տրամադրումը, մինչև չավարտվի Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում […]

̰
Ստեփանավանում անցկացվում է «Երիտասարդ ինժեներների հավաքը»

17:41 11.08.2021

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը Ստեփանավանում անցկացնում է «Երիտասարդ ինժեներների հավաք 2021»-ը։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 ուսանող: Նրանք հանդես են գալիս 8 ջոկատներում, որոնք կրում են հայկական արքայատոհմերի անունները՝ Արշակունիներ, Բագրատունիներ, Արտաշեսյաններ, Երվանդունիներ, Արծրունիներ, Մամիկոնյաններ, Սյունիներ, Հայկազունիներ։ Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները կմրցեն 8 մարզաձևում, ինչպես […]

̰
Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

17:37 11.08.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ […]

̰
Մեքենայի հրկիզման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

17:29 11.08.2021

2021թ. օգոստոսի 4-ի ժամը 22:15-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Կասյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված, հիշյալ շենքի բնակիչներից մեկին պատկանող «Մերսեդես-Բենց E-270» մակնիշի ավտոմեքենան: Կրակի հետևանքով ջերմահարվել է նաև հարևանությամբ կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]

̰
Կադրային փոփոխություն ՀՀ քննչական կոմիտեում

17:27 11.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

̰
Վահե Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

17:22 11.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դանիելյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Վահե Դանիելյանն արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դելտեմբերի 10-ից։

̰
Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը․ Արշակ Կարապետյանը՝ Շոյգուին

17:16 11.08.2021

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին […]

̰
Խնձորուտ գյուղում այրվել է բուսածածկ տարածք

17:11 11.08.2021

Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։50-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
ԱՆ-ն ներկայացրել է բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը

17:04 11.08.2021

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից: Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար: Քաղվածքը ստորագրվում և կնքվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից, իսկ թե անձը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, ապա առողջության […]

̰
ԱՀ ԱԻՊԾ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով

16:58 11.08.2021

Հաշվի առնելով ջրի սակավության հետ կապված մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով: «Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիկական ու մարդկային ռեսուրսները: Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), […]

̰
Հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գիշերային շրջայցի շնորհիվ գողությունը կանխվել է

16:43 11.08.2021

Ոստիկանության ձեռնարկած գիշերային շրջայցերի հերթական արդյունքը գրանցվեց օգոստոսի 9-ին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները շրջայց էին իրականացնում մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում, երբ կայանված «Լեքսուս» մակնիշի մի մեքենայի մոտ նկատեցին կասկածելի մարդու: Արագ կողմնորոշվելով` նրանք բռնեցին տղամարդուն: Մեքենայի ապակին կոտրված էր, մոտակայքում ընկած էր մետաղե ձող, որով էլ, ըստ նախնական տվյալի, տղամարդը կոտրել էր […]

̰
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են կանեփի բույսեր և զինամթերք

16:19 11.08.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ներքին Դվին գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր հողատարածքում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում զենք-զինամթերք: Օգոստոսի 7-ին Արտաշատի ոստիկանները ստուգման նպատակով մեկնել են Ներքին Դվին: Հողատարածքի զննությամբ հայտնաբերվել է ապօրինի աճեցված կանեփի 11 բույս, որոնք արմատախիլ են արվել և […]

̰
̰
Դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի 2 անդամների լիազորությունները

15:46 11.08.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Լևոն Գալստյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները: Վարչապետի համապատասխան որոշումները հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում: Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2011 թվականի մարտից: Լևոն Գալստյանը Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:

̰
33-ամյա տղամարդը ձերբակալվել է նախկին կնոջ սպանության կասկածանքով

15:39 11.08.2021

2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09:20-ին, ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ և հայտարարել, որ շենքի շքամուտքում կենցաղային դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նույն օրը՝ ժամը 09:25-ին, հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ կին է […]

̰
BACK_TO_TOP