15:15 11.08.2021
Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով՝ օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։ «Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն […]
14:57 11.08.2021
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մեկնարկում է փորձագիտական հանձնաժողովի ձևավորման մրցույթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով: Փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և հանձնաժողովի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, […]
14:24 11.08.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Ավազան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Ստեփան Ս.-ն, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:15 11.08.2021
Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել […]
13:58 11.08.2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: […]
13:49 11.08.2021
Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով նոր զրահամեքենաներ է նախագծել, որոնք պիտի օգտագործվեն հատուկ օպերացիաների ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը։ 2019-ին մեկնարկած նախագծի շրջանակներում արտադրված Pars IV 6×6 զրահամեքենան օժտված է ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից ու բալիստիկ հրթիռներից բարձր մակարդակի պաշտպանությամբ, որն ըստ թուրքական աղբյուրի արդեն իսկ հաստատվել է Թուրքիայում ու արտերկրի միջազգային ակրեդիտացիա […]
13:41 11.08.2021
Երեկ՝ օգոստոսի 9-ի երեկոյան, Աբուլ լեռան վրա, կայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Այս մասին տեղեկացնում է Jnews.ge-ն։ Անկած անասունների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղից տեղացի ֆերմերին, իսկ մյուս մասը՝ կախեթցի ֆերմերներին: Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղից Նիկոլայ Լևանովն ունի 600 գլուխ ոչխար: Ոչխարներն արածեցնում են Աբուլ […]
13:34 11.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 10-11-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:26 11.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղեկալ-շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, և այլք, տեղեկացնում […]
13:20 11.08.2021
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը […]
13:13 11.08.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և արդեն […]
00:00 11.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 16:32-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Սեյսմիկ կայանի մոտակայքում այրվում է այգի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:12-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքապետարանի և […]
23:56 10.08.2021
Օգոստոսի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գեղանիստ և Ջաջուռ գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 30 քմ) և տրանսպորտային միջոցներում […]
23:41 10.08.2021
Օգոստոսի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1,5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 3000 քմ, Լուսագյուղ գյուղում՝ 3000 քմ, Ղազարավան […]
23:30 10.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 10-15-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 […]
23:17 10.08.2021
22:43 / 10.08.2021 Օգոստոսի 10-ին, ժամը 20։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։06-ին։ Այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։
23:05 10.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 18։23-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
22:36 10.08.2021
Օգոստոսի 10-ին` ժամը 18։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է կուտակած խոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել` 19:35-ին: […]
21:57 10.08.2021
Աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել համայնքի գլխավոր՝ Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: «Ուրախությամբ պետք է ընդգծել, որ պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ […]
21:18 10.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում […]
21:13 10.08.2021
Հայկական կողմի գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը: Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի […]
21:01 10.08.2021
Oգոստոսի 10-ին` ժամը 18։23-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]
20:45 10.08.2021
Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Արտակ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Միքայել Հովհաննիսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com–ը։ Բախման հետևանքով ВАЗ 2121-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
20:35 10.08.2021
«Ջրմուղ-կոյուղի» ՓԲ Ընկերությունը իրազեկում է քաղաքի ներքոհիշյալ փողոցների ջրօգտագործողներին, որ 2021թ. օգոստոսի 10-ին ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 9:00 կջրազրկվեն հետևյալ փողոցները. 1. Առ. Առաքելյան 1-ին փակուղի 2. Առ. Առաքելյան 2-րդ փակուղի 3. Հովհ. Թումանյան նրբանցք 4. Հովհ. Թումանյան փակուղի 5. Գեն. Իվանյան 2-րդ նրբանցք 6. Գեն. Իվանյան 3-րդ նրբանցք 7. Գեն. Իվանյան 4-րդ […]
20:14 10.08.2021
Աֆղանցի լրագրող ներկայացած Սունաթուլլահ Սաադաթ անունով օգտատերը տեսաուղերձ է հրապարակել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հանրության շրջանում։ Սաադաթը վիրավորական արտահայտություններ է արել Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի և թուրք կանանց հասցեին՝ նշելով, որ թուրք կանայք փող են վաստակում օր ու գիշեր իրենց կրծքերը ցուցադրելով։ Լրագրողը քաղաքապետին ուղղված իր խոսքում նշել էր, որ google որոնման համակարգը […]