13:31 09.08.2021
Ոստիկանության Մեծամորի և Թումանյանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լոռու մարզի Դսեղ գյուղից Մեծամորի բաժին բերման են ենթարկել 60-ամյա Հարություն Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հարություն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: `
13:07 09.08.2021
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները օգոստոսի 8-ին Թբիլիսյան խճուղուց ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 28-ամյա Սամվել Թ.-ին, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից […]
23:50 08.08.2021
Օգոստոսի 8-ին՝ ժամը 16։56-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հանքավան համայնքի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։12-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
23:35 08.08.2021
Օգոստոսի 8-ին՝ ժամը 18:27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում տղամարդու դի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացի Գ․ Խ․-ի (մոտ 34 տարեկան) դին։
22:54 08.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 8-ին, 10-ին, 12-13-ն առանձին շրջաններում, 9-ին, 11-ին շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
22:40 08.08.2021
Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:30-ի սահմաններում Հուշակերտ-Վանանդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 44-ամյա Հայկ Դավթյանի վարած Mercedes մակնիշի և 26-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-21010 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ՎԱԶ-21010-ի ուղևորներ, 21-ամյա Գենիա Զաքարյանն ու 21-ամյա Սաշա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով […]
23:57 07.08.2021
Օգոստոսի 5-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Բերդ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Լոռու մարզի Ջրաշեն, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ […]
23:45 07.08.2021
Օգոստոսի 7-ին՝ ժամը 17։41-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 2-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:33-ին: […]
23:39 07.08.2021
Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում ոչ-ոքի (2-2) խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևի հետ: Ինչպես հաղորդում է Vnews.am-ը, առաջին պարտիայում սպիտակներով 68-րդ քայլին Արոնյանը հաղթանակ տոնեց: Հաջորդ 2 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ 4-րդ պարտիայում Արտեմևը սպիտակներով 58-րդ քայլին ռևանշի հասավ՝ հավասարեցնելով հաշիվը: Այսպիսով, 3-րդ տեղի և 8,5 հազար դոլար […]
22:54 07.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
21:49 07.08.2021
Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն, որ անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրինակ` կադաստրյային այս վկայականը հաստատում է Սյունիքի Քարահունջ համայնքի բնակչի սեփականության իրավունքը պտղատու այգու նկատմամբ: Այն տրված է 2002թ.՝ ՀԽՍՀ Հողային […]
20:53 07.08.2021
Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում` համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Նախարար Կարապետյանը […]
16:58 07.08.2021
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականը Խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ: Արարողությունը կմեկնարկի օգոստոսի 8-ին` Երևանի ժամանակով 15:00-ին, Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, որի ընթացքում […]
16:48 07.08.2021
Այսօր` օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյաի և 30-ամյա Լիանա […]
16:33 07.08.2021
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը պետք է դիմեն նախարարություն՝ սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր կնքելու համար։ Շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։ Մատակարարները ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է […]
00:00 07.08.2021
Օգոստոսի 6-ին` ժամը 21։52-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել է մոտ 30 հա հնձած ցորենի դաշտ։
23:52 06.08.2021
Օգոստոսի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 45 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5,6 հա, էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 7000 քմ, Նորք-Մարաշ […]
23:41 06.08.2021
Օգոստոսի 6-ին՝ ժամը 18։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշող գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։55-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել է մոտ 100 հակ կուտակած անասնակեր։
23:30 06.08.2021
Ավելի քան 40 միգրանտ է զոհվել իսպանական Կանարյան կղզիներ հասնելու ճանապարհին, հայտնում են իրավապաշտպանները: Նավակը շրջվել է կես ժամ անց այն բանից հետո, երբ ափից հեռացել է Դահլի (Արևմտյան Սահարա) շրջանում, Twitter-ում հայտնել է «Սահմանի միջով անցնելով» ՀՈԱԿ-ի ղեկավար Ելենա Մալենոն: Նրա տվյալներով՝ զոհվել է 30 կին, ութ երեխա և չորս տղամարդ, 10-ին հաջողվել է […]
23:17 06.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
23:03 06.08.2021
Երեկ՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացողը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն էր, ով նույն օրը, […]
22:54 06.08.2021
17 ամիս տևած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։ Օգոստոսի 5-ից սկսած Թուրքիայի քաղաքացիները Էդիրնեից դեպի Հունաստան տանող Իսփալա–Կիպի և Փազարքուլե-Կաստանիես սահմանային անցակետերով կարող են մուտք գործել Հունաստան,փոխանցում է Ermenihaber-ը։ Սակայն կա մի սահմանափակում․ Հունաստանը թույլ կտա Թուրքիայից յուրաքանչյուր անցակետով շաբաթական առավելագույնը 1․500 անձի մուտքը երկիր։ Այդ թվի մեջ չեն ներառվի […]
22:43 06.08.2021
Իրանը կտրականապես հերքում է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակման մեղադրանքները։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին: «Մենք կտրականապես հերքում ենք Իսրայելի կողմից Mercer Street նավի հետ կապված միջադեպի անհիմն մեղադրանքները։ < … > Սա այն է, ինչ նրանք սովորաբար անում են։ Սա է իսրայելական ռեժիմի ստանդարտ պրակտիկան։ […]
22:04 06.08.2021
Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և […]