18:28 10.08.2021
Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ […]
16:01 10.08.2021
Միջազգային հեղինակավոր Անտալ Դորատիի անվան դիրիժորական մրցույթի հաղթողը, դրամական պարգևից բացի, այլ մրցանակների շարքում 2022-2023 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն կստանա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հունգարական արմատներ ունեցող դիրիժոր և կոմպոզիտոր Անտալ Դորատիի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի նպաստելու զարգացող նվագախմբերի դիրիժորների կարիերայի առաջընթացին։ Ըստ կանոնակարգի՝ մրցույթին […]
15:58 10.08.2021
Իրանական կողմը դադարեցնում է Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք դրա դեֆիցիտի պատճառով: Այդ մասին հայտնել է Իրանի էլեկտրաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքն օգոստոսի 10-ին մեջբերում է Fars գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մեր երկրի կարիքներն են դարձել այն բանի պատճառը, որ մենք դադարեցրել ենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,- ասել է նա: Ռաջաբի Մաշհադին նաև տեղեկացրել […]
15:47 10.08.2021
Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։52-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեծանվանավակից ցատկել է լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ: Ջրափրկարարները ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացի Ն․ Խ․-ին (ծնված 1972 թ.) և հեծանվանավակը: Քաղաքացու կյանքին վտանգ չի […]
15:42 10.08.2021
Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]
15:37 10.08.2021
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2021 թվականի հուլիսի վերջին տասնօրյակից արդեն մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու և Սևանի 2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս ծրագիրը Գագարին գյուղի համար ունի […]
15:34 10.08.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը հերթական ահազանգն է ստացել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող ջրաշուշանների լճի մոտ 1 հատի արժեքը 500 դրամ գնով վաճառում են կարմիր գրքում գրանցված ծաղիկը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս, որ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և […]
15:12 10.08.2021
Օգոստոսի 9-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Ստեփան Կ.-ն (նույն ինքը՝ Ստեփան Չ.-ն), որը ապրիլի 1-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
15:10 10.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը օգոստոսի 10-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 54.2 մլն մ³-ով, Արփի լճի ջրամբարում՝ 1.8 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 5.8 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 10.5 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 1.22 մլն մ³-ով:
14:53 10.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:50 10.08.2021
Թուրքիան ցանկանում է հնարավորության դեպքում 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհների մարմանն աջակցելու նպատակով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Քննարկում ենք Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը: Մեզ մոտ առկա հրդեհների թուլանալուն զուգահեռ եթե կարողանանք Հունաստանի այդ դիմումին կընդառաջենք»,- ասել է Չավուշօղլուն: Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ […]
14:44 10.08.2021
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների: Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի […]
14:41 10.08.2021
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ Ֆրանսիացիների ամենասիրելի նախաճաշի ավանդույթը երկուշաբթի օրվանից փոխվեց: Այսուհետև ֆրանսիացիները սրճարանում կրուասանով մեկ գավաթ սուրճ վայելելու համար COVID անձնագիր պետք է ներկայացնեն: Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին պարբերաբար դիմում է պատվաստվելու ուղերձով: Պատվաստումների մակարդակը Ֆրանսիայում բարձրացել է, քանի որ տեղացիները կանգնած էին ամենօրյա հաճույքներից զրկվելու վտանգի առջև: Սրճարանների և բարերի սեփականատերերը, […]
14:33 10.08.2021
Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին: Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, և այդ համայնքների […]
14:25 10.08.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից ստացված գրության համաձայն, իրականացրել են ստուգայց, որի ընթացքում պարզվել է, որ Ներքին Չարբախ 3-րդ փողոցի 28 հասցեի հարակից տարածքում ապօրինի հատվել է 2 ծառ: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, նույն օրը՝ ժամը 15։00-ին, […]
14:18 10.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի […]
14:04 10.08.2021
«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված կարգով: Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, […]
13:55 10.08.2021
Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։ Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի […]
13:40 10.08.2021
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վստահության ու անկեղծության մթնոլորտում: «Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը […]
13:38 10.08.2021
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները օգոստոսի 10-ին Բերդավան գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 41-ամյա Սանասար Հ.-ին, որը մարտի 19-ից ՌԴ Կամչատկայի երկրամասի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 258.1-րդ հոդվածի (Ապօրինի որսը) 3-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
13:33 10.08.2021
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցելելու հրավերը ստացել է հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ ՌԴ այցելելու հրավերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարից ստացվել էր հուլիսի 26-ին, […]
13:07 10.08.2021
ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 9-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Զահրա Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 2-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին […]
23:54 09.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:29 09.08.2021
Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։ Ժամը […]
22:53 09.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 9-ին, 11-ի շրջանների զգալի մասում, 10-ին, 12-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]
22:40 09.08.2021
Օգոստոսի 9-ին` ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում այրվում է խանութի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։13-ին։ Այրվել է չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրերի (ընդհանուր՝ 400 քմ) մոտ 200 քմ հատվածը։
22:24 09.08.2021
Օգոստոսի 9-ին` ժամը 17։33-ից մինչև 18։50-ը, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Վանաձոր քաղաքում տեղացած անձրևների, կարկուտի և քամու հետևանքով առաջացած սելավաջրերը լցվել են Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերը և բակերը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական […]