23:56 05.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:40 05.08.2021
Միլիարդատեր Բիլ Գեյթսն առաջին անգամ մեկնաբանել է իր ամուսնալուծությունը, ինչպես նաև սխալ է համարել սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ շփումը: Այս մասին Microsoft-ի համահիմնադիրը հայտնել է CNN-ին տված հարցազրույցում։ Նախկին կնոջից բաժանվելու պատճառը նա չի նշել, բայց նրա մասին արտահայտվել է շատ ջերմ ու հարգանքով։ «Մելինդան հրաշալի մարդ է։ Եվ այն, որ մենք ամուսնալուծվել ենք, […]
23:00 05.08.2021
Մարդկությունը մտել է «իրական վտանգի ժամանակաշրջան», և կորոնավիրուսի դեմ պայքարի բազմաթիվ նվաճումներ այժմ «ենթարկվում են էրոզիայի»: Այս մասին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ ԱՀԿ-ի ՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված տվյալների համաձայն ՝ համաճարակի ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը: […]
22:26 05.08.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 5-ի ցերեկը, 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի […]
22:18 05.08.2021
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից։ Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։ Մեսսին «Բարսելոնայի» հիմնական թիմում հանդես է եկել 2003 թվականից։ Ակումբի հետ նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում […]
22:04 05.08.2021
Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթևշարժիչային տուրիստական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը ՝ վկայակոչելով տեղի պրեֆեկտուրան։ Միջադեպը տեղի է ունեցել Սեն Կոլոմբան դե Վիլլար քաղաքի մոտ գտնվող լեռնային տեղանքում: Վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ուղևորներից մեկը հասցրել է ցած նետվել ընկնող ինքնաթիռից, այժմ նա հիվանդանոցում է, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում […]
21:35 05.08.2021
ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ և ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերները կոտրելու […]
21:23 05.08.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել […]
21:13 05.08.2021
Այսօր ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Խալիլյանը իր վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետով բախվել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 66-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը […]
16:58 05.08.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Աճառյան փողոցից բերման է ենթարկվել 24-ամյա Ժան Գ.-ն, որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի […]
16:50 05.08.2021
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը: «Փոխադարձ բարեկամություն» […]
16:42 05.08.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- […]
16:07 05.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Խորենացու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Արսեն Հ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
16:00 05.08.2021
2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այն իրականացվել է 2019 թվականին մեկնարկած ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում։ Նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր։ Առաջին փուլի գործընթացը սկսվեց 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր […]
15:57 05.08.2021
2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի: Դեպքի առթիվ […]
15:54 05.08.2021
Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շարունակվում են հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից՝ պատերազմից հետո արդեն վերանորոգվել է թվով 183 բնակելի տուն, թվով 398 առանձնատան վերանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։ Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանի բնակավայրերում շինաշխատանքներին ընդգրկված է թվով 44 շինարարական կազմակերպություն։
15:51 05.08.2021
Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 24-ին և 25-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է Մեղրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
15:43 05.08.2021
Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը հսկվում է շաբաթական 7 օր 24-ժամյա գրաֆիկով: Թեև ջրափրկարարների պարտականությունների մեջ մտնում է միայն հանրային նշանակության լողափների անվտանգության հսկողությունը, սակայն մասնավոր տարածքներում հանգստացողները ևս հերթափոխի ուշադրության ներքո են:
15:38 05.08.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին Դավիթաշենի 1-ին թաղամասում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դավիթ Գ.-ն, որը հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 176-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
15:37 05.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:14 05.08.2021
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։11-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ․ Հ․-ին (ծնված 2007 թ.)․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:
15:07 05.08.2021
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում այրվում է պահեստի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
14:55 05.08.2021
Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 48-ամյա Արմեն Շ.-ն, որը հուլիսի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
14:50 05.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Վահրամ Դումանյանը նշել է, որ ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդն ընդունել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի՝ դեռևս այս տարվա ապրիլին ներկայացրած հրաժարականը և որոշել Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել […]
14:38 05.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝ ☑ չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ, ☑ չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, ☑ սննդում չօգտագործել հում սունկ, […]
14:36 05.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Արաբկիրի բաժին է ներկայացել 33-ամյա Զոհրաբ Ս.-ն, որը օգոստոսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Զոհրաբ Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: