21:28 06.08.2021
Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «#HelpTurkey» հեշթեգով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու […]
21:15 06.08.2021
Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա որդին (լուսանկարներ) 2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը: […]
16:57 06.08.2021
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը օգոստոսի 9-ից վերսկսում է ընդունել բոլոր տեսակի վիզաների հայտերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «TLS CONTACT» վիզաների դիմում-հայտի կենտրոնը: Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի հոկտեմբերից՝ ի թիվս այլ երկրների, արգելել էր Հայաստանից ժամանող անձանց մուտքն Իտալիա։ 2021թ․ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր […]
16:54 06.08.2021
Իրաքի ԱԳՆ-ի ղեկավար Ֆուադ Հուսեյինը հայտարարել է, որ Բաղդադի ու Անկարայի միջև որևէ պայմանագիր չկա, որը թույլ է տալիս, որ պաշտոնական Անկարան հատի Իրաքի սահմանը և այնտեղ իրականացնի ռազմական գործողություններ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրաքի արտգործնախարարը հայտնել է Zemen Press լրատվամիջոցի հետ զրուցում։ Իրաքցի նախարարն անդրադարձել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի տարածքում իրականացվող ռազմական […]
16:50 06.08.2021
Այսօր՝ ժամը 12:55-ին, ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր են մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության ՃՈ օպերատիվ հերթապահ խումբը: Պարզվել է, որ […]
16:46 06.08.2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարիամ Էլ Խոլինի, հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի համակարգող Զառա Ամատունու, զինված ուժերի հետ աշխատանքների հարցերով պատվիրակ Իգոր Շևցովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԻՆ աշխատակիցները և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր քննարկել փոխգործակցության […]
16:33 06.08.2021
Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում վիրավորում է ստացել ականի պայթյունի հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում: Գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիմուսա օղլու Ալիևը ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
16:27 06.08.2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ անվանակոչելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և […]
16:20 06.08.2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։
16:05 06.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է նոր ձևավորված կառավարության առաջիկա անելիքներին. «Այսօր նոր ձևավորված կառավարության առաջին նիստն է: Կառավարությունը, ըստ էության, ձևավորված է: Չի նշանակված միայն արտաքին գործերի նախարարը: Ես ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս հաջողություն մաղթել մեր […]
15:56 06.08.2021
ՀՀ կառավարության կայքէջում հայտարարություն է զետեղված Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության վերաբերյալ․ Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 48-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ: Դիմումըև կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել […]
15:52 06.08.2021
Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ երկարացման նպատակով։ Թրծաթողման գործընթացն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ […]
15:21 06.08.2021
Օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայության տնօրենի խորհրդական Արտակ Պողոսյանի, Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի, Գեղարքունիքի մարզում գործող միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի խոցելիության գնահատման և քարտեզագրման ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը վարում էր Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը: ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչների տեղեկացմամբ […]
15:14 06.08.2021
Օպերատիվ շտաբի ներքո գործող բուժական տեղամասում հուլիս ամսում սպասարկվել է 100 հիվանդ, որից 87-ը ստացել են դեղորայք, 13-ը՝ կոնսուլտացիա: Բուժական տեղամասից դեղորայք կարող են ստանալ նախկինում և ներկայումս դիսպանսեր հիվանդ հանդիսացող՝ շաքարային դիաբետ, պարբերական (Երևանյան) հիվանդություն, բրոնխիալ ասթմա, էպիլեպսիա ունեցող անձինք, այդ թվում՝ ճնշման և սրտի խնդիրներ ունեցող անձանց տրամադրվում են՝ ճնշման համար эналаприл և […]
15:05 06.08.2021
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պատվաստվեց և խնդրեց բոլորին հետևել իր օրինակին։ Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից լուսանկար հրապարակել։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171 890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120 285, երկրորդ դեղաչափ` 51 605։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցում. AstraZeneca-ով, Sputnik V-ով […]
14:51 06.08.2021
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
14:38 06.08.2021
Ազգային ժողովը 2021թ. օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որը վարում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի […]
14:31 06.08.2021
Օգոստոսի 1-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար էին բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Օգոստոսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության ընդունված «ԳԱԶ-24-ի» վարորդը՝ 85-ամյա Վարդ Սերոբյանը, մահացել է: Կատարվում է քննություն։
14:23 06.08.2021
ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների: Ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է կլինիկական օրդինատուրայի 10, առողջապահության […]
14:16 06.08.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆինանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր […]
14:08 06.08.2021
Օգոստոսի 6-ին` ժամը 10։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու գազալցակայանի մոտակայքում գտնվող «Nissan Tiida» (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ […]
13:48 06.08.2021
Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում։ Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել […]
13:40 06.08.2021
Օգոստոսի 5-ին տնտեսական եվ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Բ.-ի (ծնված 1990թ.) դիմումն այն մասին, որ օգոստոսի 4-ին համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ քարտային հաշվից, առանց իր իմացության, պարբերաբար գումարներ է փոխանցվել բուքմեյքերական ընկերության խաղային հաշվի, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է ընդհանուր 356.000 ՀՀ դրամի վնաս։ Ինչպես տեղեկացրին […]
13:33 06.08.2021
Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից` «Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից: Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է: ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի […]
13:25 06.08.2021
Օրերս ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Տավուշի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Դիմելով դիրքապահ ոստիկաններին` զորքերի հրամանատարը ՝ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։ Հիշեցնենք‚ որ ոստիկանության զորքերի ծառայողները […]
13:13 06.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա: Թեմաները ներկայացրել են հետևյալ հաստատությունները՝ Հայ-ռուսական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Իմպրովիզ» ՍՊԸ, ԳԱԱ […]