22:10 09.08.2021
Օգոստոսի 9-ին՝ ժամը 17։22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտակայքում կայանած երկու ավտոմեքենաների վրա ծառի ճյուղ է ընկել, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քամու հետևանքով ծառի ճյուղը ընկել է Տիգրան […]
21:59 09.08.2021
Օգոստոսի 9-ին՝ ժամը 13։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։ Հիշեցնենք, […]
21:33 09.08.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրինության նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլի ակադեմիայի՝ 2009 թ. ծնված երեխաների միջև: Ակադեմիայի սաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու իսպանացի մասնագետին և ստանալու հետաքրքիր պատասխաններ: Մանրամասները՝ ՀՖՖ-ի տեսանյութում:
20:26 09.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիդեր Բերգիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը, նույն գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մարիցա […]
20:15 09.08.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 07.00-15.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքի՝ Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների և Բանավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:01 09.08.2021
Գեղարքունիք գյուղում արդեն ավարտին են մոտենում այս տարվա գարնանային հեղեղումների պատճառով քանդված գյուղամիջյան կամրջի վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Կամրջի շինարարությունն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին։ 400 հազար դրամ էլ հատկացրել է Գեղարքունիքի համայնքապետարանը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի վերջին տասնօրյակից […]
15:57 09.08.2021
28-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 1 ոսկե և 6 արծաթե մեդալ: Օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է շուրջ 590 ուսանող՝ աշխարհի ավելի քան 100 համալսարանից: Երևանի պետական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, իսկ նույն բուհը ներկայացնող Արման Բայրամյանը, Վաչագան Դիլանյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանը՝ արծաթե մեդալների: […]
15:51 09.08.2021
ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է հրամանագրի մեջ:
15:44 09.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույց է հրապարակել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ այդմ՝ Թուրքիայում տիրող տնտեսական անորոշությունը, աճող ինֆլյացիան (գնաճ) ու գործազրկությունը այդ երկիրը հասցրել են թշվառության ինդեքսի ամենաբարձր հորիզոնականներ։ Oxford Econommics-ի կողմից կազմվող այդ ինդեքսում Թուրքիան վերջին տարիներին միշտ առաջատարների շարքում է։ Երկրների թշվառության մակարդակը հաշվարկվում է […]
15:42 09.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]
15:40 09.08.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Բազումի բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 7-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 56-ամյա Գենադի Խ.-ն, որը. հունիսի 20-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ (Գողությունը) և 264.1-րդ (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: `
15:38 09.08.2021
Oգոստոսի 8-ին՝ ժամը 17։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի հանրապետության սահմանային հատվածում, ինչի հետևանքով հրդեհը հասել է գյուղի վարչական տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 […]
15:34 09.08.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները հանրապետության ամբողջ տարածքում անցած շաբաթվա ընթացքում իրականացրել են ուժեղացված ծառայություն: 2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 939 զանգ, որից 28-ը հրդեհների վերաբերյալ: Հրդեհավտանգ շրջանում հրշեջ փրկարար մասի բոլոր պահակախմբերն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Հրդեհների մեծ մասը՝ շուրջ 24 կանչ, […]
15:28 09.08.2021
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության համակարգը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում: Համակարգի ծառայողների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ: 2021 թվականի օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության «1-02 հերթապահ մաս»-ում դեպքերի և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 60 հաղորդում: Համակարգի […]
15:20 09.08.2021
2021թ. օգոստոսի 11-ին Ազատամուտ, օգոստոսի 12-ին Ենոքավան համայնքներում Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու վարժանք՝ «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ինչպես տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, օգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Ազատամուտում գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ենոքավանում գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Մարզպետարանից խնդրում են չանհանգստանալ:
15:14 09.08.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Աշոտ Ս.-ն, որը հուլիսի 1-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին […]
15:04 09.08.2021
Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ: Արթուր Դավթյան Հայ օլիմպիականներից առաջինը պատվո հարթակին կանգնեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյում ելույթ ունեցավ հենացատկ և նժույգթափեր վարժություններում: Հենացատկի […]
14:53 09.08.2021
Երևանի քաղաքապետարանի և մասնավոր ընկերության համագործակցության արդյունքում շարունակվում են նոր ոճի կանգառասրահների տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, դրանցից 18-րդը տեղ է գտել Գրիգոր Լուսավորչի փողոցում: Նոր կանգառասրահների թիվը մայրաքաղաքում կհասնի շուրջ 40-ի:
14:49 09.08.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի և նրանց ներկայացուցիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր […]
14:37 09.08.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ նախատեսվում է հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումն իրականացնել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով: Իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողն անձնական էջ մուտք չգործելու դեպքում, այն իրականացվում է ՀՀ հրապարակային […]
14:31 09.08.2021
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 7-ին Գյումրիի Լ. Մադոյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկել 28-ամյա Հրանտ Խ.-ին, որը մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հրանտ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
14:01 09.08.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Շահումյան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 20-ամյա Արմեն Հ.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:57 09.08.2021
Թուրքիայում 13 օր շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ մարվել կամ վերահսկողության տակ է վերցվել այս օրերին երկրի 47 նահանգներում բռնկված 241 հրդեհի օջախներից 235-ը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ներկայումս շարունակվող 6 հրդեհի օջախներն էլ գտնվում են երկրի հարավարևմտյան Մուղլա ծովափնյա հանգստավայրային նահանգում: Վնասի գնահատման ընթացիկ աշխատանքներից պարզվել է, որ […]
13:50 09.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 8-9-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:42 09.08.2021
ՀՀ առողջապահությունը կիսվել է ԱՄՆ «Բատոն Ռուժ» գլխավոր բժշկական կենտրոնի կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ տվյալներով, ըստ որի՝ COVID-19-ով հաստատված 129 պացիենտից՝ 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է 13-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին 13 պացիենտներից ոչ ոք պատվաստված չի եղել Հիշեցում. Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը 100%-ով կանխում են հիվանդության ծանր ընթացքն ու մահվան դեպքերը։
13:33 09.08.2021
Օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։ Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում […]