TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից

14:23 05.08.2021

«ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաև բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արևային ֆոտովոլտային կայաններից: Կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

̰
Հետախուզվողը ներկայացել է համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ

14:17 05.08.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 37-ամյա Լյուդվիգ Ս.-ն, որը մայիսի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]

̰
Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները մասնագիտական կողմնորոշման ակումբների ուղղությամբ․ Ժաննա Անդրեասյան

14:08 05.08.2021

Ինչպես գիտեք՝ Տավուշի մարզում նոր չափորոշիչների փորձարկմանն ընդառաջ վերապատրաստումներ են իրականացվում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Վերապատրաստումներն ընդգրկում են թե նոր առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, թե նոր չափորոշչի համաձայն ուսումնական պլանների, դասի պլանների կազմման, դասաբաշխման, մեթոդական վերապատրաստման և այլ հարցերը։ Վաղվանից կսկսվեն վերապատրաստումները նաև պարտադիր խմբակներից մեկի՝ մասնագիտական կողմնորոշման […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

14:00 05.08.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 4-ին կորոնավիրուսի պատճառով այդ երկրում 122 մահվան դեպք է արձանագրվել։ Նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով՝ 1 չափաբաժին պատվաստում ստացածների թիվը Թուրքիայում հասել է 66․54 տոկոսի։ Ամենից քիչ պատվաստումներ […]

̰
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Տոկիոյից վերադարձել են հայրենիք

13:53 05.08.2021

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Տոկիոյից վերադարձել են հայրենիք: Նրանք «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության են արժանացել մարզաշխարհի ներկայացուցիչների, մեծաթիվ երկրպագուների կողմից:

̰
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ քննարկել է հայկական օրակարգի գերակայություններին առնչվող հարցեր

13:47 05.08.2021

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանն օգոստոսի 4-ին հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆոռնիայի Օրանջ մարզի ափամերձ շրջանով ձգվող 48-րդ կոնգրեսական ընտրաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը շնորհավորել է կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և […]

̰
Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

13:47 05.08.2021

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Մուշի բաժին է ներկայացել 30-ամյա Արմեն Ս.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արմեն Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում օգոստոսի 6-ին վթարային ջրանջատում կլինի

13:40 05.08.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

13:33 05.08.2021

Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճն քաղաքում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական […]

̰
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը համայնքներում. իրականացվող ծրագրեր

13:25 05.08.2021

ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացվում է «Համայնքահեն ծրագրեր և ոչ նյութական մշակութային ժառանգության կարողությունների զարգացում համայնքային կազմակերպությունների համար» ծրագիրը: Այն նախատեսում է համայնքային զարգացման ծրագրերում ոչ նյութական մշակութային ժառանգության ներգրավման հնարավորությունների մասին իրազեկման և գործնական կարողությունների զարգացման դասընթաց Իջևան համայնքի մշակութային ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների, նաև համայնքների երիտասարդական խմբերից ընտրված մասնակիցների համար։ Դասընթացը […]

̰
Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

13:20 05.08.2021

Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Ժամը 15։40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին` ժամը 12։10-ին։ Այրվել է մոտ […]

̰
Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են մայրաքաղաքում

13:07 05.08.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 4-ին Երևան քաղաքի Ալիխանյան փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Սուրեն Մ.-ին, որը հունիսի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 04.08.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Նիգերիայում զինված անձինք տասնյակ մարդկանց են սպանել

23:52 04.08.2021

Նիգերիայի Կադունա նահանգում մեկ գիշերվա ընթացքում առնվազն 68 մարդ է զոհվել անհայտ զինված մարդկանց հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Post-ը։ Զինված մարդիկ երեքշաբթի գիշերը հարձակվել են չորս գյուղի վրա։ Նրանք սպանել են 68 մարդու, այրել 63 տուն և ոչնչացրել 68 հեկտար գյուղատնտեսական հողեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիգերիայում գրոհայինները հարձակվել էին հինգ գյուղերի […]

̰
Հարություն Գևորգյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

23:37 04.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հարություն Գևորգյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հարություն Իշխանի Գևորգյանին ազատել միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և մտավ կիսաեզրափակիչ

23:24 04.08.2021

Այսօր կայացան Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ մրցախաղերը: Լևոն Արոնյանը, որ առաջին մրցախաղում 2,5-0,5 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, երկրորդ մրցախաղն էլ սկսեց հաղթանակով՝ սևերով 47-րդ քայլին ստիպելով մրցակցին հանձնվել, փոխանցում է Vnews.am-ը։ 2-րդ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով 55-րդ քայլին պարտվեց: 3-րդ պարտիայում Արոնյանը սևերով կրկին հիանալի խաղաց […]

̰
Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ․ ՄԻՊ

23:10 04.08.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ. բժշկական անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում, քանի որ […]

̰
Հունաստանում հրդեհները ոչնչացրել կամ վնասել են հարյուրավոր տներ

22:55 04.08.2021

Էվբեյա կղզում և Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհները ավերել կամ վնասել են ավելի քան 200 տուն: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։ Հրշեջ ծառայության շուրջ հարյուր աշխատակիցներ միջոցներ են ձեռնարկում հրդեհները տեղայնացնելու ուղղությամբ: Տարհանման կարգադրություն են ստացել երեք գյուղերի բնակիչները։ Բացի այդ, մարդկանց կոչ են արել տեղափոխվել Իսթիեա քաղաք կղզու հյուսիսարևմտյան ափին։ Ընդամենը վերջին մեկ օրում […]

̰
Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհը հասել է ջերմաէլեկտրակայանին

22:43 04.08.2021

Անտառային հրդեհը չորեքշաբթի հասել է Թուրքիայի արևմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնում են տեղական իշխանությունները: «Կրակը տարածվել է ՋԷԿ-ի վրա։ Այս պահին ընթանում են տարհանման աշխատանքներ: Բոլոր մարդկանց տարհանում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են ազդանշաններ», – ասված է Մուղլա նահանգի Միլաս քաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ գտնվում է ՋԷԿ-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 04.08.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ […]

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

22:16 04.08.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ «Անցնող ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության, սոցիալ-տնտեսական զարգացման՝ տալով Ձեզ մանդատ իրականացնելու պետության համար այս կարևորագույն խնդիրները»,- նշել է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի միջև բազմակողմ […]

̰
Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանին բարեփոխումների իր ճանապարհին. Մերկելը՝  Փաշինյանին

22:12 04.08.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։ Գերմանիան […]

̰
ԱՀԿ-ն կուսումնասիրի կորոնավիրուսի «լյամբդա» շտամի վարակելիությունը

22:00 04.08.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այն հարցը, թե որքանով կարող է Հարավային Ամերիկայում տարածում ստացած կորոնավիրուսի «լյամբդա» շտամն ավելի վարակիչ լինել, քան կորոնավիրուսի մյուս շտամները, ասել է Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: «Դելտա շտամը մտահոգություն է առաջացնում, բայց կան նաև այլ շտամներ, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում ՝ «լյամբդա» շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել […]

̰
SHANTNEWS

21:55 04.08.2021

̰
̰
Միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել. Արթուր Ալեքսանյան

21:29 04.08.2021

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար: «Շատ բան կա ասելու, բայց ոչ հիմա: Ունենք այն, ինչ ունենք: Վնասվածքով, թե առանց վնասվածքի միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել: Շնորհակալ եմ ձեզ շնորհավորանքների համար: Ամեն վայրկյան զգացել եմ ձեր աջակցությունը»,- «Ինստագրամ»-ի […]

̰
Ռիհաննան ճանաչվել է մոլորակի ամենահարուստ կին երաժիշտ

21:17 04.08.2021

Ամերիկացի երգչուհի Ռիհաննան ճանաչվել է մոլորակի ամենահարուստ կին երաժիշտ։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատականներով, հասել է 1,7 մլրդ դոլարի։ Երգչուհին նաև երկրորդ տեղում է հայտնվել ամենահարուստ կին արտիստուհիների շարքում։ Առաջին տեղում է ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: Ընդ որում, նշվում է, որ Ռիհաննան երաժշտության շնորհիվ չէ հարստացել, քանի որ 2016 թվականից երգչուհին ոչ մի նոր ալբոմ […]

̰
Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

21:03 04.08.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ պատվաստվել է Pfizer պատվաստանյութով: «Այո, ես մայիսի 31-ին Pfizer պատվաստանյութի մեկ չափաբաժին եմ ստացել», – ասել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դեկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։

̰
Դատախազությունը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը

20:50 04.08.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված  վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. […]

̰ ̰
BACK_TO_TOP