20:26 04.08.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ: Վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք […]
20:15 04.08.2021
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում: Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում, իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում […]
17:00 04.08.2021
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 59-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 17-ին, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի և […]
16:50 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝ վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և […]
16:47 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 3-րդ զանգվածի ամառանոցներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում այրվում է 10 հա խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
16:41 04.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 3-4-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
16:38 04.08.2021
Պատվաստումային շարժական կայաններում հերթագրումը հնարավոր է նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության […]
16:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
16:24 04.08.2021
Ոստիկանության Շենգավիթի և Եղեգնաձորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 3-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Շենգավիթի բաժին է ներկայացել 45-ամյա Արսեն Կ.-ն, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
16:17 04.08.2021
Օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Հայկավան թաղամասի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա իր մարտական հաշվարկով: Չոր խոտատարածքում բռնկված հրդեհը քամու միջոցով տարածվել է և այրել նաև հարակից այգին՝ պտղատու ծառերով: […]
16:10 04.08.2021
Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ […]
16:02 04.08.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի թիվ 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով: Հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ […]
15:54 04.08.2021
Իտալիայի Սան Ռեմո, Դիանո Մարինա և Ֆրանսիայի Կանն քաղաքներում 2021-2022 թթ. տեղի է ունենալու Սան Ռեմո 2021 թ. աշուն և Սան Ռեմո 2022 թ. գարուն «Կոդե Դ‘Ազուր» համաշխարհային ֆոլկլորային փառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ ամեն տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 100 պարային անսամբլներ աշխարհի տարբեր երկրներից` ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը, սովորույթներն ու […]
15:33 04.08.2021
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպիսով, զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1630 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
15:27 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Իհարկե, նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ և իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով […]
15:18 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Զարուհի Մաթևոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
15:10 04.08.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ […]
14:43 04.08.2021
Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1։6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, եթե մոնղոլ մրցակիցը դուրս գար եզրափակիչ, սակայն վերջինս պարտվել է հաջորդ գոտեմարտում: Այսպիսով, հայ օլիմպիականներից […]
14:39 04.08.2021
Գլխավոր հաձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Շնորհավորելով Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս հայտնեցին:
14:35 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, […]
14:32 04.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին արդարադատության նախարար նշանակվելու առիթով: Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նշել, որ ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումն ամենակարևոր խնդիրներից է, որ ժողովուրդն […]
14:17 04.08.2021
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ: Նշված 326 քրեական գործերից՝ • 8-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), • 1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]
14:09 04.08.2021
Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, փոխանցում է Ermenihaber-ը։ Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Զորավարժության նպատակն է ուժեղացնել համագործակցությունը բոլոր կողմերի հատուկջոկատայինների միջև, փորձի և գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև համատեղ օպերացիաներ իրականացնելու մակարդակի բարձրացումը։ Ուկրաինան այդ […]
14:01 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 08։00-ին, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 15 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից։ Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 19։02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր […]
13:40 04.08.2021
Օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
13:35 04.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը և նոյեմբերի 2-6-ն առցանց (օնլայն) ձևաչափով կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, փառատոնը կիրականացվի Երևանում, ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, […]