TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք

11:32 17.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի 386 195 դեպք, ապաքինվել է ևս 361 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 363 318: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 538 […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք

11:21 17.07.2021

Հուլիսի 16-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Կապիտան Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

11:15 17.07.2021

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի […]

̰
Չինաստանը բարեհաջող փորձարկել է բազմակի օգտագործման ենթաուղեծրային տիեզերանավը

11:11 17.07.2021

Չինաստանն ուրբաթ օրը հաջող փորձարկումներ է անցկացրել իր նոր ենթաուղեծրային տիեզերանավի վրա, ասված է Չինաստանի տիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիայի (CASC) հայտարարության մեջ: Նավի արձակումը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգի «Ցզյուցյուան» տիեզերակայանից, որից հետո այն հաջող հորիզոնական վայրէջք է կատարել երկրի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում գտնվող Ալաշան-Յուցի օդանավակայանում: CASC-ն նշում […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 187 նոր դեպք

11:02 17.07.2021

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած […]

̰
Գոբելեն և գրաֆիկա. բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի անհատական ցուցահանդեսը

10:40 17.07.2021

Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը: Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, մշակութային […]

̰
Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի

10:27 17.07.2021

Գերմանիայում 133 մարդ է զոհվել ավերիչ ջրհեղեղի հետեւանքով։ Այս մասին հուլիսի 17-ին հայտնել է գերմանական Bild պարբերականը։ Ոստիկանության տվյալներով՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողում զոհվել է առնվազն 43 մարդ, առնվազն 90-ը ՝ Ռեյնլանդ-Պֆալց շրջանում:   Գերմանիայի արևմուտքում Արվայլեր շրջանի իշխանությունները հայտնել են, որ անհետ կորած է շուրջ 1.3 հազար մարդ: Մարդկանց գտնելու համար գործի են դրվել ոստիկանական […]

̰
Հնդկաստանում երեքգլխանի երեխա է ծնվել

10:13 17.07.2021

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հուլիսի 12-ին հազվագյուտ թերությամբ երեխա է ծնվել ՝ երեք գլխով, հայտնում է DailyStar-ը։ Նշվում է, որ նորածինը ծնվել է նորմալ հղիության արդյունքում։ Երեխան և նրա մայրն իրենց լավ են զգում, նրանց դուրս են գրել ծննդատնից։

̰
Մահացել է ամերիկացի ռեփեր Բիզ Մարկին

09:58 17.07.2021

Ամերիկացի ռեփեր և դերասան Մարսել Թեո Հոլը, որը հայտնի է Բիզ կեղծանվամբ, մահացել է 57 տարեկան հասակում, հայտնում է Variety-ն ՝ վկայակոչելով հիփ-հոփ կատարողի ներկայացուցչին: TMZ պորտալի տվյալներով ՝ կատարողը տառապում էր շաքարային դիաբետով պայմանավորված բարդություններից։ Ռեփեր Բիզ Մարկին լայն ճանաչում է ստացել Just a Friend երգի շնորհիվ, իսկ սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել […]

̰
Ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից զինծառայող է մահացել

09:46 17.07.2021

Հուլիսի 16-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում […]

̰
Չինաստանի արևելքում կառուցվող շենքի փլուզման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել

09:37 17.07.2021

Չինաստանի արևելքում գտնվող Ֆուցզյան նահանգում կառուցվող շենքը փլուզվել է, որի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Global Times թերթը։ Աղբյուրի տվյալներով ՝ 4 մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ևս չորսը՝ բժշկական հաստատությունում: Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։  

̰
Կուբայի Abdala պատվաստանյութը ցույց է տվել 100% արդյունավետություն COVID-19 ծանր ձևերի դեմ

09:27 17.07.2021

Կորոնավիրուսի դեմ կուբայական Abdala պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում ցուցադրել է հիվանդության ծանր ձևերի և մահացու ելքի դեմ 100 տոկոսանոց արդյունավետություն: Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը ՝ վկայակոչելով մշակողներին։ «Արդեն տվյալներ են ստացվել կլինիկական փորձարկումների (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի-խմբ․) երրորդ փուլի արդյունքներով Abdala -ի արդյունավետության մասին։ Արդյունքները գերազանց են»,- գործակալությունը մեջբերել է պատվաստանյութը […]

̰
Գերմանիայի Արվայլեր շրջանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել

09:13 17.07.2021

Գերմանիայի արևմուտքում գտնվող Արվայլեր թաղամասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, տուժել է 618 մարդ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Կոբլենցայում ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են ուժեղ ջրհեղեղի։ Հորդառատ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Ռեյնի Ար և Մոզել վտակները, ինչպես […]

̰
Բրազիլիայում էլեկտրահաղորդման գծի հենարանի անկման հետևանքով 6 մարդ է զոհվել

09:00 17.07.2021

Բրազիլիայի հյուսիսում գտնվող Պարա նահանգում էլեկտրահաղորդման գծի կառուցվող հենարանն ընկել է, որի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը։ Նշվում է, որ 5 մարդ մահացել է հենարանի անկման վայրում, ևս մեկը՝ հիվանդանոցում։ Եվս 13 մարդ վիրավորվել է, ներկայումս նրանց բժշկական օգնություն են ցուցաբերում։ Տուժածների առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։ […]

̰
Ամստերդամում բացվել է 3D-տպիչով տպված աշխարհում առաջին կամուրջը

08:48 17.07.2021

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում 3D տպիչով տպված կամուրջ է հայտնվել, հաղորդում է AS պարբերականը։ Նշվում է, որ չժանգոտվող պողպատից պատրաստված արտասովոր ձևի կոնստրուկցիան տեղադրվել է քաղաքի ջրանցքներից մեկում։ 12,2 մետր երկարությամբ և 6,3 մետր լայնությամբ կամուրջի կառուցման համար 6 ամիս է պահանջվել: Նոր կառույցի առավելությունն այն է, որ հետագայում այն հնարավոր կլինի վերանորոգել որպես կոնստրուկտոր՝ փոխարինելով […]

̰
Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր

08:36 17.07.2021

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արեն Մ.-ն ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 31-ամյա Տաթև Մ.-ն, […]

̰
Տոկիոյի Օլիմպիական ավանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

08:25 17.07.2021

Տոկիոյի Օլիմպիական ավանում բնակվող մարդկանց շրջանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ վարակվածը արտասահմանյան հավաքականի անդամ է: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, վարակվածը մարզիկ չէ։ Թե որ երկրի ներկայացուցիչն է վարակվել կորոնավիրուսով, չի նշվում։ Ավելի վաղ վարակն արդեն հայտնաբերվել էր մարզիկների և թիմերի անդամների մոտ, որոնք […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:12 17.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 5, 5ա, 7, 9, 9ա շենքեր, Հանրապետության 2-րդ նրբ․19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք՝ 7-րդ փողոցի սեփական տներ, 11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 սեփական տներ, Նոր Արեշ 3փ. 13-30; 24-40; 14փ. […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 16.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰

23:55 16.07.2021

Հուլիսի 13-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 15 քմ) և […]

̰
Ինչ իրավիճակ է Բեյրութում վարչապետի հրաժարականից հետո

23:51 16.07.2021

Երկարատև անարդյունք բանակցություններից հետո Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում Լիբանանում, ի՞նչ հնարավոր սցենարներ կան երկարատև ճգնաժամից դուրս գալու համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։

̰
Կորած 2 հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում․ Sputnik Արմենիա

23:46 16.07.2021

ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։ Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ ՊՆ-ից Sputnik Արմենիային հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։ ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։ Հիշեցնենք, որ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

23:40 16.07.2021

Հուլիսի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա։

̰
Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը․ Ժաննա Անդրեասյան

22:59 16.07.2021

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ Ներկայում նախադպրոցական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Տարբերվում են ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը: Կարգով ոլորտում կսահմանվի միասնական քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14-16 աստիճանով

22:43 16.07.2021

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին […]

̰
Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են ԼՂ-ում առկա խնդիրների լուծման հարցը

22:32 16.07.2021

Հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինն ընդունել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին՝ նրա խնդրանքով: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շրջանում առկա խնդիրների լուծման […]

̰
Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով. ԱՀ ՄԻՊ

22:19 16.07.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Աղստև գետը

22:08 16.07.2021

Հուլիսի 16-ին` ժամը 18:57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ […]

̰
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել է մարտական հերթափոխ

21:41 16.07.2021

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հուլիսի 16-ին անցկացվել է մարտական հերթափոխ: Հերթափոխից առաջ ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ, զինծառայողները հրահանգավորվել են կցագրված զենքերի կիրառման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

̰
ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով

21:30 16.07.2021

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում: Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում […]

̰
BACK_TO_TOP