TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Նոր Հաճն գյուղի կամրջի մոտ մեքենաներ են բախվել

23:56 18.07.2021

Հուլիսի 18-ին՝ ժամը 21:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 […]

̰
Այսօր նշվում է հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը

22:43 18.07.2021

Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակի օրը հանրապետությունում նշվում է հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ «Ջերմորեն շնորհավորում եմ լեռնամետալուրգիայի ոլորտի մեր բոլոր գործընկերներին` մասնագիտական տոնի կապակցությամբ։ Դուք Ձեր ամենօրյա քրտնաջան և պատասխանատու աշխատանքով նպաստում եք մեր երկրի տնտեսական ու արդյունաբերական ներուժի զարգացմանը։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության հիմնասյուներից է, […]

̰
Օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի

22:29 18.07.2021

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:   Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից […]

̰
SHANTNEWS

14:58 18.07.2021

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:57 17.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

23:45 17.07.2021

Հուլիսի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղում՝ 7 հա, […]

̰
Գեղի գյուղում այրվում է խոտածածկույթ․ սահմանվել է հերթապահություն

23:33 17.07.2021

Հուլիսի 17-ին՝ ժամը 14:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ: Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի […]

̰
Կոտայքում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

23:20 17.07.2021

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:  Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ: Բախման […]

̰
Հիմնանորոգվում է Մելիքգյուղի 6 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհը

23:06 17.07.2021

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Մելիքգյուղի 6 կմ երկարությամբ տեղական նշանակության ճանապարհը:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:59 17.07.2021

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 17-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում […]

̰
Սիսիան համայնքի ղեկավարը կալանավորվեց պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով

22:47 17.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ Սիսիանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօր՝ 2021թ. հուլիսի 17-ին, կալանավորվեց՝ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական […]

̰ ̰
Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել

21:32 17.07.2021

Հուլիսի 17-ին՝ ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ «Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում

21:21 17.07.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 27-ամյա Արտյոմ Զ.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]

̰
ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի արդյունքները

21:10 17.07.2021

Հայաստանի Սահմանադրական դատարանը քիչ առաջ, Արման Դիլանյանի նախագահությամբ, հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը մնաց անփոփոխ: Հիշեցնենք ՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը սկսվել էր հուլիսի 9-ին և տևեց 6 օր: 4 քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, նաև […]

̰
̰
Սիսիանի համայնքապետը կալանավորվել է

20:45 17.07.2021

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվել է: Դատարանն այսօր բավարարել է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Սարգսյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համայնքապետի կալանավորման վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

20:34 17.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ […]

̰
Հուլիսի 15-ին ադրբեջանական ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի զենքերից մոտ 40 րոպե կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՄԻՊ

20:28 17.07.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի […]

̰
Ասադը 4-րդ անգամ ստանձնել է Սիրիայի նախագահի պաշտոնը

20:15 17.07.2021

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 17-ին երդում է տվել և ստանձնել է 4-րդ 7-ամյա ժամկետը, հայտնում է SANA գործակալությունը: Նա երդում է տվել քաղաքական, կուսակցական, կրոնական, գիտական և հասարակական գործիչների, ինչպես նաև զոհերի հարազատների ներկայությամբ՝ ազգային խորհրդի նախագահի ու անդամների առաջ: «Երդվում եմ, որ հարգելու եմ երկրի Սահմանադրությունը, նրա օրենքները և Հանրապետական կարգը, պաշտպանելու եմ […]

̰ ̰
Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

12:51 17.07.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 16-ին Սվաճյան փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Դավիթ Ա.-ին, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց […]

̰
Ախթալայում կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը․ կա զոհ

12:38 17.07.2021

Հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են […]

̰
Շառլ Միշելը Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո գրառում է կատարել

12:30 17.07.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա իր Թվիթերի միկրոբլոգում գրել է. «Ծիծեռնակաբերդում հարգեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք աջակցում ենք Հայաստանին և տարածաշրջանի բոլոր երկրներին՝ իրենց բնակչության համար ընդհանուր և բարեկեցիկ ապագա կառուցելու […]

̰
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ընդունելությունը շարունակվում է

12:09 17.07.2021

Փրկարարական գործ, Կիրառական սեյսմոլոգիա, Կառավարում արտակարգ իրավիճակներում. մասնագիտություններ, որոնք հնարավոր է ստանալ միայն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Ուսումնական հաստատությունն ունի մոտ 30 տարվա պատմություն՝ տարեկան ավելի քան 230 շրջանավարտ: Բուհը սկսել է 2021-22թթ ուսումնական տարվա ընդունելությունը: Ակադեմիան առաջարկում է կրթական չորս ծրագիր. Կառավարում, Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, Հրդեհային պաշտպանություն, Փրկարարական գործ, ​Քաղաքացիական պաշտպանություն, Հրդեհային անվտանգություն, Տրանսպորտային […]

̰
Կենցաղային որոշ կանչերի արձագանքումն իրականացնում են մոտոխմբերը

12:01 17.07.2021

Երևանի փողոցներում այսուհետ կարող եք «911» գրությամբ մոտոցիկլետների հանդիպել: Կենցաղային որոշ կանչերի արձագանքումն իրականացնում են մոտոխմբերը: Երկրաշարժերի ակտիվացում հանրապետության տարբեր բնակավայրերում. 2021 թվականի առաջին կիսամյակում 117 երկրաշարժ է գրանցվել: Իմացեք ավելին՝ «911»-ի այս շաբաթվա թողարկումից:

̰
Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:52 17.07.2021

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

̰
Երևանում այրվել է Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենա

11:49 17.07.2021

Երեկ` հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհը բռնկվել է Հ․ Էմին փողոցի թիվ 123 հասցեի մոտ կայանված Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ […]

̰
Նիդերլանդահայ կազմակերպությունները բացատրություն են պահանջել Նիդերլանդների ԱԳՆ-ից դեսպանի՝ Շուշի այցի կապակցությամբ

11:42 17.07.2021

Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը տեղեկացրել է, որ իրենք՝ FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ՝ Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության հարցով և երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների […]

̰
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիայի վարչության աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

11:38 17.07.2021

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում վերապատրաստում են անցել: Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար: Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների […]

̰
BACK_TO_TOP