17:00 16.07.2021
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում: Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր: Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի […]
16:56 16.07.2021
Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են. Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է […]
16:54 16.07.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների […]
16:52 16.07.2021
Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Հարկ է նշել, որ այն […]
16:45 16.07.2021
Աշխատանք առանց սահմանների՝ ԵԱՏՄ թվային տարածքում հուլիսի 1-ից հնարավոր է աշխատանք գտնել առցանց տարբերակով: Այդ որոնողական հարթակից կարող են օգտվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուն այսօր պարզաբանել է, թե ինչպես գրանցվել, ինչպես օգտվել այդ հարթակից, ինչպիսի տեղեկություններ տեղադրել, որ գործատուն գտնի պոտենցիալ աշխատողին: Մանրամասները՝ տեսանյութում։
16:40 16.07.2021
Հուլիսի 14-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Շահումյանի 6-րդ փողոցի մի տնից բերման են ենթարկել 38-ամյա տանտիրոջը: Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ննջասենյակից ներկայացրել է հրացան: Նյութերի նախապատրաստման ընթացքում տան բակից հայտնաբերվել է նաև կանեփանման յոթ բույս: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
16:33 16.07.2021
Տոմսկի մարզում անհետացած Ан-28 ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են, լրագրողներին հայտնել է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը: Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Բակչարի շրջանում։ Մարդկանց տարհանելու համար այնտեղ ուղղաթիռներ են ուղարկել Տոմսկից։ Ճշտված տվյալներով՝ օդանավում եղել է 19 մարդ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տոմսկի շրջանում ռադարներից անհետացել է Ан-28 մարդատար ինքնաթիռը։
16:10 16.07.2021
Սահմանված արագության գերազանցում, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարել. սրանք ճանապարհատրանսպորտային պատահար ծնող հիմնական պատճառներից են: Կա ևս մեկը՝ հետիոտնի անզգուշություն: Անցած վեց ամսվա ընթացքում մեր երկրում հաշվառվել է 2169 ճանապարհատրանսպորտային պատահար: Հետևանքը՝ 168 զոհ, 3186 վիրավոր: Յուրաքանչյուր 4-րդ պատահարը հետիոտնի վրաերթ է: «Կարող ենք արձանագրել, որ հետիոտնի մասնակցությամբ պատահարների մեծ մասը հենց հետիոտների անուշադրության, անզգուշության […]
15:55 16.07.2021
Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը: Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա սեպտեմբերի 1-ից ներդրվելու են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Հանրակրթության նոր չափորոշչով մշակված 8 կարողունակությունները ներառում են հանրակրթության հիմնական առաքելությունը՝ […]
15:51 16.07.2021
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. ապրիլի 15-ին թիվ ԲԴԽ-23Ո-34 որոշմամբ կասեցրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ մինչև նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը («Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մաս»): Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդման հարուցում հանդիսացող՝ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման վերաբերյալ դատարանը կայացրել է դատական ակտ, […]
15:45 16.07.2021
ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի […]
14:53 16.07.2021
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը, որի գործող գավաթակիրն է: Այս մասին Արոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների […]
14:47 16.07.2021
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) պահվող առանձին անձինք բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն, քրեական ենթամշակույթից բխող հանցագործություններ: ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից բջջային հեռախոսների միջոցով հանցագործություններ կատարելը, ինչպես նաև ՔԿՀ […]
14:33 16.07.2021
Զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, միջանձնային հարաբերությունների կարգավորման, մարտական ոգու բարձրացման նպատակով հուլիսի 16-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանի ղեկավարությամբ նորակոչիկների հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Հրամկազմը ստուգել է նաև տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի որակը:
14:26 16.07.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը: Առուշանյանը երկու ամիս կմնա կալանքի տակ: Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և […]
14:17 16.07.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով: Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության […]
14:09 16.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը: «Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով է աշխատող և կիրառելի այս մոդելը: Հետևաբար՝ այսօր հերթական հաշվետվության […]
14:08 16.07.2021
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի նորացման գործընթացը: Երևանի և Վանաձորի գծային ուղեմասերին, էներգետիկներին և «Մասիս» գծային մեքենայացված կայանին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության 6 նոր ավտոմեքենա: Ավտոմեքենաների բանալիները հանձնելու արարողության ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը կարևորել է մեքենաների արդյունավետ և անվտանգ շահագործումը: «Համոզված եմ, որ փոխադրամիջոցների պարկի նոր մեքենաներով համալրումը […]
14:07 16.07.2021
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները հուլիսի 15-ի ստուգայց-շրջագայության ընթացքում, ժամը 04.45-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Ռոման Գ.-ին, որը հունիսի 29-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:04 16.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա […]
13:57 16.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է […]
13:51 16.07.2021
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, Քաղաքաշինության կոմիտեն և Երևանի քաղաքապետարանը զգուշացնում են․ «Հարգելի՛ տնտեսավարողներ՝ չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները: Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու […]
13:42 16.07.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Վարուժան Ներսեսյանին նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային […]
13:31 16.07.2021
«Նելեգալ 2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, որոնց արդյունքում հուլիսի 7-ին բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 57-ամյա մի բնակչի։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բույսի զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։