13:25 16.07.2021
«Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: […]
13:19 16.07.2021
Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերի նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների […]
13:12 16.07.2021
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: ՀԺ-ին տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Սարգսյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ […]
13:06 16.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 15-ին ՔՈԳՎ է ներկայացել 32-ամյա Գոռ Խ.-ն, որը մայիսի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Գոռ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
13:05 16.07.2021
Մեկնարկել է «We are together» («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները: Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը. • «Առողջապահություն», • «Բիզնես», • «Կրթություն […]
12:58 16.07.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը կգործուղվեն Հունաստան: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 21-23-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք)` բնակչության հոգեկան […]
12:50 16.07.2021
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Թումանյան քաղաքի 38-ամյա բնակիչը հրակայուն նյութերի գործարանից վերջին ամիսներին պարբերաբար գողություններ է արել։ Ըստ տեղեկությունների՝ գողություն էր արել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սանահին-Քոբայր միջկայարանային հատվածից։ Տվյալների իսկությունը ստուգելուց հետո Թումանյանի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա խոստովանական բացատրություն է տվել։ Հետագա միջոցառումներով […]
12:41 16.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է չհետաձգել COVID-19-ի դեմ պատվաստումները, քանի որ հերթական բռնկման ժամանակ հնարավոր է, որ չհասցնեք ստանալ պատվաստանյութի բոլոր դեղաչափերը: Չնայած աշխարհում շատերը դեռևս սպասում են COVID-19-ի դեմ իրենց պատվաստմանը` ԱՀԿ-ն նաև կոչ է անում պահպանել և ժամանակին ստանալ երեխաների ընթացիկ` օրացուցային պատվաստումները:
12:28 16.07.2021
Հուլիսի 16-ի առավոտյան` ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
12:19 16.07.2021
Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որը ներկայացրեց «Քրեական դատավարության» նոր օրենսգրքով նախատեսված նոր […]
12:12 16.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում իրենց փորձառությամբ զգալի […]
12:10 16.07.2021
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրը ակտիվ ընթացքի մեջ է։ Նպատակն է բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում և այլն։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Շահառու են ՀՀ 6 […]
12:04 16.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հուլիսի 15-16-ը գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
11:57 16.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18, թմրամիջոցի հայտնաբերման` 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական […]
11:53 16.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, էրեբունու և Մասիսի բաժինների ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 15-ին Թումանյան փողոցից Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Մասիս Չ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ ծալովի […]
11:50 16.07.2021
Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակ է հղել Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսին՝ իր բողոքն արտահայտելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, ի թիվս այլ երկրների դիվանագետների, համաձայնել է մասնակցել Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներ, մասնավորապես Շուշի՝ նախագահ Իլհամ Ալիևի կազմակերպած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատից արձանագրել են, որ Բելգիայի կողմից մասնակցությունն […]
11:43 16.07.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ օրեր առաջ ստորագրել է Կառավարության որոշում՝ հաստատելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման […]
11:41 16.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 466, մահացել` 13 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 384 387 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 957 մարդ, մահացել 5 516 պացիենտ:
11:35 16.07.2021
Հուլիսի 14-ին, ժամը 23.10-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված տղամարդը ժամը 11-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
11:26 16.07.2021
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Մարտունի համայնքի բնակիչ Դերենիկ Արմենի Օհանյանը: ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող,Ծաղկաշեն համայնքի բնակիչ Վասակ Ատոմի Գասպարյանը: Հուլիսի 15-ին Գեղարքունիքի […]
11:22 16.07.2021
Վանաձորի, Գյումրիի և Երևանի մի շարք դպրոցների 7-10-րդ դասարանների աշակերտների համար անց են կացվել կարիերայի պլանավորման միջոցառումներ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի (ՄՀԶ ՄԿՈՒ) և @Career Lab (@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել են տեղեկատվական այցեր, որոնց նպատակն է խրախուսել իգական սեռի սովորողների ներգրավվածությունը մի շարք մասնագիտություններում, որոնցում […]
11:15 16.07.2021
Բելգիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել Է RTBF հեռուստաալիքը։ «Իշխանությունները հաստատել են 11 մարդու մահվան փաստը, անհետ կորած են համարվում երեք փրկարարներ», – նշված է հաղորդագրության մեջ: Ջրհեղեղի պատճառ են դարձել տեղատարափ անձրևները, որոնք հանգեցրել են միանգամից մի քանի գետերում ջրի բարձրացման։ Some of the footage emerging […]
11:05 16.07.2021
Նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է։ Այս մասին հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին, ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 […]
11:00 16.07.2021
Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128 -ն` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 257 724 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք: Ունենք 106 […]
10:56 16.07.2021
Հուլիսի 15-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հյուրընկալվել էին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը եւ COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացում ներգրավված մասնագետները։ Նրանք անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեցին պատվաստումների ընթացքի, պատվաստանյութերի տեսակների ու առանձնահատկությունների, առաջնահերթ ցուցումների, հակացուցումների, հնարավոր բարդացումների, մարզում առկա վիճակագրության մասին, մասնագիտական պարզաբանումներով պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։ Հանդիպումից հետո մարզպետարանի այն աշխատակիցները, որ ցանկություն հայտնեցին (15 հոգի), […]
10:49 16.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը երաշտային պայմանների վերլուծություն է ներկայացրել։ 2021 թվականին Արարատյան դաշտում և Մեղրիում ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը սկսվել է ապրիլի երկրորդ տասնօրյակից, իսկ նախալեռնային և լեռնային առանձին շրջաններում (Ուրցաձոր, Աշտարակ, Եղվարդ, Թալին, Շորժա և այլն) ուժեղ (2-րդ կարգի) և շատ ուժեղ (1-ին կարգի) երաշտը` ապրիլի երրորդ տասնօրյակից։ Հարավային […]
10:39 16.07.2021
Հուլիսի 15-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զորամասերում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու առկա խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ զորամիավորումում առկա է առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ են։ Մի շարք խնդիրների լուծման եւ հաջորդ եռամսյակում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարը […]