10:31 16.07.2021
Հռոմի «Ռոման» հուլիսի 15-ին միջմրցաշրջանային հատվածքի առաջին ընկերական խաղն է անցկացրել՝ մրցելով իտալական «Մոնտեկատինի» թիմի հետ։ Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ առաջին խաղում «Ռոման» 10-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։ Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, հռոմեական թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Մայորալը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Պերեսը, Մանչինին, Կալաֆիորին, Զանիոլոն, Զալվեսկին, Դիավարան, և […]
10:23 16.07.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, կարևորելով համավարակի կանխարգելումը, բնակչության շրջանում վարակի տարածման ու վտանգավորության աստիճանը, հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև՝ պատվաստանյութերի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը օժանդակելու նպատակով այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, […]
10:19 16.07.2021
ԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այս մասին […]
10:07 16.07.2021
Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի: ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման […]
09:43 16.07.2021
Հուլիսի 15-ին Մոսկվայում հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է «Շերեմետևո» օդանավակայանը: Օգտատերերը համացանցում տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում են ջրածածկ թռիչքուղին և ջրում գտնվող ինքնաթիռները: Ավելի ուշ օդանավակայանից հաստատել են, որ տեղումների պատճառով չվերթների սպասարկումը ստիպված են եղել ժամանակավորապես սահմանափակել: Այս որոշումը համապատասխանում է գործող կանոնակարգերին։
09:32 16.07.2021
Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը և Պակիստանը պայմանավորվել են կոնսուլտացիաների նոր քառակողմ հարթակի ստեղծման մասին ՝ Աֆղանստանում խաղաղ գործընթացին աջակցելու համար: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ուզբեկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Քաբուլժանովը։ Քաբուլժանովի խոսքով ՝ այս քառակողմ դիվանագիտական պլատֆորմը, որն ընդունվել է կողմերի կողմից նախօրեին ՝ 2021 թվականի հուլիսի 15-ին, Տաշքենդում, նույնպես ուղղված է տարածաշրջանային փոխկապակցվածության […]
09:19 16.07.2021
Վաշինգտոնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունը և կաջակցեն նրա տրանսատլանտյան ձգտումներին: «Մենք կշարունակենք Գերմանիայի հետ միասին հանդես գալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների արևելյան թևը ռուսական ագրեսիայից պաշտպանելու գործում»,- ընդգծել է Բայդենը: Ընդ որում, Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում արձանագրվում է, որ ԱՄՆ-ն […]
09:03 16.07.2021
Օնտարիոյի նահանգի Բարրի քաղաքում մոլեգնող տորնադոյի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել: Այս մասին հայտարարել է CTV հեռուստաալիքը։ Նրա տվյալներով ՝ տորնադոն տասնյակ բնակելի տներ է վնասել Բարրի ծայրամասային շրջաններում, որը Տորոնտոյից 115 կմ հյուսիս է գտնվում: Բացի այդ, շրջվել են ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, ցանկապատներ և տարբեր շինություններ։ Տվյալներ կան առնվազն 8 տուժածների մասին։ Քաղաքի […]
08:52 16.07.2021
Գերմանիայի Արվայլեր շրջանում մոտ 1,3 հազար մարդ անհետ կորել է ուժեղ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնում է շրջանի վարչակազմի կայքը։ Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտնել էին, որ Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ։ Ընդհանուր առմամբ, տարերքի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում ավելի քան 1000 հրշեջներ, ոստիկաններ և ստորաբաժանումների այլ աշխատակիցներ: Իր […]
08:39 16.07.2021
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 12-ին Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 57-ամյա Ժորիկ Հովակիմյանի վարած «Opel» մակնիշի և Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 86-ամյա Սեմյոն Այվազյանի վարած «ВАЗ […]
08:27 16.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը, հաղորդում է Associated Press-ը: «Ես ինքս լաբորանտ եմ եղել, իմունոլոգ եմ, ով աշխատել է լաբորատորիայում։ Միջադեպեր պատահում էին»։ Ինչպես նշել է կազմակերպության գլխավոր տնօրենը, վաղաժամ է հրաժարվել SARS-CoV-2-ի առաջացման այս տեսությունից: Գեբրեյեսուսը նաև կոչ է արել Չինաստանի իշխանություններին հետաքննության հարցում թափանցիկության, հրապարակայնության […]
08:13 16.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տուն, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սարմի փ. 103 սեփական տուն, Արամի փ. 72, 74, 76 շենքեր, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ […]
23:45 15.07.2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Բելգիայի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։ «Շնորհակալություն, Բելգիա: Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձևում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու և երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում […]
23:33 15.07.2021
Ալիևի հայտարարությունների շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 15.07.2021
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում […]
23:10 15.07.2021
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Այս մասին Արա Մելիքջանյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ԿԸՀ-ն ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 20 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվել է«Իմ քայլը» […]
22:46 15.07.2021
Հուլիսի 15-ին, ժամը 18:57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի սկզբնամասում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է վագոն-տնակի (մոտ 27 քմ) […]
22:45 15.07.2021
Զինծառայողների գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 14-ին և 15-ին անցկացվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական հավաքներ։
22:31 15.07.2021
Հուլիսի 15-ին՝ Երևանի «Ուրարտու» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր»-«Ուրարտու» պատասխան հանդիպումը։ Սլովենացիների՝ խաղավերջում բաց թողած գոլը միակն էր այս խաղում։ Կրելով 2 պարտություն՝ «Ուրարտուն» դուրս մնաց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների Լիգայից։ «Ուրարտու»-«Մարիբոր»՝ 0։1 (0:0) Երևան, «Ուրարտու» մարզադաշտ Մրցավար՝ Կրիստոֆեր Յագեր (Ավստրիա) Գոլերի հեղինակ՝ Շտուրմ, 85
22:20 15.07.2021
Հուլիսի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ: Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցները։ Զինծառայողները հրահանգավորվել են ծառայության կրման պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
21:19 15.07.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14–ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ սիրտը ստենդավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց ինքը Մուկուչյանը։ Նա պատմեց, որ երեկ երեկոյան վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այնտեղ սուր ինֆարկտ է աշխտորոշվել։ Մուկուչյանին վիրահատել են։ Այժմ նա հիվանդասենյակում է և իրեն նորմալ է […]
15:58 15.07.2021
Թուրքիան «Twitter»-ին ներկայացրած բովանդակություն ջնջելու պահանջների թվով երկրորդ տեղում է աշխարհում։ Համաձայն սոցիալական հարթակի 2020 թվականի զեկույցի, նախորդ տարի լրագրողների հրապարակումների և լուրերի հեռացման ամենաշատ պահանջները ներկայացրել են Հնդկաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Պակիստանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Տարեկան երկու անգամ հրապարակվող «Twitter»-ի զեկույցում այս անգամ ընդգրկվել են 2020 թվականի հուլիս-դեպտեմբեր ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ տարբեր երկրների […]